Thursday, 16 05 2024
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի  կառավարումից ԱՆԻՖ-ի հրաժարումը պայմանավորված է ներքին խնդիրներով

Նախօրեին հայտարարվեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։

ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։

Այս առնչությամբ, բնապահպան Ինգա Զարաֆյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա պայմանավորված է կառավարման ներքին խնդիրներով. «Նրանք, իմ կարծիքով խնդիրներ ունեն, թե ով ինչի համար է պատասխանատու, ով պետք է կառավարի այս կամ այն ոլորտը: Դա զուտ իրենց ներքին խնդիրներն են: Դրանից մեզ համար ոչինչ չի փոխվում, գործունեության թափանցիկության առումով որեւէ փոփոխություն չկա: Այն իրավիճակը, որ մենք ունենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ կապված, չի փոխվել»,-ասաց նա:

Զարաֆյանի խոսքով,  Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերում պետական մասնաբաժնի առկայությունն առաջին հերթին նշանակում է պետական վերահսկողություն կոմբինատի ողջ գործունեության վրա. «Նախ, մեզ համար անհայտ եւ մութ են այդ գործարքի պայմանները, ի՞նչ պայմաններով են բաժնետոմսերը հանձնվել պետությանը: Երկրորդ, ինչ ձեւով է իրականացվում այդ պետական վերահսկողությունը, մենք չենք տեսել որեւէ որոշում կամ հրաման, որեւէ իրավական վարչական ակտ, որը կվկայի, որ այդ վերահսկողությունը կա: Եթե այդ բաժնետոմսերը այլ կազմակերպության փոխանցելու ժամանակ մենք տեսնենք հստակ վարչական ակտեր, այդ ժամանակ միայն պարզ կլինի պատճառը, թե ինչու են փոխանցել: Որովհետեւ մենք չգիտենք, թե ինչ հանգամանքներում են այդ բաժնետոմսերը փոխանցվել եւ ինչ պայմաններով»,-ընդգծեց բնապահպանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամենաշատ հարկերն է մուծել, Զարաֆյանն ասաց. «Բնական է, որ Զանգեզուրի կոմբինատը ամենաշատ հարկերն է վճարել, որովհետեւ եթե կշեռքի մի նշարին դնես այդ կոմբինատի արդյունաբերական ծավալը եւ շահույթը, իսկ մյուս նժարին բոլոր մնացած մետաղական հանքերի ծավալն ու շահույթը, հաստատ ԶՊՄԿ-ի կողմը ծանր կլինի: Դա համաշխարհային նշանակության հանք է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում