Wednesday, 15 07 2026
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Հիմա իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանն է․ Ռուբեն Վարդանյան

11-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է. իրավիճակին կրկին տեսակապով անդրադարձել է ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա արցախցիներին խնդրել է հոգեբանորեն դիմագրավել իրավիճակին:

«Մենք հասկանում ենք, որ լուծումը պետք է լինի այնպես, որ մեր արժանապատվությունը չկորցնենք, այնպիսի լուծում պետք է գտնենք, որոնց հետևանքները Արցախում հանգիստ ապրելու և Ադրբեջանից կախված չլինելու հնարավորություն տան: Իսկապես իրավիճակը ծանր է, գիտեմ և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված խնդիրները, մենք փորձում ենք լուծումներ գտնենք: Այսօր էլ հանդիպել ենք ծնողների հետ, որոնց երեխաները գտնվում են Հայաստանում, հասկանանք՝ ինչ կարելի է անել:
Մենք ունենք խնդիր, որ ցավոք մի քանի մարդ մահացել է, և դիակները չենք կարողանում բերել Արցախ, ունենք խնդիրներ, որ ընտանիքները բաժանված են, արդեն 11-րդ օրն է, դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր»,-ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ պատասխանատու են, թույլ չեն տալու ոչ մեկին իրավիճակը դարձնեն քաոսային և լրատվամիջոցներով պետք է մանրամասն հայտնեն, թե ինչ է կատարվում:

Նա խոսել է իր զգացողությունների մասին, պատմել հայաստանցի ընկերոջ հետ զրույցի մասին, ում ասել է.

«Հիմա ամենաերջանիկ ժամանակն է իմ կյանքում , ասում եմ՝ ես երջանիկ մարդ եմ, ես 54 տարեկան լինելով, հաջողված բիզնեսմեն, հայր, տղա, հայր լինելով՝ ամենաերջանիկ օրերն են, որ աշխատում եմ իմ ազգի համար, իմ գիտելիքները, փորձը դրել եմ ամենակարևոր բանին, ոնց անեմ, որ իմ հայրենիքը մնա անկախ, ինքնուրույն: Այս ամենածանր իրավիճակում ունենանք այս զգացողությունը ոչ թե միայն մեր համար, այլ մեր ապագա սերունդների համար»,-կոչ է արել Արցախի պետական նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում