Saturday, 08 06 2024
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Թեհրանը նախընտրում է լռել, քան թույլ տալ միջազգային խաղաղապահ ուժեր Լաչինի միջանցքում

«Դեկտեմբեր 12-ից Լաչինի միջանցքի փակման շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ համաշխարհային լայն հակադարձության ֆոնին իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ադրբեջանական,  հայկական, ինչու ոչ՝ նաև որոշ միջազգային լրատվական աղբյուրներ, անդրադարձ են կատարել Լաչինի միջանցքի միակողմանի փակման և դրա շուրջ զարգացող իրադարձություններին։ Սակայն մինչ այժմ պետական պաշտոնյաների կամ արտգործնախարարության կողմից հայտարարություն չի հնչել՝ դատապարտելով Ադրբեջանի այդ քայլը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

Ըստ Շահմուրադյանի՝ այս իրավիճակում թվում է, թե արտաքին ճնշումների և ներքին նկատառումների պատճառով Իրանի իշխանությունները և արտաքին գերատեսչությունը կրկին փորձում են Ացախի շուրջ ստեղծված կոնֆլիկտի վերաբերյալ իրենց ավանդական կրավորական քաղաքականությունը վարել և կրկին քայլել Ռուսաստանի քաղաքականությանը համահունչ, քանի որ Իրանի տեսակետից Արցախը համարվում է արդեն Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող տարածք, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահ ուժեր և հիմնականում Իրանը էական ազդեցություն և ներկայություն Արցախում չունի. «Մյուս կողմից՝ նկատի ունենալով վերջին շրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի շրջանակում Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Իրանի դեմ հնչեցրած սպառնալից հայտարարությունները, որի արդյունքում բավականին սրվեց Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները և մյուս կողմից Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Չինաստանի նախագահի կողմից իրանական եռյակ կղզիների վերաբերյալ կատարած խնդրահարույց հայտարարությունը, Իրանում նոր անհանգստություններ է պատճառել և հաշվի առնելով, որ Չինաստանը նույնպես ի նպաստ Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության է հանդես եկել՝ թվում է, Թեհրանը չի փորձում Լաչինի միջանցքի հարցով իր մյուս գործընկերների կամքին հակառակ քայլեր ձեռնարկելով նոր պատրվակ տալ՝ նրանց իր դեմ մրցակից ուժերի հաշվին շահեր կորզելու համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Այժմ Լաչինի միջանցքի հարցով, Շահմուրադյանի խոսքերով, Իրանը որդեգրել է լռության քաղաքականություն և ներքին ու արտաքին ծանր պայմանների պատճառով՝ փորձում է զուսպ քաղաքականություն վարել Արցախի հարցի շուրջ նվազագույնի հասցնելով իր դեմ ուղղված ռիսկերը, քանի որ Արցախի հարցով Իրանը չունի ազդեցության այն լծակներն ու քաղաքական և անվտանգային գործիքներն, ինչ ունեն Ռուսաստանը և Թուրքիան՝ հաշվի առնելով նաև, որ իր շուրջ ևս սեղմվում է ճնշման օղակը՝ արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից.«Ուրեմն Իրանի համար նախընտրելի է, որ Արցախի կոնֆլիկտի հարցը մնա հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանավորվածությունների ու Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունների շրջագծում, և ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահ ուժերը շարունակեն մնալ տարածաշրջանում, քան միանալ համաշխարհային կոչերին և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությանը՝ ակամայից ենթահող պատրաստել արևմտյան խաղաղապահ ուժերի ներկայությանը Արցախում և ընդհանրապես Կովկասյան տարածաշրջանում, քանի որ դա, ըստ Իրանի իշխանությունների, չի բխում իրենց շահերից»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝  Արցախի իշխանությունների կողմից  հնչող հակասական հայտարարությունները ռուսական խաղաղապահ ուժերի անշրջանցելի ներկայության և դերակատարության մասին, նույնպես շփոթ է առաջացնում Թեհրանում՝ արդյոք հայկական կողմը հակված է միջազգային միջամտությանը,  թե՞ ուզում է ըստ կայացած պայմանավորվածության շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում