Saturday, 25 07 2026
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի

PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիայի վրա արժեցել է 1 տրիլիոն դոլար. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Թուրքական Haber Data կայքի փոխանցմամբ՝ 2002 թվականից, երբ Թուրքիայում իշխանության եկավ ներկայիս վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), թուրքական բոլոր կառավարություններում տարբեր պաշտոններ վարած, ներկայումս տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի ֆինանսական կողմին։

Թեև PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին (հիմնադիր Աբդուլլահ Օջալան), Թուրքիայում նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին։ Բինալի Յըլդըրըմի տվյալներով, 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիայի վրա արժեցել է 1 տրիլիոն դոլար։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի կեսերին թուրքական Doğan լրատվական գործակալությունը հայտնեց, որ Թուրքիայի նախկին գլխավոր շտաբի պետերից Իլքեր Բաշբուղի (2008-2010) հովանավորությամբ անցկացվել է 461 PKK-ականների տվյալների հետազոտություն, ըստ որի՝ լեռներում բազավորված PKK-ին միացող ահաբեկիչները դրանից հետո ապրում են միջինը 7.2 տարի, ընդ որում՝ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է 6.9 տարի, իսկ կանանց դեպքում՝ 9.5 տարի։ PKK-ականները մահանում են միջինը 26.3 տարեկան հասակում։

Նշվում է, որ ապագա PKK-ականները լեռներն են բարձրանում 15-17 տարեկան հասակում։ 15 տարեկանում միանում են հիմնականում նրանք, ում ավագ եղբորը կամ քրոջը սպանել են։ Իսկ 17 տարեկանում PKK-ին միանում են հիմնականում քարոզչական աշխատանքների արդյունքում նրա ազդեցության տակ ընկածները։ Օրինակ՝ PKK-ն քրդերի ցույցերի ժամանակ քար նետող 13 տարեկան երեխաներին դիտարկում է որպես իր ապագա կադրեր։

Հետազոտության համաձայն՝ PKK-ի անդամների 61 տոկոսը ներկայացնում է Թուրքիան, իսկ 39 տոկոսը՝ արտասահմանյան երկրները։ Լեռներում թաքնվող PKK-ականների քանակը կազմել է 5000 մարդ, որոնց 11 տոկոսը կազմել են կանայք։

Իսկ 2010 թվականի օոստոսի 25-ին այն ժամանակվա Թուրքիայի ներքին գործերի նախարար (ներկայումս փոխվարչապետ) Բեշիր Աթալայը հայտնել է, որ 1990-2009 թվականներին թուրքական զինված ուժերի և ոստիկանության կողմից վնասազերծվել է 27.905 PKK-ական: Սպանվել է 19.946 քուրդ զինյալ, որից 19.097-ը՝ տղամարդիկ, իսկ 792-ը` կանայք: 57 զոհվածի սեռը չի հաջողվել ճշտել:

Վիրավոր վիճակում գերի է ընկել 23, իսկ առողջ վիճակում` 4733 քուրդ զինյալ: Առողջ վիճակում գերեվարվածներից 4336-ը պատկանել են արական սեռին, իսկ 397-ը ներկայացրել են իգական սեռը: Անվտանգության ուժերին է հանձնվել 3203 քուրդ զինյալ, այդ թվում նաև 2874 տղամարդ և 329 կին:

Փաստորեն, վերջին 20 տարիներին Թուրքիայում վնասազերծվել է 26.329 տղամարդ և 1519 կին քուրդ զինյալ (գումարած 57 սեռը չպարզված անձինք): Աթալայի հաղորդմամբ` վնասազերծված քուրդ զինյալներից 1901-ը եղել են մինչև 20 տարեկան, 5025-ը` 20-30 տարեկան, 1440-ը` 31-40 տարեկան, իսկ 496-ը` 40-ից բարձր: Միևնույն ժամանակ, վնասազերծված 10.043 քուրդ զինյալների տարիքը մնում է անհայտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում