Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Եթե Ադրբեջանը պատրաստ է փախստականների վերադարձին, ինչու ընդամենը 2 ամիս առաջ ստիպեց, որ Աղավնոյի և Բերձորի բնակիչները դուրս գան

Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե ԼՂ-Ադրբեջան երկխոսությունը կարելի է սկսել տեղահանված հայերի վերադարձով:

«Այս իրավիճակում ամենամեծ ռիսկը հրադադարի խախտումներով հարկադրանքի շարունակական կիրառումն է, ինչը պարզապես ոչնչացնում է վստահության ցանկացած զգացում: Կարծում եմ, որ նաև պետք է դյուրացնել 2020-ին տեղահանված Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: Դա կարող է իսկապես հեշտ և քիչ ծախսատար տարբերակ լինել Ադրբեջանի համար՝ ցույց տալու, որ նա լուրջ է վերաբերում Ղարաբաղի հայերի հետ հարաբերություններին: Եվ առհասարակ, վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումների մի ամբողջ շրջանակ կա: Դրանցից մի քանիսը մենք տեսել ենք վրացական համատեքստում՝ աբխազների և հարավօսերի դեպքում: Այնքան շատ բաներ կան, որ կարելի է անել Ղարաբաղի հայերի գոնե որոշակի վստահությունը շահելու համար:

Այս ամենը, իհարկե, հիանալի է հնչում, բայց հրադադարի շարունակական խախտման մթնոլորտում և մի իրավիճակում, երբ ադրբեջանական հասարակությունը ակնհայտ պատրաստ է վիճարկել Հայաստանի և հայերի պատմությունը, երկխոսությունն ավելի շուտ ֆանտաստիկայի ժանրից է թվում: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք իսկապես կարիք ունենք տեսնելու փոփոխություններ, նոր մոտեցում ադրբեջանական խոսույթում և այն ամենում, ինչ սովորեցնում են հայաստանցիների մասին ադրբեջանական դպրոցներում: Մենք իսկապես կարիք ունենք շատ ավելի լայն փոխակերպումների, որոնք հնարավորություն կտան հասարակական հաշտեցման այնպիսի միջոցներ կիրառել, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության համար: Այնպես որ, դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու»,-ասել է նա:

Շուշիի քաղաքապետը Արծվիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այs թեմային, մասնավորապես, նշեց. «Իհարկե, երխոսություն անպաման պետք է, վերադարձին էլ ենք համաձայն, բայց ինչպիսի՞ կարգավիճակի դեպքում: Եթե դա լինելու է Ադրբեջանի կազմում, ապա վերադարձ չի կարող լինել:

Փաշինյանը երբ ասում էր, որ Շուշիի փախստականների վերադարձ էին ուզում, դա անհնար էր, նրանք չէին գա, անգամ հիմա Շուշիում նրանք ապրողներ չունեն, զինվորականներ և աշխատավոր ուժ է: Տեղեկություններ ունեմ, որ Թուրքիայի զինված ուժեր են հիմնականում Շուշիում, իսկ բնակչություն չկա ընդհանրապես: Քաղաքը ամբողջությամբ քանդել են, ինչ արել էինք՝ քանդել են, հյուրանոցները թողել էին: Օրինակ, կոնկրետ այն թաղամասում, որտեղ ես մնում էի, շենքեր կան, ամբողջությամբ քանդել են: Հայկական թաղամասերի շենքերը քանդել են: Շուշի 400 ընտանիք պետք տեղափոխեն և նոր շինարարություն են անում»:

Արծվիկ Սարգսյանը նաև կարծում է, որ պետք է կոշտ խոսել ադրբեջանցիների հետ, Հայատանը շատ փափուկ է խոսում. «Առաջին հերթին պետք է ուժեղանանք, մեկ անգամ մռթներին խփենք, այլապես թիզ առ թիզ վերցնում են մեր հայրենիքը: Մյուս կողմից միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հայտարարի, որ տեռորիստ են, պատժամիջոցներ կիրառեն, միայն հայտարարություններ անելը բավարար չէ»:

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն իր հերթին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Լորենս Բրոերսի առաջարկին, ասաց. «Այսինքն ուզում է ասի, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմո՞ւմ: Սոսկալին այն է, որ նույնիսկ հայ քաղաքական դաշտում հայտնվում են տարբեր տրամաչափի գործիչներ, որոնք այդպիսի մտքեր են արտահայտում: Եթե Ադրբեջանը պատրաստ է փախստականների վերադարձին, ինչու ընդամենը 2 ամիս առաջ ստիպեց, որ Աղավնոն և Բերձորը դուրս գան: Թող Բաքվի 450.000 հայերին նախ վերադարձնի, Սումգայիթի համար ներողություն խնդրի: Նրանց նպատակահարմարության տեսակետից են այս գործիչները խոսում, եթե Ադրբեջանը մի քիչ անկեղծություն ունենա, պետք սկսի Սումգայիթի ջարդերի համար ներողություն խնդրելուց: Մեզ այնքան հետաքրքիր չէ, թե ինչ է ասում անգլիացին, այլ այն, որ նման բան ասում են հայ քաղաքական գործիչները: Սա ֆանտաստիկայի և սարսափի խառնուդ է, որ կարող է մեկը լինի, որ կհավատա սրան: Կարո՞ղ է որևէ արցախցի հավատալ այդպիսի հնարավորությանը»:

Լևոն Հայրյանն անդրադարձավ նկատեց, որ այստեղ ամենակարևորը Արցախի կարգավիճակն է. «Հետաքրքիր է, թե Արցախի ապագան ինչպիսին է լինելու: թե Արցախը որևէ կարգավիճակ չունենա, շատ մոտ ապագայում Հայաստան պետություն չի մնալու: Անհնար է առանց կարգավիճակի այնտեղ վերադառնալը: Ալիևն ասում է, թե թող Հադրութի հայերը վերադառնան, ի՞նչ է, ուզում են այնտեղ Հադրութի հայերին պատա՞նդ պահել»,-ընդգծեց Հայրյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում