Tuesday, 21 07 2026
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց

Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում ՌԴ-ն իր վրա է վերցնում ՀՀ պաշտպանությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանում հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը


– Պարոն Գոլց, Ռուսաստանը մտնում է նախընտրական գործընթացի փուլ, և թե՛ ժողովրդավարության մարտիկները, թե՛ նրան բացահայտ ընդդիմացողները գործածում են ժողովրդավարական հռետորաբանությունը: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է Ռուսաստանի ժողովրդավարացման ապագան կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում:


– Կարելի է խոսել մոտակա և հեռավոր ապագայի հեռանկարների մասին: Մոտակա հեռանկարը ամենայն հավանականությամբ բավական մտահոգիչ է, և պարզ է, որ կայանալիք ընտրություններում կվերարտադրվի այն իշխանությունը, որն այսօր գոյություն ունի: Այս ռեժիմը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները ունեն անձնական ազատություններ, բայց չունեն քաղաքական ազատություններ: Թե որքան երկար ժամանակ այդ ռեժիմը գոյություն կունենա` բավական դժվար է ասել: Եթե այս իրավիճակը պահպանվի, քանի որ նման ավտորիտար ռեժիմները կարծես ջրով են լցնում ազատ տարածությունը, չի բացառվում, որ պուտինյան հաջորդ իշխանավարումը արդեն սպառնա մարդկանց անձնական ազատություններին: Եթե այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի` կապված համացանցում արտահայտվելու հնարավորությունների հետ, կարդալու այն գրքերը, որոնք ուզում ես կարդալ, դիտելու այն ֆիլմերը, որոնք ցանկանում ես դիտել և այլն, ապա զարգացման տեսանկյունից` տասնամյակներ հետո Ռուսաստանում ամեն դեպքում ժողովրդավարությունը կհաղթի:


– Իսկ ձեր նշած այսօրվա իրավիճակը Ռուսաստանում ինչպե՞ս կանդրադառնա հետխորհրդային հանրապետությունների և մասնավորապես Հայաստանի ժողովրդավարական գործընթացների վրա:


– Անմիջապես նշեմ, որ ես փորձագետ չեմ Հայաստանի հարցով, ես այնքան էլ լավ չեմ տիրապետում այդտեղ կատարվող գործընթացներին, բայց կարելի է ենթադրել, որ ինչ ուզում ես արա, Ռուսաստանն ամեն դեպքում հետխորհրդային տարածքի լիդերն է, և, այսպես թե այնպես, իրավիճակը Ռուսաստանում ազդեցություն կունենա մյուս երկրների վրա: Ռուսաստանում ռեժիմի կոշտացումը անկասկած կհանգեցնի նրան, որպեսզի նման փորձեր իրականացվեն  նաև ԱՊՀ մյուս երկրներում:


– Պարոն Գոլց, հայտնի է, թե ինչ է կատարվում Լիբիայում. իրավիճակի կարգավորման նպատակով ստեղծվել է միջազգային շփման խումբ առանց Ռուսաստանի: Փաստացի, միջազգային գործընթացներից դուրս մնացած Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորն է: Որքանո՞վ եք հեռանկարային համարում այսօրվա հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: Եվ բացի այդ` Ռուսաստանը արդյո՞ք Հարավային Կովկասի անվտանգության երաշխավորն է հանդիսանում:


– Ես ուղիղ կապ չեմ տեսնում Լիբայի իրավիճակի հետ: Եվ վստահաբար պետք չէ դրանից բխեցնել, որ եթե Ռուսաստանը չընդգրկվեց միջազգային շփման խմբի մեջ, դրանով Ռուսաստանը գլոբալ կերպով մեկուսանում է միջազգային գործընթացներից: Ռուսաստանը հանդիսանում է մերձավորարևելյան քառյակի անդամ, նա Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վեցյակում է, ՌԴ-ն վերջիվերջո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ուստի ես ողբերգական եզրակացություններ չէի անի այդ իրավիճակի վերաբերյալ:


Ինչ վերաբերում է Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությանը` դա Ռուսաստանի համար չափազանց կարևոր դաշինք է, քանի որ տարածաշրջանը կայուն չէ` անկեղծ լինենք, և ռուսական ռազմաբազան Հայաստանում այսօր միակն է Անդրկովկասում: Սա այն հենասյունն է, որը վերահսկելու հնարավորություն է տալիս` իրավիճակի ցանկացած սրացման դեպքում: Անկասկած, Հայաստանն էլ իր հետաքրքրությունն ունի, ես պետք է նշեմ, որ Հայաստանը անցյալ տարի հրաշալի հաղթանակ արձանագրեց, երբ երկարաձգեց ռուսական ռազմաբազաների պայմանագիրը` հստակ ամրագրելով, որ Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը` նախկին Խորհրդային Միության սահմանների շրջանակներում: Մինչ այդ, ինչպես հայտնի է, ռուսական դիվանագիտությունը հետևողականորեն խուսափում էր նման պարտավորություններից: Գլոբալ տեսանկյունից, սրանից բխում է, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում Հայաստանի պաշտպանությունը` Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում: Չմոռանանք, որ Հայաստանը նաև ՀԱՊԿ անդամ երկիր է: Իսկ թե ինչպես կգործի Ռուսաստանը կոնկրետ իրավիճակներում` այս հարցը բաց է մնում, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ դիվանագիտական այն խողովակները, այն բոլոր ճնշումները, որոնց տիրապետում է Ռուսաստանը` պահանջում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չբռնկվի: Դա այսօրվա դրությամբ բխում է Ռուսաստանի շահերից:


– Պարոն Գոլց, հնարավոր համարում եք ԽՍՀՄ նախկին հանրապետություններում «արաբական գարնան» շարունակությունը:

– Կարծում եմ` հնարավոր է: Նախևառաջ խոսքը վերաբերում է կենտրոնական Ասիայի երկրներին, և այդ պայթյունը կապված կլինի ոչ այնքան «արաբական գարնան» հետ, այլ` Աֆղանստանից ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հետ: Մտավախություն ունեմ, որ դա կսահմանի այլ որակ այն բուռն իրադարձություններին, որոնք կարող են զարգանալ: Մենք ենթադրում էինք, որ արաբական երկրների «պայթյունը» կունենա ագրեսիվ իսլամի ներբերանգներ, որ կշահեն «մուսուլման եղբայրները» և այլն: Առայժմ մենք նման երևույթներ չենք դիտարկում: Իսկ այն «պայթյունը», որը կարող է տեղի ունենալ Կենտրոնական Ասիայում` ցավոք, իմ կարծիքով, ամենայն հավանականությամբ կկրի ագրեսիվ, ծայրահեղական իսլամի բնույթ, իսկ սա, իհարկե, անվտանգության լուրջ սպառնալիք է բոլորի, այդ թվում` Ռուսաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում