Monday, 20 07 2026
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP

Պուտինի նոր հրամանը. Եթե ՌԴ քաղաքացին ունի որևէ այլ պետության քաղաքացիություն, ապա այդ անձին ճանաչում են որպես ՌԴ քաղաքացի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն նախօրեին հրամանագիր է ստորագրել «Զինվորական ծառայության անցնելու կարգի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին»: Ռուսաստանցի հայ փաստաբան, հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այս պահը պարտադիր կարգ չկար, դրա համար մոբիլիզացիայի ժամանակ շատ անօրինական բաներ էին կատարվում, քանի որ զինկոմիսարիատները չգիտեին՝ ինչպես պլանը կատարել: Նրա խոսքով՝ շատ դեպքերում մարդկանց անօրինական կարգով հրավիրում էին զինկոմիսարիատներ և պարտադրում էին պայմանագրեր ստորագրել, իսկ հիմա արդեն կարգ է մտցվում, ըստ որի՝ այն օտարերկրացիները, որոնք չեն կարող ծառայել, ունեն չմարված դատվածություն, ունեն տուգանքներ, այդ մարդիկ չեն կարող ծառայել ռուսական բանակում:

Կիրակոսյանը նշեց, որ նաև կարգ է մտցվում, որ եթե ՌԴ քաղաքացին ունի որևէ այլ պետության քաղաքացիություն, ապա Ռուսաստանն այդ անձին ճանաչում է որպես ՌԴ քաղաքացի՝ չնայած իր երկրորդ քաղաքացիությանը.«Նույնիսկ եթե նա քաղաքացի չէ, այլ ընդամենն ունի կացության կարգ, բոլոր դեպքերում նա համարվում է ՌԴ քաղաքացի և պետք է ծառայի: Որպես օրինակ նշեմ, որ միջինասիական պետությունները օրենք են ընդունել, որով արգելում են իրենց քաղաքացիներին, որոնք ունեն երկքաղաքացիություն, մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այդ պետություններում այդ քաղաքացիներին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանք մասնակցեն Ուկրաինայում պատերազմին: Այս իրավիճակում քաղաքացիները հայտնվում են բարդ իրավիճակում, դժվար է հասկանալ, թե ինչպես պետք է իրեն պահի, որ չխախտի ոչ մի պետության, ոչ մյուս պետության օրենքները»,-ասաց նա:

Հարցին՝ Հայաստանում ծառայությունից խուսափածները պետք է պարտադի՞ր  ծառայեն Ռուսաստանի բանակում, փաստաբանը նշեց, որ միջազգային կարգն այնպիսին է, որ քաղաքացին կարող է ծառայել միայն մեկ պետությունում. եթե անձը ՌԴ քաղաքացիություն է ստացել արդեն չափահաս տարիքում և այստեղ կանգնել են զինվորական հաշվառման, ապա ունեն պարտականություն ծառայելու.«Այսինքն՝ եթե 17-18 տարեկան հայաստանցիները ժամանել են Ռուսաստան, ստացել են ՌԴ քաղաքացիություն, պարտավոր են այստեղ ծառայել: Խնդիրն այն է, որ հիմնական դեպքերում այդ երիտասարդների ծնվելու պահին նրանց ծնողները եղել են ՀՀ քաղաքացիներ: Այդպիսի երիտասարդները ավտոմատ կերպով ՀՀ քաղաքացի են, քանի որ ծնվել են ՀՀ քաղաքացիների ընտանիքում: Ռուսաստանի օրենքն ասում է, որ եթե ծնողներն ունեն երկու տարբեր քաղաքացիություններ, երեխան դառնալով չափահաս, ինքն է որոշում, թե որ ծնողի քաղաքացիությունն է ընդունում»:

Կիրակոսյանն անդրադարձավ խնդրին, որ մինչ այս պահը նաև ՌԴ-ում գտնվող ոչ ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերի շրջանում ապօրինի զորակոչին:

Փաստաբանը նշեց, որ իր ձեռքի տակ այդպիսի երկու դեպք եղել է. առաջին դեպքում մենք դիմել են Հայաստանի դեսպանություն, դեսպանատունը շատ արագ արձագանքելն էր, դեսպանությունը նամակ էր հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ խնդրելով ստուգել այդ երիտասարդի տվյալները, և ինչ է նրա հետ կատարվում: «Մոբիլիզացիայի ժամանակ երեք անգամ նրա բնակավայր էին եկել զինկոմիսարիատից՝ փորձելով զորակոչել: Մյուս դեպքում կրկին ՀՀ քաղաքացի է եղել, նրան երթևեկության կանոնները խախտելու հետևանքով կանգնեցրել են, և այդ պահին առաջարկել են զինկոմիսարիատ ներկայանալ: Նա Ռուսաստանում չմարված դատվածություն է ունեցել, նրան առաջարկել են, որ եթե համաձայնի պայմանագիր ստորագրել, կազատեն դատվածությունից: Մենք խորհրդակցեցինք և եկանք այն որոշման, որ դա լավ առաջարկի չէ, պետք չէ դրան համաձայնել, քանի որ դատվածությունն, այսպես, թե այնպես, որոշ ժամանակ անց կմարվի, իսկ այդ երիտասարդն ուներ դատվածություն, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին Մոսկվայում ակտիվ գործունեություն է ծավալել: Այդ երիտասարդն այդ օրերից մինչ օրս համարվում է որպես քաղաքական հայացքներ ունեցող վտանգավոր  քաղաքացի: Նրան ժամանակ առ ժամանակ հիշեցնում են այդ դեպքերի մասին, բայց մենք հսկում ենք, որ խնդիրներ չունենա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում