Monday, 06 05 2024
-
11:43
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան

Եվրասիա միջազգային համալսարանում բացվեց ԵՄ իրավունքի ոլորտում «Ժան Մոնե» առաջին ամբիոնը

Եվրասիա միջազգային համալսարանում բացվեց Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական Եվրոպականացում» ամբիոնը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ և այլ փորձագետներ:

Ամբիոնի ղեկավար Աննա Խվորոստիանկինան նշեց, որ սա ԵՄ իրավունքի ոլորտում Ժան Մոնեի առաջին ամբիոնն է Հայաստանում:

«Ժան Մոնե» ամբիոնի նպատակն է ծառայել որպես ԵՄ իրավունքի ոլորտում և ԵՄ սահմաններից դուրս իրավակարգերի եվրոպականացման գործընթացների վերաբերյալ գիտելիքների հանգույց: Ամբիոնը նպատակ ունի իրականացնել Եվրոպական իրավունքի խորացված ուսուցում, նաև ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը և համախմբել տեղական ակադեմիական համայնքը»,- ասաց նա:

Աննա Խվորոստիանկինան ասաց, որ ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները կինտեգրվեն Եվրասիա միջազգային համալսարանում գործող ուսումնական ծրագրերին, իրավունքի և կայուն զարգացման մագիստրոսական ծրագրին, ինչպես նաև ծրագրից դուրս մասնակիցներին կառաջադրվեն վկայագրով ծրագրեր:

Ամբիոնի ղեկավարը տեղեկացրեց, որ ամբիոնում դասընթացները մեկնարկելու են հաջորդ կիսամյակի գարնանից և նշեց, որ ծրագիրը տևելու է երեք տարի:

Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծեց, որ Հայաստանում «Ժան Մոնե» առաջին ամբիոնի բացումը իրավական ոլորտում նշանակալի քայլ է դեպի առաջ:

«Ամբիոնի ստեղծումը միավորում է մի քանի նպատակներ, և մենք ցանկանում ենք ունենալ սերտ համագործակցություն, որպեսզի կարողանանք ապահովել առաջընթաց արդարադատության ոլորտի բարեփոխումներում և միասին կարողանանք զարգացնել այս ոլորտները»,- ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծեց, որ ամեն ինչ սկսվում է կրթությունից, եթե կարողանան ապահովել դա, ապա կձևավորվի կրթված հասարակություն:

«Շատ ողջունելի է, որ Եվրասիական համալսարանը, լինելով ոչ պետական բուհ, իրականացնում է նման ծրագրեր, որովհետև, մեր կարծիքով, մասնավոր համալսարանները պետք է զարգանան և օրինակ ծառայեն մնացած բուհերի համար ևս»,- ասաց Թռչունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում