Thursday, 06 06 2024
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

Կեցցե լյուստրացիան, սա ինքնաբացահայտում է ամենաբարձր մակարդակով՝ օրհնությամբ

Երեկ հայտնի դարձավ, որ Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը նաև նշել է, որ հանրահավաքին Նորին Սրբության մասնակցություն չի նախատեսվում:

Հիշեցնենք՝ «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմել էր Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառին` ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունը հանրահավաքին։

Այս առնչությամբ Գերագույն խորհրի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես ողջունում եմ, շատ ճիշտ են անում, որ մասնակցում են քաղաքական կյանքին: Ընդհանրապես ես համարում եմ, որ հոգևորականները ներկայացման մասնակիցներ են, և վերադառնում ենք միջնադար։ Երբ նրանք եկեղեցուց դուրս եկան, շորերը հանեցին, արդեն քաղաքացի են, իրավունք ունեն քաղաքական կյանքին մասնակցելու։ Ուրախ եմ, որ քաղաքացիական կյանքին են մասնակցում։

Երկրորդ՝ սա լյուստրացիա է, որովհետև ի՞նչ է նշանակում այդ հանրահավաքին մասնակցելը: Դրանով նրանք ասում են՝ մենք դեմ ենք կոռուպցիայի դեմ պայքարին, քերաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարին, մենք դեմ ենք ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը: Կեցցե լյուստրացիան, սա ինքնաբացահայտում է ամենաբարձր մակարդակով՝ օրհնությամբ։ Մեր հոգևորականների մի մասը փաստացի հայտարարեց, որ դեմ են հայկական պետության գոյությանը, ժողովրդավարությանը, դեմ են ազատություններին և արդիականացմանը, դեմ են բարեփոխումներին։ Խայտառակություն է սա իրականում»:

Արշակյանի խոսքով՝ երբ հոգևորականները վերադառնում են քաղաքականություն, դա ողջունելի է. «Լավ կլինի, որ թեկնածությունը դնեն ընտրությունների ժամանակ։ Պատկերացնո՞ւմ եք գյուղապետ հոգևորական, վարչապետ հոգևորական։

Հանրահավաքին մասնակցելով նրանք ինքնաբացահայտվում են, մերկանում են, ասում են՝ մենք այսպիսին ենք, մեզ այլևս հայր սուրբ չասեք»:

Հարցին՝ եկեղեցականները ակտիվացել են, քանի որ վտա՞նգ են զգում, որ ժողովրդավարական երկրում նրանք կզրկվեն իրենց կարգավիճակը չարաշահելու հնարավորությունից, Արշակյանը պատասխանեց. «Նրանք չարագործների կողքին են կանգնում, որովհետև փակվում է չարագործության, չարամտության, չարաշահման ճանապարհը։ Անշուշտ, լավ չի փակվում այդ ճանապարհը, համարձակորեն չեն փակում, դանդաղում են, նույնիսկ ծուլանում են հեղափոխականները, բայց ընթացքն այդպիսին է»:

Նա նաև նկատեց, որ Գերմանիայում և Հունաստանում հոգևոր համայնքը անդամավճարը մուծում է հարկային տեսչությանը, մատաղի փողը կանխիկ չեն տալիս, տանում մուծում են հարկային տեսչությունում, ինչը մեզ մոտ չկա:

«Կաթողիկոսի որոշումը քաղաքական կողմնորոշման դաշտ բերելու քայլ է, ունի ընդգծված դիրքորոշում, դա ժողովրդավարությանը, բարեփոխումներին դեմ է։ Այն ուժերը, որոնց կողքին կանգնում է կաթողիկոսը, իրենց դրոշների վրա դա են գրել։ Դրանից հետո պետք չէ հատուկ պատկառանք ունենանք նրանց նկատմամբ։ Եկեցեցուց դուրս նրանք կարող են կուսակցական լինել: Մանկավարժներ, դերասաններ, գրողներ չկա՞ն, որ կուսակցական են, թող հոգևորականն էլ լինի կուսակցական»,-ընդգծեց նախկին պատգամավորը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում