Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոչ մի զինվորականի համար պետք է անակնկալ չլինի իր ձերբակալությունը. Ինչ ցանել եք, դա էլ հնձում եք, վայելեք

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

«Առաջին լրատվական»-ը Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անդրադառնալով վերջին օրերին առաջադրված մեղադրանքներին  և ձերբակալություններին, նշեց. «Քանի որ մինչև էս պահը բազմաթիվ քրեական գործեր հարուցվել են ըստ քաղաքական նպատակահարմարության, և կարճվել են էլի ըստ քաղաքական նպատակահարմարության կամ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում, ոչ մի կողմ չկա, որին կարելի է ամբողջությամբ վստահել: Ես չեմ բացառում, որ կարող են մեղավորության բաժին ունենալ այդ մարդիկ, բայց արյդոք սա հենց այն է, ինչն իրականում տեղի է ունեցել, ես դա չեմ կարող ասել:

Հաշվի առնելով, որ նախկինում ըստ քաղաքական նպատակահարմարության գործեր հարուցվել են, կասեցվել են, կարճվել են, հետևաբար այստեղ ևս կարող է այդպես լինել»:

Հարցին, թե արդյոք պատահականություն է, որ հենց Արցախի անկախության օրն է նման բան հայտարարվում, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Ես արդեն չգիտեմ: Եկեք հասկանանք՝ պատահականություն է, թե ոչ, որ անկախության, սուվերենության համար պայքարող մարդկանց՝ Սասնա ծռերին եկան կալանավորելու Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին:  Ես կարծում եմ՝ պատահականություն չէր: Պատահականությո՞ւն էր արդյոք, որ Արցախի անկախության օրը ձերբակալում են անվտանգությանոլորտի անձանց: Էլի կարծում եմ, որ պատահականություն չէ: Այստեղ որոշակի միտումը բացառել չենք կարող»:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, Նինա Կարապետյանցն ասաց. «Նախ, հանձնաժողով ստեղծում են այն դեպքերում, երբ նպատակ ունեն կոծկելու, քնեցնելու, մոռացության մատնելու ինչ-որ բաներ, ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ բան հրապարակելու և դրանով ավարտելու: Երկրորդ, այս խորհրդարանն ի վիճակի չէր անգամ քննելու այն գործերը, որոնց ուղիղ մեղավորը իրենք չէին, խոսքը 2016-ի պատերազմի մասին է: Դա էլ չարեցին, կոծկեցին, չհրապարակեց: Հետևաբար, քննել գործը, որտեղ իրենց մասնակցությամբ, իրենց մեղավորության բաժինը տիեզերական մասշտաբի է, ուղղակի հնարավոր չէ:  Չի կարող այն խորհրդարանը, որի երեք ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի թիմերն են, երեքն էլ մեղավորություն ունեն այսօրվա պարտության մեջ: Հետևաբար, նրանք չեն կարող քննել 44-օրյա պատերազմը, դա մոռացեք: Մյուս կողմից, եթե կան քննվող գործեր, քննիչ հանձնաժողովը քննվող գործերի վերաբերյալ հետազոտությունն ու եզրահանգումներ չի անում, այդ ամենը թողնվում է քննությանը: Այնպես որ, այս ամենը ձևական է: Ամենակարևորը, իրենք ի վիճակի չեն իրենք իրենց վերաբերյալ դատապարտող որոշումներ կայացնել, դա էդ ուժը ի սկզբանե չի եղել և հիմա էլ չի:

Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանի ձերբակալությանը, իրավապաշտպանը նկատեց. «Ոչ մի զինվորականի համար պետք է անակնկալ չլինի իր ձերբակալությունը: Երբ դու չես համաձայնվում հասկանալի խաղի կանոնններին, երբ դու չես գալիս այն մտքին, որ երկրում պետք է լինեն իրական արդարադատություն իրականացնող մարմիններ, երբ դու չես օգնում, որ դատական համակարգը  իրապես բարեփոխվի կամ դատախազությունը, քննչական մարմինները, ԱԱԾ-ն և մնացած բոլոր լյուստրացվեն, մաքրվեն, զտվեն ու դու ունենաս ռեալ արդարադատություն, ուրեմն թող բոլորը սպասեն իրենց դուռը թակելուն: Սա հենց այն է, ինչի մասին մենք խոսել ենք:

Ի դեպ, սա վերաբերում է նաև գործող իշխանության ամենաբարձր պաշտոնյաներին՝ Նիկոլ Փաշինյանից սկսած,  խառախուռեքով վերջացրած: Իրենք բոլորը պետք է  սպասեն ամենաանսպասելի ժամանակ իրենց դուռը թակելուն, որովհետև իրենց էլ է հասնելու այս համակարգը: Խոսացողներին ծաղրեցին, անլրջացրեցին, մի քանի մանր-մունր ձևական փոփոխություններով ժողովրդին կերակրեցին, հիմա իրենք վայելում են այդ համակարգի ամենաայլանդակ դրսևորումները, ու  որևէ մեկը չի կարողանում այսօր հասկանալ իրական է մեղադրանքը, թե որ, հիմնավոր է մեղադրանքը, թե ոչ, արդարացի է որոշումը, թե ոչ: Ինչ ցանել են, այն էլ վայելում են: Բարով վայելեք»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում