Friday, 24 07 2026
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև

Հանրային խորհրդում շատ տհաճ բաներ են տեղի ունենում. Դիմել են Փաշինյանին, դեռ պատասխան չկա

Մեկ տարի առաջ հունիսի 6-ին Ստյոպա Սաֆարյանը հրաժարական տվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից և ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Արամ Սաֆարյանը: Նախորդ տարի Արամ Սաֆարյանը այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ գործող օրենքը նախատեսում է, որ ՀԽ նախագահի հրաժարականից հետո 30-օրյա ժամկետում պետք է նշանակվի նոր Հանրային խորհրդի կազմ և ՀԽ նոր նախագահ:

«Մենք այդ մասին ունեցել ենք քննարկում, ընդունված կարգով դրա մասին տեղյակ ենք պահել կառավարությանը և սպասում ենք, որ գործող օրենքի շրջանակներում այս հարցի կարգավորմանը: Կարծում եմ՝ շուտով լուծումներ կլինեն»,-ասել էր Սաֆարյանը:

Իրավիճակը մեկ տարի անց էլ շարունակում է մնալ անփոփոխ, ըստ էության, Հանրային խորհուրդն առկախված վիճակում է:

Այս առնչությամբ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հանրային խորհրդում շատ տհաճ բաներ են տեղի ունենում: Շատ ցավալի է, որ Փաշինյանի կողմից նշանակված նախագահները մեկը մյուսի հետևից հրաժարական տվեցին, և երևի ճիշտ էլ արեցին, որովհետև իրենց խելքի բանը չի Հանրային խորհուրդ ղեկավարելը: Շատ ցավալի է, որ այս դժվարին պահերին, վերջին երկու տարում, երբ խիստ անհրաժեշտ էր ունենալ հանրությանը կարծիքն ինչ-որ կերպ հայտնող կազմակերպություն, ՀԽ-ի դերը առավել քան կարևոր էր, այս իշխանությունների մեղքով, լուրջ տեղ չտրվեց Հանրային խորհրդին, համապատասխան պայմաններ չտրվեցին, և ՀԽ-ն, ի հեճուկս իշխանությունների, փորձեց ինքն իրեն աշխատել: ՀԽ հանձնաժողովները բավականին ինտենսիվ աշխատում են իրենց թույլատրված սահմաններում»:

Սադոյանը տեղեկացրեց, որ իրենք Հանրային խորհրդի կազմով փորձել են մի քանի անգամ հավաքվել. «Վերջին անգամ ավագի իրավունքով նիստը վարել եմ ես: Բոլորը խիստ անհանգստացած էին և փորձ արեցին ինչ-որ ձևով թարմացնել Հանրային խորհուրդը: ՀԽ-ի 6 անդամներ հրաժարվել են Խորհրդում աշխատելուց, ևս երկուսը մահացել են: Արդյունքում ստացվել է հետևյալը, որ կառավարության կողմից նշանակված մոտավորապես 6-7 հոգի չեն մասնակցում ՀԽ աշխատանքներին: Մենք դիմեցինք կառավարությանը, որ ձեր կողմից նշանակված անձանց թամացրեք, որ Հանրային խորհուրդը քվորում ունենա և կարողանա աշխատել: Համենայնդեպս, մենք մի կերպ հավաքեցինք քվորում և այդ նիստն արեցինք, պաշտոնապես դիմեցինք կառավարությանը: Մինչև հիմա ոչ մի պատասխան չենք ստացել: Երևի մոտ օրերս ես անձամբ կփորձեմ կազմակերպել մամուլի ասուլիս:

Այսպիսի կիսագաղութային, խայտառակ վիճակում, որի մեջ գտնվում է Հայաստանը, ուղղակի անհրաժեշտ է ունենալ մի մարմին, որը ուղիղ կախված չէ ոչ խորհրդարանական ընդդիմությունից, եթե կարելի է նրանց ընդդիմություն համարել, ոչ էլ վայ-իշխանություններից: Այդ մարմինը մեծ ֆունկցիաներ կարող է իր վրա վերցնել, հատկապես համազգային խնդիրների լուծման հետ կապված: Օրինակ, մեր վերջին քննարկումներում բավական հստակ կարծիք հնչեց այն մասին, որ Հայաստանը իր 2,5 մլն բնակչությամբ, քանդված տնտեսությամբ, պատերազմի կորուստներով, առաջիկա տասը տարում չի կարող իր ուժերով վերականգնել իր պշտպանական համակարգը և դուրս գալ կիսագաղութային վիճակից: Մենք առաջարկեցինք, որ պետք է ստեղծել 10 մլն հայության կազմակերպություն, դրանով դիմեցինք իշխանություններին և ոչ մի պատասխան չունենք: Ես կարծում եմ, որ մենք լուրջ հնարավորություն ունենք և առաջիկա օրերին կփորձենք հրավիրել ՀԽ անդամների կողմից ասուլիս և կտեղեկացնենք, թե ինչ քայլեր ենք անելու առաջիկայում»,-ընդգծեց Արշակ Սադոյանը:

Իր հերթին Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Հանրային խորհուրդը սահմանադրական մարմին է. «Նիկոլ Փաշինյանի վերջին ընտրությունից հետո կառավարությունը պետք է Հանրային խորհրդի առաջին 15 հոգուն նշանակեր, որ Հանրային խորհուրդը ձևավորվեր: Բայց հավանաբար այն տրամաբանությունն է գործել, որ քանի որ վարչապետը չի փոխվել և Հանրային խորհրդի 15 հոգուց ավելին ինքն է նշանակել, մտածել է՝ դե թող աշխատեն: Հիմա մենք ՀԽ-ի 20-ից ավելի անդամներով նիստ ենք արել, նամակ ենք գրել վարչապետին և ասել ենք, որ ձեր նշանակած անձանցից 4-5-ը կամովին հրաժարվել են, նոր մարդկանց նշանակեք, համալրեք, որ Հանրային խորհուրդն ավելի արդյունավետ գործի: Նաև առաջարկել ենք, որ ներկայացնի, թե ում է նախապատվություն տալիս ՀԽ նախագահի պաշտոնում:

Օրինակ, մեր հանձնաժողովը գործում է, մենք հարցեր ենք քննարկում, մեզ դիմումներ են գալիս, դրանց ընթացք ենք տալիս, համապատասխան մարմիններ ենք ուղարկում: Այնպես որ մենք գործում ենք, բայց կառավարության խորհրդատվական մարմին լինելով, կառավարությունը պետք է ակտիվ համագործակցի և ակտիվ պատվերներ տա այս կամ այն հարցն ուսումնասիրելու»,-ասաց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ ընտրելուն, Վազգեն Սաֆարյանն ասաց. «Հանրային խորհրդի նախագահի թեկնածու առաջարկելու լիազորությունը վերապահված է վարչապետին: Երբ Ստյոպա Սաֆարյանը հրաժարական տվեց, վարչապետը Արամ Սաֆարյանին նշանակեց ՀԽ նախագահի պաշտոնակատար: Հետո ինչ-ինչ պատճառներով Արամ Սաֆարյանն էլ հրաժարական տվեց: Դրա համար վարչապետը պետք է նոր նախագահ առաջարկի և թափուր տեղերն էլ լրացնի, որպեսզի Հանրային խորհուրդը ավելի արդյունավետ գործի:

Օրենքով սահմանված է, որ վարչապետը ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում նշանակում է ՀԽ 15 անդամներին, այդ 15 անդամները ձևավորում են ՀԽ հանձնաժողովները: Երբ հանձնաժողովներն էլ ձևավորվում են, դրանք 15-ն են, այդ 15 նշանակվածները և 15 ընտրվածները միասին առաջդրում են ևս 15 թեկնածուների, որոնք ընտրվում են: Դրանից հետո ընտրվում է Հանրային խորհրդի նախագահ՝ հաշվի առնելով նաև կառավարության կարծիքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում