Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ժողովրդավարությունն առավելապես պահանջում է կարգ, և դա սկսվում է յուրաքանչյուր քաղաքացուց

Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ինստիտուցիոնալապես կայանում են բացառապես ԿԱՐԳԻ հաստատմամբ։

Ժողովրդավարությունն առավելապես պահանջում է ԿԱՐԳ, և դա սկսվում է յուրաքանչյուր ՔԱՂԱՔԱՑՈՒՑ։

Երբ ՔԱՂԱՔԱՑԻՆ` լինի գործատու, աշխատող, սեփականատեր, գործարար և այլք, պահանջում է պարզաբանումներ և/կամ լուծումներ, սակայն խուսափում է պատասխանատվությունից և ցանկացած հարմար առիթ օգտագործում է շարունակելու ԿԱՐԳԸ շրջանցելու և խախտելու միջոցով իր անձնական շահերն առաջ տանելու վարքագիծը, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` որպես ինստիտուտ, չի կայանում, իսկ պահանջներն էլ մնում են առանց իրական լուծումների։

ԿԱՐԳԻ հաստատման գործում առավել մեծ է պատկան մարմիների դերը, պատասխանատվությունը և ԿԱՐԳԻ պահպանման նկատմամբ նրանց կողմից վերահսկողության իրականացումը։

Ո՞ր տրամաբանությամբ և անվտանգության ո՞ր կանոներին համապատասխան է մայրաքաղաքի կենտրոնում` առևտրի կենտրոնում, ուր հազարավոր մարդիկ են հաճախում, գործել հրավառության պայթուցիկ նյութերի պահեստ, ինչն ինքնին արդեն վտանգավոր էր։

Սուրմալուի ողբերգական դեպքի պատճառները ժամանակի ընթացքում կբացահայտվեն, սակայն եթե առևտրի այլ կենտրոններում կամ զանգվածային հաճախելիության այլ վայրերում էլի կան նման պահեստներ, ապա դրանք արագորեն պետք է տեղափոխվեն մարդկանցից հեռու վայրեր` ռիսկերի նվազեցման նպատակով` առավել ևս, երբ նման դեպքերում պետականադավ տարրերն անմիջապես ակտիվացնում են տեղեկատվական-ահաբեկչայան գրոհը` հետապնդելով խուճապի առաջացման և ապակայունացման նպատակ։

Առհասարակ` այս դեպքը ցույց տվեց, որ առևտրի կենտրոնները պետք է ծառայեն միայն վաճառքի համար, իսկ վտանգավոր նյութերի պահեստավորումը պետք է իրականացվի բնակչությունից հեռու անվտանգ վայրերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում