Thursday, 16 05 2024
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ

Իտալիայի նահանգապետերը դիմել են երկրի իշխանությանը Հայոց Եղեռնը ճանաչելու կոչով

Վերջերս Իտալիայի հյուսիսարևելյան նահանգներում` Ֆրիուլիում, Վենետիկում, Ջուլիայում, տեղական իշխանությունները հանդես են եկել նախաձեռնությամբ և, հետևելով 2000 թվականի Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ամրապնդում են վերջինս առանձին նախաձեռնությամբ՝ կոչ անելով Իտալիայի իշխանություններին հաշվի առնել այդ փաստը։

Վերջերս Pasian di Prato-ի «Հայերի այգի 1915»-ի բացումն էր, որտեղ ներկա էին և ելույթ ունեցան Միլանում Հայաստանի պատվո դեսպան Պիետրո Քուչուկյանը, Ուդինե մարզի խորհրդի նախագահՄարկո Քուեն, նույն մարզի խորհրդի անդամներ Ալեսանդրո Կալոտին ու Մասիմո Բլասոնին և APICI կազմակերպության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Իսկ վերոհիշյալ արարողությունից անմիջապես հետո Իտալիայում Թուրքիայի դեսպանատունը, հետևելով իր ավանդությանը, նամակներ է ուղարկում տարբեր գերատեսչություններին՝ լի սպառնալիքներով և ցեղասպանության հերքումներով։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը փորձեց մանրամասներ պարզել միջազգային հարաբերությունների մասնագետ, APICI «Իտալական մշակույթի միջազգային տարածման» ՀԿ-ի նախագահ Տիգրան Կարապետյանից:

Տ. Կարապետյանը հայտնեց, որ խոսքը Ֆրիուլիի նահանգի տեղական իշխանությունների հայամետ նախաձեռնությունների մասին է և ընդգրկում է տեղական իշխանությունների բոլոր մակարդակները՝ քաղաքապետարանները ու մարզային և նահանգային իշխանությունները. «Այդ նահանգները ունեն հայերի հետ կապված երկու ընդհանուր գիծ՝ Հյուսիսային Իտալիայում գտնվող հայ կազմակերպությունների հետ ավանդական շփումներ և ընկերությունը Մխիթարյան միաբանության միջոցով, ապա նաև մի պատմական ընդհանրության գիծ` երկար տարիներ նրանք էլ են եղել գրավված օտար երկրների կողմից»։

Նա նշեց, որ «Ծիծեռնակ» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Թեմերզյանը հայկական մշակույթը տարածելու իր գործունեությամբ ծանոթացրել է քաղաքական իշխանություններին և բնակչությանը հայկական ցեղասպանության տարբեր ոլորտների հետ, և նրանք իրենց կողմից փորձում են ցեղասպանության վերաբերյալ հասարակական միջոցառումներ ձեռնարկել՝ լինի դա ցեղասպանության ճանաչումը քաղաքային խորհուրդների կողմից, թե քաղաքների տարածքներում հայերի և ցեղասպանության վերաբերյալ այգիներ բացելը, արձաններ տեղադրելը և այլն.

«Ավանդաբար շարունակվում է դա, և այսօր տասնյակ քաղաքական մարմիններ, Իտալիայի խորհրդարանի կողմից ճանաչելուն զուգահեռ, ճանաչել են ցեղասպանությունը։ Միջոցառումների կազմակերպման ու իրականացման համար տեղական կառավարությունների կողմից ծախսվում են հազարավոր եվրոներ, և մեր կողմից ևս մեծ եռանդ և միջոցներ են ծախսվում: Ես անձամբ միջազգային հարաբերությունների մասնագետ եմ Միլանի համալսարանից, ներկայանում եմ APICI՝ «Իտալական մշակույթի միջազգային տարածման» ՀԿ-ի կողմից։ ՀԿ-ն միջոց է, որ մենք հավասար լինենք և կարողանանք հարաբերվել քաղաքական տարբեր մարմինների հետ, ինչը շատ կարևոր է:

Սա իտալական օրենսդրության շահ չհետապնդող կազմակերպություն է, որի միջոցով հիմնականում ցեղասպանությանը վերաբերող թեմաներն արծարծում ենք որպես իտալական մշակույթի ներկայացուցիչ՝ ընդգծելով և փորձելով անել հնարավորը, որ չկրկնվի անպաշտպան մարդկանց լայնատարած սպանդ, ինչպես պատահեց հայերի պարագայում 1915թ.-ին, փորձում ենք արգելել ցանկացած երկրի ներկայացուցիչի ունեզրկումը և բռնի տեղափոխումը։ Ես պնդում եմ, որ ցեղասպանությունը քաղաքական գործիք է, որը հորինվեց ժամանակին գերմանացիների կողմից և փայլուն կերպով կիրառվեց թուրքերի կողմից, կարճ և միջին ժամկետի տեսակետով հնարավոր է նաև, որ աջակցեց թուրք ազգի ստեղծմանը։

Երկար ժամկետում ոչ մի ուժ չի կարող հավերժ մնալ իր տեղում, որովհետև ամեն ինչ հարաբերական է, իսկ հարաբերականության մեջ ուժերը փոփոխության են ենթարկվում։ Տվյալ գործընթացում ժամանակակից Թուրքիայում բնակվող մի քանի ազգեր, այդ թվում և հայերը, ազգային զարթոնք են վերապրում՝ նախ հաստատելով, որ իրենք թուրք չեն, և եթե ցեղասպան գործիքը չի վերացվում օրենսդրական իմաստով, օրինակ՝ ճանաչմամբ և դատապարտմամբ հենց Թուրքիայի կողմից, նշանակում է չի հաստատվում, որ լայնատարած մարդկային սպանդը՝ հիմնված ազգային խտրականության վրա, հանցանք է։

Ու եթե այսօր սա չի ընդունվում Թուրքիայի կողմից, ապա մենք ասում ենք, որ վաղը ուրիշները կարող են կիրառել նույն գործիքը՝ մնալով անպատիժ»։

Ինչ վերաբերում է թուրքական դեսպանության կողմից իտալական տարբեր գերատեսչություններին ուղարկվող նամակներին, ապա Տ. Կարապետյանի խոսքով` Թուրքիայի ոճը առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հոգեբանական միջոցների մաս է կազմում, երբ պարզ գրությունների, խոսքերի միջոցով փորձում են ազդել դիմացինի վրա՝ համոզելով հանձնվել առանց պատերազմի, առանց ուժ գործադրելու.

«Թուրքական պաշտոնական նամակները միշտ նույն բովանդակության են` հոգեբանական պատերազմի և ցեղասպանության ժխտմանը միտված մոդելով: Պատմական հայկական ազգային էլեմենտների մասին հնչած տեսակետները թուրքական դեսպանատան կողմից քննադատության ենթարկելը նշանակում է մեղադրել ստախոսության մեջ հազարավոր հռչակավոր գիտնականների ու պատմաբանների, որոնց մեջ կան նաև թուրքեր։ Փաստորեն, հայկական կողմին չեն վերաբերում այդ խոսքերը, այլ նրանց, ովքեր ճանաչում են ցեղասպանությունը:

Թուրքերը պնդում են, որ խորհրդարաններում հայոց ցեղասպանության ճանաչման պահին պատգամավորների մեծ մասը հրաժարվում է կողմ քվեարկել և ձեռնպահ է մնում, սակայն հրաժարվողներից դեռ ոչ ոք չի ժխտել ցեղասպանության իրողությունը։ Այս պատգամավորները և պետական գործիչները ասում են, որ թուրքերի սպառնալիքների դիմաց խելացի կլինի չճանաչել ցեղասպանությունը, նաև մտահոգված են իրենց աշխարհագրական շրջանում իրենց շահերը չնվազեցնելու խնդրով: Այդ նամակներին ի պատասխան միշտ կոորդինացված պատասխան է ձևավորվում, որը խիստ տարբերվում է թուրք-ադրբեջանական ձեռագրից, որոնք օգտագործում են անձնական վիրավորանքենր և սպառնալիքներ, ինտերնետ կայքերի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք…»:

Ինչ վերաբերում է այսօրվա Թուրքիային, ապա Տ. Կարապետյանը գտնում է, որ, սկսած 1991 թվականից, բոլոր կոնֆլիկտները, Օսմանյան կայսրության չլուծված խնդիրները վերադառնում այնտեղ, որտեղից ծնունդ են առել։ Նրա համոզմամբ՝ հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի, դատապարտվի և այդպիսով արգելվի, հակառակ դեպքում ցեղասպանությունները կկրկնվեն ամբողջ աշխարհում այնպես, ինչպես պատահեց երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

«Մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրի սահամններում կայուն իրավիճակ լինի, միանշանակ մարդու կյանքը լինի ամենաբարձր տեղում, գերակայի:

Եվ իրականության մեջ, փաստորեն, մեր ձեռնարկած քայլերը` հիմնված քաղաքակիրթ մտքի, ազատությունների վրա, նշանակում են բաց բանավեճ այս թեմայով և ամեն քայլին հիշեցնում են, որ մարդը ոչ մի պարագայում չի կարող սպանվել` հիշելով միշտ Քրիստոսին»:

Տիգրան Կարապետյանը նաև մեծ կարևորություն տվեց այն փաստին, որ չնայած համայնքի փոքր լինելուն, այն կարողանում է մեծ ուժեր կենտրոնացնել տարբեր ուղղություններով, լավագույն ձևով կոորդինացնել տարբեր միավորների աշխատանքները՝ իհարկե նաև դեսպանատան դինամիկ ներկայության շնորհիվ.

«Եվ ամենակարևորը, այն պահին, երբ մեր իտալացի ընկերներին սպառնալիքներ են ուղղվում թուրքական դեսպանատան կողմից, համայնքը ի վիճակի է լինում համախմբվել և միասնականորեն աջակցել նրանց, լինել նրանց կողքին դժվարության պահին՝ ապացուցելով, որ նրանց արարքը արդար է, և որ մենք իրական ընկերներ ենք։

Վերջին հաշվով՝ ամենադժվար պահերին կարող ենք մտնել քաղաքական իշխանության պալատներ, և այնտեղ միշտ պատրաստ են մեզ օգնելու»,- հավելեց Տ. Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում