Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայաստանի նոր տնտեսության հայ-ամերիկյան քարտեզը

Հուլիսի 22-ին Հայաստանում տեղի է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության պատվերով մշակած ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսը, որ մշակվել է գործակալության՝ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի շրջանակում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը դնում է տնտեսության կառուցվածքը փոխելու, սպառման հիմնված տնտեսական աճից անցնելով ներդրումների վրա հիմնված աճի կառուցվածքի: Ոչ միայն ողջունելի, ոչ միայն լավ, այլ ըստ էության ռազմավարական կարևորության նպատակ է, այլ կերպ ասած՝ ավելին, քան զուտ տնտեսական խնդիր:

Մյուս կողմից սակայն, Հայաստանի որևէ կառավարություն թերևս այլ խնդիր չի էլ դրել և հարցն այն է, թե դրված խնդիրը որքանով է հաջողվել իրագործել: Իհարկե այսօր թերևս կա մի առանձնահատկություն՝ չկա վերից վար համակարգված և մեխանիզացված կոռուպցիոն համակարգ, ինչի բացակայությունը ներդրումային աճի գրավականն է: Սակայն, լոկ այդ հանգամանքը անշուշտ բավարար չէ, որովհետև ժամանակակից աշխարհում տնտեսության ու քաղաքականության սերտ փոխազդեցությունը անվիճելի իրողություն է, հետևաբար այստեղ տնտեսական կառուցվածքի, մոդելի, տնտեսության բնույթի հիմնարար փոփոխությանն ուղղված քաղաքականությունը հաջողություն կարող է ունենալ մի շարք այլ գործոնների առկայության պարագայում, ինչպես օրինակ տնտեսական քաղաքականության կոմպետենտության աստիճանը: Իսկ դա պայմանավորված է թերևս ամենևին ոչ միայն զուտ տնտեսական, և կամ առավել ևս՝ զուտ տնտեսվարման գիտելիքներով: Դա պահանջում է նաև հենց ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ տնտեսական և քաղաքական գործոնների փոխազդեցության բազմաբնույթ, հյուսվածքային տրամաբանությանը քաջատեղյակ անձանց առկայություն, հատկապես մի փուլում, երբ Հայաստանի տնտեսական վերափոխումները համընկնում են համաշխարհային տնտեսա-քաղաքական և ռազմա-քաղաքական խորքային վերափոխումների պատմական, ճակատագրական փուլին: Այդ առումով, ճանապարհային քարտեզի մշակմանը ԱՄՆ ՄԶԳ ներգրավումն օրինակ կարևոր և ողջունելի հանգամանք է, թեև բոլոր դեպքերում, քարտեզի հաջողությունն ու արդյունավետությունը պահանջում է Հայաստանի կոմպետենտությունն ու հետևողականությունը: Այդուհանդերձ, աշխատանքը մի օրինակ է, թե ինչպես է հնարավոր հայ-ամերիկյան հարաբերությունը բերել առարկայական և շատ կոնկրետ ռազմավարական հեռանկար պարունակող աշխատանքի դաշտ, առանց վերամբարձության և «աչք ծակող» աշխարհաքաղաքականության, ինչը ապահովելով գուցե բավարար աղմուկ, իր հետ բերում է նաև բավարար «հակազդեցություն» տարբեր ուղղություններից, ոչ միայն խնդիրներ ստանալով Հայաստանի համար էֆեկտիվության տեսանկյունից, այլ ստեղծելով ավելորդ խնդիրներ: Ի դեպ, այդ տեսանկյունից, նախորդ տարի աշնանն էլ Երևանի ու Փարիզի միջև ստորագրվեց հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության խորացման ճանապարհային քարտեզը: Շատ կարևոր է իհարկե, որ այդօրինակ միանգամայն ողջունելի քարտեզները չվերածվեն «պատմական քարտեզների», որոնք առանց այդ էլ լի են հայ ժողովրդի հետագծում և ներկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում