Saturday, 11 07 2026
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Ադրբեջանական հնարքն ու Լավրովի զանգը Բաքու. մտրա՞կ, թե՞ կարկանդակ

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցը Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ամենայնի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՌԴ նախարարի նախաձեռնությամբ, այլապես ՌԴ ԱԳՆ կայքում տարածված պաշտոնական տեղեկության մեջ կհրապարակվեր, որ զանգը եղել է ադրբեջանական կողմից: Հարցը, թե ինչու է Լավրովը զանգահարել Բաքու, կարող է ունենալ պատասխանի բազմաթիվ վարկածներ: Ըստ հաղորդագրության, որ տարածել է ռուսական կողմը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությանը եւ միջազգային իրադրությանը առնչվող հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ շեշտվել է աշխատանքը նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին խիստ համապատասխան շարունակելու անհրաժեշտությունը: Ի տարբերություն ադրբեջանական կողմի, ռուսական կողմը ընդգծել է նաեւ, որ երկկողմ հարաբերության հարցը քննարկվել է հղում անելով փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային հռչակագրի համատեքստում:

Բաքուն իր տարածած հաղորդագրության մեջ չի անդրադարձել այդ դետալին: Դա թերեւս նաեւ հասկանալի է: Բաքվի համար դա այդուհանդերձ ոչ այնքան հաճելի նստվածք է, թերեւս երկու պատճառով: Նախ, այդ թուղթը եղել է Ուկրաինա ներխուժումից առաջ ՌԴ նախագահ Պուտինի ստորագրած վերջին միջազգային թուղթը, իսկ Ալիեւը եղել է ռազմական գործողությունը սկսելուց առաջ Պուտինի այսպես ասած վերջին միջազգային հյուրը: Բաքվի համար այդ «կարգավիճակը» անկասկած անհարմար կարգավիճակ է: Միեւնույն ժամանակ, փետրվարի 22-ի հռչակագիրը այլ բան չէ, քան որոշակի ձեռնաշղթա Ադրբեջանին՝ պատերազմը սկսելուց առաջ, Կովկասում այսպես ասած կառավարելիության նպատակադրումով: Դա է թերեւս պատճառը, որ Ադրբեջանը նախընտրում է առավելագույնս զերծ մնալ այդ փաստաթղթի հիշատակումից:

Միաժամանակ ուշադրության է արժանի այն, որ ադրբեջանական հաղորդագրության մեջ հիշատակվում է նաեւ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարց քննարկելու մասին, այն դեպքում, երբ ռուսական կողմի հաղորդագրությունը շրջանցում է այդ մանրամասնի հիշատակումը: Վերադառնալով փետրվարի 22-ի հռչակագրի հանգամանքին, դիտարկենք թերեւս հեռախոսազրույցի կամ Լավրովի զանգի հետ կապված փոքր, սակայն թերեւս էական մի հանգամանք կամ երանգ:

Բանն այն է, որ հեռախոսազրույցի մասին տեղեկությունից առաջ ադրբեջանական պրոպագանդան տարածեց երկու տեղեկություն Արցախում ռուս խաղաղապահների առնչությամբ: Մեկն այն, թե իբր Շոշ գյուղի մոտ հայկական ուժերը իրականացրել են ինժեներական ամրության աշխատանք, իսկ ադրբեջանցիները փորձել են կանխել՝ եկել են ռուս խաղաղապահները եւ փոխանակ արգելելու, հակառակը՝ ապահովել են հայկական ուժերի այդ աշխատանքի անվտանգությունը: Մյուս տեղեկությունն այն մասին էր, որ իբրեւ թե Աղդամից Արցախ մտնող ռուս խաղաղապահների շարասյուն են կանգնեցրել, որ տեղափոխում էր ապրանքներ, եւ ներքնակների տակ հայտնաբերել են 5 կալաշնիկով ինքնաձիգ: Ինչն են չափազանցնում ադրբեջանցիները այդ տեղեկություններով, իսկ ինչն է մոտ իրականությանը, գոնե առայժմ պարզ չէ, սակայն Լավրով-Բայրամով հեռախոսազանգի համատեքստում թերեւս հնարավոր է դիտարկել վարկած, որ տեղեկատվական հնարքով Բաքուն փորձել է «կորզել» ռուսական կողմի հետ քննարկման եւ առեւտրի հնարավորություն:

Ի՞նչ թեմայով, սա եւս բարդ է ասել, սակայն այդ շարքում թերեւս դիտարկելի է Արցախի բանակի թեման, որ Բաքուն վերջին օրերին շոշափել է ընդհուպ Իլհամ Ալիեւի մակարդակով, ասելով, թե Ռուսաստանը խոստացել է, սակայն չի արել: Դրան անդրադարձել է Երեւանը, նշելով, որ հայաստանցի զորակոչիկները ամբողջությամբ դուրս կլինեն օգոստոսին, իսկ Արցախը չի կարող չունենալ իր բնակչությունից համալրված պաշտպանական բանակ, քանի որ ունի անվտանգության իրական խնդիրներ՝ հենց Ադրբեջանից եկող: Եվ բացի այդ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի ներքո կա նաեւ Իլհամ Ալիեւի ստորագրությունը, չի պարունակում որեւէ կետ, որտեղ կա արձանագրում, թե Արցախը չպետք է ունենա պաշտպանական ուժ եւ ինքնապաշտպանության հնարավորություն: Այդ ամենի համատեքստում, Մոսկվայի հաղորդագրության մեջ եռակողմ հայտարարություններից զատ նաեւ փետրվարի 22-ի հռչակագրի հիշատակումը թերեւս Ռուսաստանի «հակափաստարկն» է Բաքվի հիշեցումների դեմ: Բանն այն է, որ այդ հռչակագրի կետերից մեկը արձանագրում է, որ երկու երկրների նախագահները պայմանավորվում են չանել միմյանց դեմ քայլեր, որոնք կողմերից մեկի կարծիքով վնաս են հաասցնում ռազմավարական գործընկերությանը եւ դաշնակցային հարաբերությանը: Ընդ որում նշվում է, որ այդ առնչությամբ ստեղծվում է «արտաքին գործերի նախարարությունների գծով խորհրդակցությունների մշտապես գործող մեխանիզմ»: Մնում է հասկանալ, Լավրո՞վն է համոզել Բաքվին, որ ռուս խաղաղապահների գործողությունները չեն վնասում երկկողմ գործընկերությանն ու դաշնակցային հարաբերությանը, թե՞ համոզել է Բաքուն: Դատելով հանգամանքից, որ Մոսկվան ի տարբերություն Բաքվի հիշատակել է հռչակագիրը, «համոզիչ» է եղել ռուսական կողմը: Այստեղ իհարկե կարեւոր է նաեւ հասկանալ՝ Բաքուն համոզվել է այդքանո՞վ, թե՞ ստացել է կամ ստանալու է որեւէ «կարկանդակ»: Բոլոր դեպքերում, Մոսկվա-Բաքու շփումը Երեւանից ու Ստեփանակերտից միշտ է պահանջում զգոնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում