Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են քննարկել Հրվ․ Կովկասին վերաբերող խնդիրներ, իսկ հայ-ադրբեջանականը կքննարկվի երկկողմ ձևաչափով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Անդրադառնալով Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, Մելիքյանը նկատեց․ «Արտաքին դերակատարները կարող են նախընտրել, որ տարածաշրջանի խնդիրները քննարկվեն հենց տարածաշրջանում»:
Մելիքյանի խոսքով՝ Ադրբեջանը ուզում է իր ապօրինի գործունեությունը իրականացնել, Հայաստանը դիմադրում է․ «Հայաստանը պետք է անսա ՄԽ համանախագահների աշխատանքների վերսկսմանը, Բաքվի մոտեցումը կկախվի օդից»: Արցախի ԱԳ նախկին նախարարը անդրադառնալով նաև Ադրբեջանում ՌԴ դեսպանի՝ օկուպացված Շուշի այցին, նշեց, որ Ռուսաստանը երբեք Շուշին հայաստանապատկան չի համարել, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս․ «Ադրբեջանում ՌԴ դեսպանի քայլը պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը համահունչ է»:









































