Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Հայաստանը ռուսների համար IT ոլորտում բրենդ է դարձել, պետք է այդ միտումը զարգացնել

Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից աշխատանքային բոլոր միգրանտները և 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանած օտարերկրացիները պարտադիր պետք է մատնադրոշմում անցնեն: «Ռուսաստանում միգրացիոն խստացումների հետևանքները» թեմայով ասուլիսի ժամանակ «Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշել է, որ կարևոր է բուժզննման գործը․ եթե միգրանտն օրինական կարգով հաշվառման կանգնի, բոլոր փաստաթղթերը ներկայացնի, սակայն չանցնի բուժզննում և տեղեկանքը չներկայացնի տարածքային միգրացիոն ծառայություն ու մատնահետք չհանձնի, ապա նրա միգրացիոն հաշվառումը կչեղարկվի:

Այս առնչությամբ, Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բուժզննման հարցերով դեռ որևէ միգրանտ իրենց չի դիմել. «Սովորաբար միգրանտները դատարաներով իրենց հարցերը չեն լուծում, նրանք ավելի շատ փորձում են համակերպվել, ինչ-որ ձևով մասնավոր կարգով լուծել իրենց հարցերը, քան բողոքել: Ես հայ միգրանտների կողմից չեմ լսել նման բան, մասնավորապես, մեզ չեն դիմել իրավաբանական օգնություն ստանալու համար: Դիմում են ավելի շատ այնպիսի հարցերով, որոնք կապված են վտարման կամ մուտք ու ելքի արգելքները հանելու հետ: Նաև տնտեսական հարցերի հետ կապված դիմումներ են լինում, բայց որ դժվարանում են բժշկական օգնություն ստանալ, նման հարցով չեն դիմում»,-ասաց նա:

Ռուբեն Կիրակոսյանի խոսքով, Ռուսաստանի առողջապահության համակարգը լիազորված է բժշկական զննություն անցկացնել օտարերկյա քաղաքացիներին, ԵԱՏՄ պետության անդամների համար կա մեկ արտոնություն, որ կարող են 30 օրում չանցնել բժշկական զննություն, իսկ 90 օրից ավելի մնացողները պետք է զննվեն. «Կա մեծ ցանկ բժշկական ուղղությունների, որոնցով պետք է զննում իրականացվի: Դա նարկոլոգիան է, արյան հետազոտությունը, ՁԻԱՀ-ը, պետք է անցնել ֆլյուրոգրաֆիա, նաև հոգեբույժի մոտ պետք է անցնել: Բոլոր դեպքերում բուժ հաստատությունը իրավունք ունի փոփոխություններ մտցնել անձի հետ կապված, և այդ դեպքում ցանկը կարող է ավելանալ կամ պակասել: Բուժզննման արդյունքում սերտիֆիկատ են տալիս, որը գործում է մեկ տարի: Եթե անձը չի անցնում այդ ցանկով, միգրացիոն մարմինները իրավունք ունեն կրճատելու ՌԴ-ում նրա մնալու ժամկետը: Իսկ եթե մնալու ժամկետները կրճատվում են, նա չի կարող հետ գալ ՌԴ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք վերջին շրջանում միգրանտների հոսքն ավելացե՞լ է, Ռուբեն Կիրակոսյանը պատասխանեց. «Այո, միգրանցիոն պրոցեսներն ակտիվացել են, ավելի շատ կապված ռուս-ուկրաինական դեպքերի հետ: Այդ հոսքերին հիմա ավելացել են ռուսները, որ գնում-գալիս են: Այն հայերը, որոնք Ռուսաստանում հիմնավորված են և ապրում են, նրանք այդ պրոցեսների մեջ չկան: Դա ավելի շատ վերաբերում է այն հայերին, որոնք ժամանակավոր են այստեղ գտնվում, աշխատանքային միգրանտներ են: Իմ դիտարկումներով, կարծես հայկական աշխատուժն այստեղ շատացել է:

Հիմա որ փողոցներով անցնում ես, փողոցային շինարարություն լինի, այգիների բարեկարգում լինի, մեծ քանակով հայերի եմ տեսնում»:

Նա հավելեց, որ ռուսների մեծ խմբեր կան սոցցանցերում, Տելեգրամում, Ֆեյսբուքում, որոնք այդ խմբերում գրառումներ են անում իրենց տեղափոխությունների մասին. «Ուրախալին այն է, որ նրանց մեջ չկան բացասական արձագանքներ Հայաստանից, շատ լավ տպավորություններ են ներկայացնում, անվանի բլոգերներ են գրում: Իրենց գրառումներից հասկանալի է դառնում, որ իրենք ավելի շատ տրամադրված են ոչ թե հիմնավորվել Հայաստանում, այլ քննարկում են հարցեր, թե որտեղ կարելի է ավելի լավ առևտուր անել, որտեղ կարելի է գնալ, հանգստանալ: Իսկ նման հարցեր, սովորաբար տալիս են այն մարդիկ, որոնք մտադիր են ավելի երկար մնալ Հայաստանում: Դա վատ չի: Իհարկե, հիմա Պուտինն ուզում է այնպես անել, որ IT բնագավառի մասնագետները վերադառնան և անգամ հայտարարեց, որ իբր այդպիսի վիճակագրություն կա, որ վերադառնում են:
Ես որքան հասկանում եմ, Հայաստանում արդեն այդպիսի մի խավ կա, որոնք հիմնավորվել են Հայաստանում: Իրենց դեպքում հիմնավորվելը մի քիչ այլ կերպ պետք է հասկանալ: Ի վերջո, իրենց համար առաջնայինն իրենց աշխատանքն է, իրենց աշխատանքը չունի սահմանային սահմանափակումներ:

Եթե այսօր իրենց աշխատանքի համար շահավետ է գտնվել Հայաստանում, կգտնվեն, վաղը ուրիշ տեղ ավելի շահավետ կլինի, այնտեղ կգնան: Իրենք այդպիսի որոշումներն ավելի թեթև են ընդունում:

Այդուհանդերձ, պետք է նկատել, որ իրենք Հայաստան են եկել, ոչ թե Վրաստան կամ Ադրբեջան: համեմատությամբ, որ նայում ես համանման վրացական ու ադրբեջանական խմբերում ավելի քիչ մարդ է գրանցված: Հայաստանն այդ բնագավառում բրենդ է դարձել ու դա շատ լավ է: Պետք է այդ միտումը զարգացնել»,-ընդգծեց Կիրակոսյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում