Monday, 03 06 2024
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Վեթինգի բարեհաջող ձախողման հետևանքները
39-ամյա կինը խոստովանել է, որ մաքրման աշխատանքներ կատարելիս գողացել է ոսկյա զարդերը
Չեմ ասի՝ ուր ենք գնալու. Գալստանյանը՝ վաղվա անելիքների մասին
Երբ եկեղեցին քաղաքական գործընթացներ է ղեկավարում
«Եթե ստոր դաշնակ ես…»
Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը զիջել թուրքերին
Մեծ Մասրիկում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան
Ախթալայում խմելու ջրի խնդիրը լուծվել է
Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր
Բաքվի «Զիխ» նավաշինական գործարանում 5 աշխատակից է մահացել
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 4 վիրավոր
Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն
Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը
Ռուսաստանին կհաջողվի՞ Խարկովը գրավելու սպառնալիքով «խաղաղության բանակցություններ» պարտադրել
Գլխավոր նպատակը դարձել է աղմուկը. սա շարժում էլ չէ, այլ քաղաքական ակցիա
ՀՅԴ-ն ԽՍՀՄ-ի կողմից օգտագործվում էր Արևմուտքի դեմ. դա իներցիայով շարունակվում է նաև այսօր
Դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց
Ռուսական թունավոր էկոհամակարգից պետք է դուրս գալ. ինչո՞ւ է հապաղում Հայաստանը
Ինչ է իրենից ներկայացնում Վրացական Խարտիան. ընդդիմադիրները միացան Զուրաբիշվիլիին
Հասարակությունը հոգնել է ատելության մթնոլորտից
21:10
Բելառուսի ԳՇ-ից վստահեցրել են, որ Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններն ընթանում առանց միջադեպերի
Չինաստանը մտնում է ԱՄՆ «ծո՞ց»
Գյումրիում համերգը չի չեղարկվել, այն կայացել է հաջողությամբ․ԿԳՄՍ փոխնախարարն՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին
20:40
Դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետին, ով դատապարտվել էր պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքով
20:30
Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայում
20:10
Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գավառի մանկատան մի խումբ սաներ այցելել են ՀՀ քննչական կոմիտե

Ամերիկացի նախկին համանախագահը ասում է ճշմարտությունը. Ինչ անել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասել է, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար շահեկան չէ, որ կարգավորման գործընթացը մնա միայն ՌԴ միջնորդության ներքո: Ուորլիքը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի կարևորության մասին: Ամերիկացի նախկին համանախագահն իհարկե ասում է ճշմարտությունը, և թերևս այնպես չէ, որ միայն Ռուսաստանի միջնորդական հովանու ձևաչափի ոչ շահեկան լինելը չեն հասկանում թե Երևանը և թե Բաքուն: Մեծ հաշվով դրա համար է նաև, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ չնայած էապես իրարամմերժ մոտեցումներին ու դիրքորոշումներին, աշխատում են ոչ միայն ռուսական, այլ նաև ԵԽ նախագահ Միշելի միջնորդական ձևաչափում: Մինսկի խմբի համանախագահության հարցն իհարկե անկասկած շատ ավելի բարդ է, որովհետև այստեղ խնդիրը ոչ թե հայ-ադրբեջանական է, այլ աշխարհաքաղաքական և Երևանն ու Բաքուն տեսականում գուցե ունեն անելիքներ, սակայն գործնականում նրանք անգամ ընդհանուր որևէ հետաքրքրության առկայության պարագայում չեն աշխատի միմյանց հետ՝ մի շարք պատճառներով, այդ թվում և պատճառներով, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մոտեցումներով: Ըստ այդմ, գլխավոր խնդիրը հասկանում են թերևս բոլորը, սակայն հարցը այն է, թե ով է պատկերացնում և տիրապետում այն լուծելու հնարավորությանը կամ մեխանիզմին:

Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմի վերականգնումը գործնականում կախված է այն հանգամանքից, թե որքան արագ և ինչ տրամաբանությամբ կարող է տեղի ունենալ ամերիկա-ռուսական հարաբերության վերականգնում: Առայժմ դրա հավանականության մասին խոսելու հիմք կամ առիթ տվող նախադրյալ չի նշմարվում, թեև դա ամենևին չի բացառում, որ պատկերը կարող է փոխվել շատ ավելի արագ, քան թվում է ներկայումս: Ըստ այդմ, ռուսական միջնորդության հակակշիռ մնում է բրյուսելյան ձևաչափը և իհարկե աշխատանքը այլ սուբյեկտների հետ՝ ուղիղ կամ միջնորդավորված մեխանիզմով: Խոշոր հաշվով, թե Երևանը և թե Բաքուն անում են այդ աշխատանքը, թեև իհարկե այստեղ առկա է այն, որ այդ աշխատանքը արվում է նաև միմյանց դեմ, և հատկապես Բաքվի մասով դա ակնառու է: Խոշոր հաշվով, Ադրբեջանն այդ իմաստով փորձում է առավելագույնս նպաստել խոշոր խաղացողների շահերի բախմանը, այդ դաշտում իր համար տեսնելով մանևրի առավել մեծ հնարավորություն, քան Հայաստանի՝ որը անկասկած գտնվում է Ռուսաստանի անհամեմատ ավելի մեծ ազդեցության դաշտում:

Հայաստանի համար այստեղ իհարկե շատ կարևոր է միջավայրի կայունությունը, առանց այդ էլ եղած ռիսկերը որևէ կերպ չբազմապատկելու, այսպես ասած չխթանելու կամ չհրահրելու մթնոլորտը: Ահա թե ինչու է, որ հակառակը, այսինքն անկայուն մթնոլորտ խթանելը այլ բան չէ, քան խաղ նվազագույնն Ադրբեջանի դաշտում, և բոլոր այն ուժերի, որոնք դեմ են միջնորդական ռեսուրսների տարբերակմանն ու բազմազանեցմանը, խաղ՝ ընդդեմ ռեգիոնում միջնորդական ռեսուրսները տարբերակելու եվ այդ ուղղությամբ հանգիստ, առանց ավելորդ աղմուկի աշխատելու Հայաստանի շահի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում