Friday, 24 07 2026
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

WikiLeaks. Հայ գեներալներից մեկի որդին ներքաշված է սպանության մեջ

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունը թվագրված է 2004 թվականի ապրիլի 7-ով։

Դրանում նշված է. «Հայաստանի Հետաքննող լրագրողների ասոցիացիայի պատրաստած զեկույցի համաձայն՝ պաշտոնաթող գեներալ և խորհրդարանական Սեյրան Սարոյանի որդին ներքաշված է եղել մարտի 13-ին Էջմիածնում կատարված երիտասարդների սպանության մեջ։ Նշվում է, որ նրանց սպանությունն իրականացվել է անձամբ գեներալի հրահանգով, ով զայրույթի մեջ է հայտնվել, երբ իմացել է, որ նրանք դանակահարել են իր որդուն։

Երիտասարդները պաշտպանել են մի աղջկա, որին անհանգստացրել է գեներալի որդին։ Ոստիկանությունը դրա համար մեղադրել է գեներալի հեռավոր ազգականներից մեկին, սակայն դեռ հայտնի չէ, թե դա ինչով կավարտվի։

Մարտի 21-ին Հայաստանի Հետաքննող լրագրողների ասոցիացիայի հրապարակած զեկույցում նշված է, որ սպանվել է գեներալի որդու հետ միջադեպի մեջ մտած 23-ամյա Սեպուհ Կարապետյանը։ Վերջինիս ընկերը, ով, վրեժխնդրության ու վախի մթնոլորտից դրդված, չցանկացավ հայտնել իր անունը, նշել է, որ Սեպուհի սպանությանը մասնակցել է գեներալի որդին՝ Զարզանդ Սարոյանը՝ իր հոր թիկնազորի ու մերձավորների հետ։

Նա հայտնել է, որ երբ Սեպուհն՝ իր հոր և ընկերոջ հետ, Զարզանդի հետ քննարկել է նրա կողմից աղջկա հետապնդումների հարցը, սկսվել է ծեծկռտուք, ինչի ժամանակ էլ Սեպուհի ընկերը, պաշտպանական նկատառումներից ելնելով, դանակահարել է գեներալի որդուն։ Մարտի 21-ին Էջմիածնի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Սեպուհի ավագ եղբոր դեմ՝ նրան վիճաբանության մեջ ներքաշելու համար։

Նույն օրն իմանալով տեղի ունեցած միջադեպի մասին՝ Մոսկվայում գտնվող
գեներալ Սարոյանը իր որդուն հրահանգել է վրեժխնդիր լինել նրանցից։ Գեներալի 8 թիկնապահները սկսել են քաղաքում որոնել այդ երեք անձանց։ Նրանց հաջողվում է հայտնաբերել Սեպուհին՝ երկու ընկերների հետ և դաժան ծեծի ենթարկել նրանց։

23-ամյա Սեպուհի դիակը գտնում են խոշտանգված ու բարբարոսաբար ծեծված: Կոշիկներն ու գուլպաները հանել էին ու բաց ոտքերին այնքան էին հարվածել, որ ծնկներից ներքև դրանք բավական փափկել էին: Ձեռքերը ծակել էին սուր գործիքով: Դատաբժշկական փորձաքննությունը փորձել է վերացնել խոշտանգումների հետքերը։

Մարտի 31-ին Հայաստանի ոստիկանության հասարակական կապերի բաժինը հայտարարեց, որ Սեպուհի սպանության գործով ձերբակալվել է Արայիկ Սարոյանը՝ գեներալի հեռավոր ազգականը, ով մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ։ Սեպուհի ընտանիքը ցանկացել է բողոքել այդ ամենի դեմ և արդարություն պահանջել, սակայն վախի մթնոլորտի ազդեցությամբ հրաժարվել է իր մտադրությունից։

Ի դեպ, Հայաստանի Հետաքննող լրագրողների ասոցիացիայի 2007 թվականի մարտի 21-ի զեկույցում նշված է, որ նույն Զարզանդ Սարոյանը վրաերթի է ենթարկել 10-ամյա երկու տղաների, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը դարձել հաշմանդամ։

Այս և վերջին տարիներին գրանցված նմանատիպ միջադեպերը ուժեղացրել են շատ հայերի մոտ ծնունդ առած այն տպավորությունը, որ երկրում առկա է լավ կապեր ունեցողների ու օլիգարխների մի դաս, որոնք կարող են անպատժելիորեն թալանել, սպանել ու հաշմանդամ դարձնել մարդկանց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում