Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

Եթե դատարանը որոշի մեկ մանդատ տալ «Լուսավոր Հայաստանին», կարծում եմ՝ Վանաձորում  ճգնաժամը կլուծվի

Երեկ Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ, քանի որ դարձյալ քվորում չապահովվեց: Արդեն որերորդ անգամ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» կուսակցության անդամները բոյկոտում են ավագանու նիստերը:

Ինչպես նախորդ նիստում, այնպես էլ այսօր օրակարգում ներառված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել:

Այս առնչությամբ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակը նորմալ է գնահատում. «Ասել եմ, որ մեծ հաշվով արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, քաղաքական ուժերը չեն ներկայացել նիստին: Դրանով նրանք ցույց տվեցին իրենց դեմքը, և այսօր գրեթե ամբողջ քաղաքը այդ մասին է խոսում և քննադատում իրենց: Ճիշտ են անում, քանի որ օրակարգի հարցերը հիմնականում վերաբերում էին քաղաքի զարգացմանը, ճանապարհաշինություն, մանկապարտեզների կառուցմանը, սանմաքրման մեքենաների ձեռքբերմանը և այլն։ Բացի այդ, օրակարգում են 2,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերը: Համեմատության համար ասեմ, որ ամբողջ մարզինը երկու տարի առաջ 2,8 միլիարդ էր կազմում: Այսինքն մարդիկ իրենց մաշկի վրա կզգային, կտեսնեին այդ աշխատանքները, ինչը, ցավոք, տեղի չունեցավ»:

Հարցին, թե այս իրավիճակից դուրս գալու ելքը որն է, մարզպետը պատասխանեց. «Միակ ճանապարհն այն է, որ ավագանին գա, մասնակցի ավագանու նիստերին և հավանություն տա այդ որոշումներին: Երկրորդ ճանապարհն այն է, որ դիմենք կառավարությանը, որ այդ սուբվենցիոն ծրագրերի կառավարության բաժնեմասը հատկացնի, գոնե այդ մասով աշխատանքներ իրականացնենք։ Պետբյուջեի միջոցներով առաջիկայում մենք չորս փողոց պետք է վերանորոգենք։ Մեր ավագանու անդամների կողմից, որոնք բոյկոտում են այս աշխատանքը, որևէ պատճառ չեն ներկայացնում իրենց այդ վարքի վերաբերյալ: Մենք միևնույն է, պետք է այդ աշխատանքները կյանքի կոչենք»:

Ինչ վերաբերում է նրոն, որ փաստորեն համայնքի բյուջեն չի հաստատվում, քանի որ ավագանին նիստ չի կարողանում գումարել, Արամ Խաչատրյանն ասաց. «Եթե չի հաստատվում, մենք նախորդ տարվա բյուջեով պետք է շարունակենք աշխատել»:

Անդրադառնալով իրավիաճակի հնարավոր հանգուցալուծմանը նա ասաց. «Դատական գործընթաց է ընթանում, քննարկում է ԼՀԿ-ի հայցը, եթե դատարանը որոշի մեկ մանդատ տալ «Լուսավոր Հայաստանին», կարծում եմ՝ այդ ճգնաժամը կլուծվի։ Վստահ եմ, որ հանուն Վանաձորի զարգացման  կհամախմբվեն և կաշխատեն: «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը» ժամանակին խոսում էին քաղաքի զարգացման մասին, բայց հիմա երբ իրական ժամանակն է, հրաժարվում են գալ և աշխատել։ Ես այստեղ տեսնում եմ, որ իրենք ավելի շատ գերադասում են անձնական շահը համայնքայինից, հանրայինից: Խոսակցությունների մակարդակով փորձում են ժողովրդին մանիպուլացնել՝ իբր այդ նիստը կապված է Մամիկոն Ասլանյանի նստել-չնստելու հետ, բայց նիստը որևէ կապ չունի այդ դատավարության հետ, այն բացառապես քաղաքի զարգացմանն է միտված։ Ուզում եմ ավելացնել, որ հիմա տարբեր շինարարական աշխատանքներ են ընթանում խաղահրապարակներում, շքամուտքերում, բակերի են բարեկարգվում, փոսալցումներ են արվում: Սպասում ենք դատարանի որոշմանը, զուգահեռ պետք է աշխատենք որ այդ ծրագրերի գոնե մեծ մասը կյանքի կոչենք»:

Նշենք, որ ավագանու նիստին ներկա են եղել միայն «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության  և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում