Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատմական դերին պետք է հարգանքով վերաբերել։ «Հասարակությունը, որն արժեզրկում է իր երկրի առաջնորդների, գիտնականների և արվեստագետների արժանիքները, ապագա չունի:
Սա անվիճելի ճշմարտություն է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վերաբերյալ: Անժխտելի է նրա ներդրումը մեր պետության կառուցման գործում։ Հետևաբար, մեր ընդհանուր պարտքը պետք է լինի՝ հարգել առաջին նախագահի պատմական դերը», – հայտարարել է Տոկաևը՝ Ղազախստանի ոստիկանության 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։