Friday, 17 05 2024
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան

Շախմատը մտավ դպրոց

Այսօր քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ դպրոցում սպասվող բոլոր փոփոխություններն ու բարեփոխումները: Նրա խոսքերով` կրթության ոլորտում բարեփոխումներն անշրջելի են, և այդ բարեփոխումների արդյունքում վերապատրաստվել և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք է ստացել Երևանի քաղաքապետարանի 154 դպրոցների տնօրեններ, հավաստագիր չեն ստացել 7-ը, չեն վերապատրաստվել 19-ը:

65 տարին լրանալու կապակցությամբ տնօրենի պաշտոնից զրկվել են 52, 70, 88, 129 դպրոցի տնօրենները, իսկ երկու տնօրեն` 56 և145-ինը, ազատվել են իրենց դիմումի համաձայն: Արդեն սեպտեմբերի առաջին օրերից կսկսվի ուսուցիչների ատեստավորման կարգը, կսահմանվեն տարակարգեր և ըստ տարբեր տարակարգերի` ուսուցիչները կստանա տարբեր աշխատավարձեր:

Գայանե Սողոմոնյանի խոսքերով` մի փոքր խնդիր է առաջացել՝ 6-րդ դասարանի ռուսաց լեզվի և հանարհաշվի դասագրքերի հետ կապված, բայց մինչև սեպտեմբերի 10-ն այս հարցն էլ կլուծվի:

Բացի այդ, այս տարի դպրոցում նոր առարկա է մտնում` շախմատը, որը կդասավանդվի 2-4-րդ դասարաններում`երկու դասաժամերով: «Առարկայի պահանջներից մեկն էլ դպրոցներում առանձնացված դասարաններ ունենալն է, Շախմատի ակադեմայի ջանքերով բոլոր դպրոցները կստանան շախմատներ, բոլոր դպրոցներում արդեն շախմատի ուսուցիչներ կան»,- ասաց Գայանե Սողոմոնյանը:

Բացի այդ, 161 մանկապարտեզներից 32 մանկապարտեզ ծնողների դիմումների համարձայն՝ երկարօրյա կունենան` մինչև ժամը 19:00-ը: Դպրոցում դասերը կսկսվեն ժամը 8:30-ին, մանկապարտեզներում՝ նույնպես, բայց մի տարբերությամբ, որ այստեղ կարող են երեխաները գալ մինչև 10:30-ը՝ ըստ անհրաժեշտության, ոչ թե՝ ըստ քմահաճույքի:

Բուհերում դասերը կսկսվեն 9:30-ին: Ժամային փոփոխությունները կապված են քաղաքապետարանի՝ տրանսպորտի բեռնաթափման ծրագրի հետ, ինչի փորձը մայիս ամսին արդեն եղել է:

Հարցին`շախմատին այդքան մեծ ուշադրություն է դարձվել, իսկ օրինակ Հայ եկեղեցու պատմություն առարկան սիրողական մակարդակով է դասավանդվում, արդյո՞ք դա Սերժ Սարգսյանի գործոնով է պայմանավորված, Գայանե Սողոմոնյանը պատասխանեց.«Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ դպրոցում շախմատ առարկայի հիմքը նախագահի գործոնով է պայմանավորված, պայմանավորված է նաև նրանով, որ նաև ՀՀ նախագահն է շատ կարևորում շախմատ առարկայի մուտքը դպրոց և նաև շախմատի նկատմամբ մեր ազգի ունեցած հաղթանակներն են»: Նա նաև ավելացրեց, որ շախմատ խաղացող երեխայի տրամաբանությունն այլ է:

Անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկային` Գայանե Սողոմոնյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ այս առարկան դասավանդվում է դպրոցներում և երկու տարի շարունակ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Կրթության ազգային ինստիտուտի կողմից վերապատրատստվել են. «Այսօր վստահ ասում եմ, որ մայրաքաղաքում չկա դպրոց, որտեղ դասավանդող ուսուցիչը չունենա վկայագիր, մայրաքաղաքի մասով ես դա բացառում եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում