Friday, 24 07 2026
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա

Տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հանդիպումը Կատարի էմիրի և վարչապետի հետ. ստորագրվեցին մի շարք պայմանագրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էմիրի Դիվանում հանդիպեց Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպման ներկա էին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Հանդիպումներից հետո ստորագրվեց մի շարք փաստաթղթեր. Կատարի պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին և ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ստորագրեցին Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը, Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստորագրեցին մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիրը, Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ստորագրեցին Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիրը,Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրեցին երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիրը։

Երկու երկրների միջև ստորագրվեց նաև առողջապահության, զբոսաշրջության ոլորտներին առնչվող համագործակցության պայմանագրեր։

Օրվա վերջում վարչապետը նաև կհանդիպի Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Կատարի Պետություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում