Thursday, 06 06 2024
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին

Սոցիալական բարելավում՝ ռազմական խնդիրների լուծման համար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջապես խոսեց։ Պատճառը բնավ էլ բանակային ռեֆորմները չէին , այլ վերջերս կառավարության կողմից հաստատված մի ծրագիր, ըստ որի Ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո բանակի նորաթուխ սպաները պետության կողմից կստանան բնակարաններ՝ անհատույց։ 2020 թվականից՝ ծրագրի գործարկումից ի վեր այս նախագծի շահառու են դարձել շուրջ 2000 սպա։ Խոսքն, իհարկե, գնում է Վազգեն Սարգսյան Ռազմական ինստիտուտն ու Ավիացիայի ինստիտուտն ավարտած մարդկանց մասին։ Լավ է, գովելի է ու լուծում է որակյալ սպաների ու որակյալ մարդկանց առհասարակ ներգրավումն ազգային բանակի շարքեր։ Սակայն սոցիալական բարեփոխումներից զատ առանցքային նշանակություն ունի կրթության որակի բարձրացման խնդիրը։ Պապիկյանն իր օրերս ունեցած հարցազրույցում անդրադարձավ նաև ռազմակրթական բարեփոխումներին՝ պատասխանելով հարցին, թե որտեղ են բարեփոխումները, որոնց բոլորը սպասում են։

Բանակի մոդելի, տեսակի, բովանդակության, որակի վերափոխում դեռ մեկ խնդիր է, թեպետ անկյունաքարային բոլորիս համար, սակայն ո՞վ կամ ովքեր են այն մասնագետները, մարդիկ, փորձագետները, փորձագետների խմբերը կամ զինվորականները, որոնք դա պիտի իրականացնեն։ Չէ որ, չի կարող բանակի արդիականացմամաբ զբաղվել նա, որը չունի բավարար հասանելիություն բազմաթիվ ու բազմաոլորտ բանակային համակարգին, դրա կառուցվածքին ու չի տիրապետում իրական իրավիճակին։ Իսկ նման միավոր, որը պիտի մշակեր և առաջ քաշեր նոր լուծումներ, պիտի որ դառնար կամ լիներ ԶՈՒ գլխավոր շտաբը, որը տևական ժամանակ է, ինչ չունի պետ, այլ պարզապես պաշտոնակատար։ Դրան գումարած, ԳՇ-ն շուտով կենթարկվի կառուցվածքային փոփոխության, որի արդյունքում գլխավոր շտաբը, որպես այդպիսին, չի ունենա նույն ավտոնոմությունն ինչ պատերազմի ժամանակ։ Շտաբի պետը կդառնա պաշտպանության փոխնախարար։ Թե ինչ է տալու սա բանակին՝ Պապիկյանը ևս մանրամասնեց։

Համազգեստը պատիվ, թե ապրուստ արժեհամակարգահին հիմնահարցերի քաղաքական երանգները

Սակայն կրկին, վերադառնալով բանակի ու բանակում ծառայողների պատրաստվածությանը, կրթական, բարոյական ու արժեհամակարգային ցենզին, գիտելիքներին ու պատվախնդրությանը, ինչպե՞ս է բանակում հնարավոր լինելու գոնե թե նվազագույն հաջողության հասնել, եթե չկան պարբերական հավաքներ ու վարժանքներ, եթե չկա ռազմամարզական մշակույթ ու հանրության շրջանում բացակայում են անգամ նվազագույն գիտելիքները քաղաքացիական պաշտպանության ու մոբիլիզացիայի վերաբերյալ։ Վերջապես, միայն պատերազմի ժամանակ հայտնի դարձավ, որ ամեն շենքի նկուղը, մետրոյի կայարանները, հետիոտնային ստորգետնյա անցումներն  ապաստարաններ են։ Միայն պատերազմի ընթացքում քաղաքացիները իմացան, որ քաղաքներում շչակներ կան, որ դրանք գոռալ գիտեն։ Միայն պատերազմի ժամանակ էր, որ մարդիկ հասկացան, որ տեղեկատվությունը ֆիլտրել ու ստերիլիզացնել է պետք, քանի որ պատերազմն ընթանում է ոչ միայն հողում, երկնքում, այլև թվային տիրույթներում․ սոցիալական ցանցերում, մեսենջերներում, յութուբում և այլուր։ Այս գիտելիքների պակասն առաջանում է բացառապես մոբիլիզացիոն ռեսուրսի՝ զինված ուժերից կտրված լինելու հետևանքով։ Հրետանավորը զորացրվում է ու հրետանի չի տեսնում այլևս երբեք, մինչև մի աղետալի բան տեղի չունենա։ Մինչդեռ ինչպես զորացրված հրետանավորը, այնպես էլ հետախույզը, հետևակը, տանկիստն ու սակրավորը պարտավոր են պարբերաբար վերադառնալ զորանոց, համազգեստ հագնել ու գնալ կրակելու՝ ունակությունները չկորցնելու ու զինվորական կազմվածքը պահպանելու համար։

Մեր խնդիրը բնավ ու բացարձակապես էլ բոլորին համազգեստ հագցնելը չպիտի լինի՝ քանակ ապահովելու համար, այլ մշակույթի ձևավորումը, այդ զգեստի նկատմամբ հարգանքի ու պատկառանքի խորացումը, վերջապես՝ համազգեստը կրելու պատվի զգացողությունը։ Աշխարհում կան բազմաթիվ լավագույն փորձ ունեցող երկրներ, որոնցից պետք է պարզապես փոխառել ու ադապտացնել մեր պետական ու ռազմական պահանջներին։ Մեր աչքի առաջ է հրեական, ֆիննական, շվեցարական, սինգապուրյան բանակների մոդելները, որոնք թերևս ամենախաղաղասեր, սակայն առավել միլիտարիզացված երկրներ են աշխարհում և որևէ մի հարևան՝ վերջիններիս նկատմամբ ագրեսիա պլանավորելիս, հազար անգամ կմտածի՝ հարձակվել, թե ոչ, քանի որ այդ հարձակումը կարող է հարձակվողի համար ճակատագրական լինել։ Ընդամենը մեկ օրինակ կբերեմ՝ պատկերացնելու, թե որքան հաջողակ, որքան հարուստ և որքան հզոր կարող է լինել մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որը ևս չունի ծով, 80 տոկոսով պատված է բարձր սարերով և շրջապատված՝ հավերժ իրար հետ պատերազմող պետություններով։ Իհարկե խոսքս Շվեյցարիայի մասին է, որի բանակի մոդելն ամենաիդեալականներից մեկն է ամբողջ աշխարհում, իսկ մոբը՝ մոբիլիզացիոն ռեսուրսը, ամենապատրաստվածն ամբողջ աշխարհում։

Կարողացել են նրանք, կկարողանանք նաև մենք

Այսպես․ 1․ Շվեյցարիա ԶՈւ ընդհանուր, մոբիլիզացիոն թվաքանակը հասնում է 1․700․000 ծառայողի՝ 8․500․000 բնակչի դեպքում։ Երկրի բնակչության 20 տոկոսից ավելին։

2․ Ծառայության տարիքը 20-50 տարեկանն է, բայց շվեյցարացիք անդադար չեն ծառայում 30 տարի, այլ պարբերաբար՝ կարճ ժամանակով, այսպիսով պահպանելով մարտունակությունը։

3․ Շվեյցարիայի ևս 15․000 քաղաքացի անընդմեջ ռազմական պատրաստության ճամբարներում են՝ ասել է, թե վերապատրաստվում են, վերհիշում սովորածը։

50 տարեկանը լրանալուն պես շվեցարացիները վերջնականապես զորացրվում են։ Զորացրումից հետո նրանց է տրամադրվում հրացան ու համազգեստ՝ տագնապների ժամանակ անմիջապես սպառազինված ներկայանալու համար։ Շվեյցարիան հարկ եղած դեպքում կարող է 72 ժամում մոբիլիզացնել շուրջ 500․000 ամբողջությամբ սպառազինված քաղաքացի։ Մեկ այլ ուշագրավ փաստ ևս։ Շվեյցարիայում գրանցված է 2․300․000 քաղաքացիական զենք։ Ամեն 100 բնակչից 28-ն իր տանը զենք ունի։ Պարզ է, չէ՞, որ վերջին հարյուրամյակում որևէ ռազմական լուրջ ռիսկի տակ չհայտնված Շվեյցարիան միշտ պատրաստ է պատերազմի։

Ինչն է խանգարում մեզ ազատականացնել զենքի վաճառքը, կիրառել հանցավորության դեմ պայքարի այն նույն մեխանիզմները, ինչ ԱՄՆ-ն, Շվեյացարիան ու այլ զարգացած երկրներ են կիրառում ու ամեն տանը մի զենք ունենալ՝ թշնամու հավանական հարձակման դեպքում Հայաստանի տարածքը վերածելով ոսոխի համար իսկական դժոխքի, որտեղ ամեն բնակարանի պատուհանից հավանական թշնամու վրա կրակում են հազարավոր զենքեր։ Ի վերջո, ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ցույց տվեց, որ անգամ, եթե իր առաջ դրված խնդիրն ամբողջությամբ չի կարողանում լուծել կանոնավոր բանակը, ապա տեղական պաշտպանության ջոկատներն ու աշխարհազորը կարող են այնպիսի անհարմարություններ ու կորուստներ պատճառել թշնամուն, որ վերջինս պարզապես ստիպված կլինի հետ քաշվել։  Վերջապես, Շվեյցարիան դարձել է աշխարհի ամենահաջողակ ու հարուստ երկիրը, քանի որ եղել է չեզոք ու պաշտպանված։ Նրանք հարուստ են, որովհետև էդ հարստության երաշխավորը զորեղ բանակն ու աշխարհազորն է։ Պատրա՞ստ ենք արդյոք դրան, թե էլի անվտանգություն ենք մուրալու այլ երկրներից։ Ի վերջո, հասկանալու՞ ենք, որ անկախ ու ինքնիշխան պետություն ունենալով, նորագույն սերնդի բանակ կազմակերպելով ու ազգային նպատակ դնելով ենք կարողանալու կոտրել թշնամուն։ Կա՞ արդյոք հանրային պատվեր, որ մենք գնանք հենց նման ճանապարհով։ Կասկածելի է։

Չնայած այս ամենին, ամենամեծ հարցն է, թե այս բոլոր փոփոխությունները որ բանակի մոդելով են տեղի ունենալու, վերջապես, ռուսական, ուզբեկական, Մոնղոլական, թե բրիտանական, գուցե ֆիննակա՞ն։ Վերջապես, մենք գալու ենք այն գիտակցմանը, որ թեպետ ռուսական մոդելն ունի հին ու բարի ավանդույթներ, սակայն հնությունն ու բարությունը չեն հաղթում պատերազմում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում