Thursday, 16 05 2024
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի

Վերաքննիչ դատարանը բեկանել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և որդու գործով առաջին ատյանի դատարանի որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու գործով ՀՀ դատախազության բողոքը, բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության քննելու համար:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ հիշեցնելով, որ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր Հրանտ Դավթյանին և նրա որդուն՝ Արսեն Դավթյանին:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ նրանք համապատասխան հայտարարագրերում չեն հիշատակել և այդ կերպ թաքցրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող մի քանի անշարժ, շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները։

Հաստատված մեղադրական եզրակացությամբ, քրեական գործը 2021թ. ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում էր կայացրել իրադրության փոփոխման հիմքով Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունում դատարանի որոշման պատճառաբանական մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ հիմքով նման որոշման կայացումն անհիմն է, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմնավորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:

Ելնելով դրանից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2021թ. դեկտեմբերին ներկայացվել էր վերաքննիչ բողոք:

Բողոքում հիմնավորվել է, որ իրադրության փոփոխություն առկա չէ, Հրանտ Դավթյանը 2021թ. տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում կրկին առաջադրել էր իր թեկնածությունը, ինչպես նաև ներկայացրել է 2020-2021թթ. հայտարարագիր: Դրանով արդեն իսկ փաստվում է, որ իրադրության կայուն փոփոխություն տեղի չի ունեցել, վերջինս կամ նրա հետ փոխկապակցված անձը վերջնականապես զրկված չեն եղել հասարակական հարաբերություններին նույնանման վնաս պատճառելու հնարավորությունից:

Ավելին, ըստ դատախազության՝ Առաջին ատյանի դատարանի կողմից նման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշման առանցքում դրած մեկնաբանությունների պայմաններում գրեթե իմաստազրկվում է հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը: Խնդիրն այն է, որ նման մեկնաբանության պայմաններում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցավոր արարքի կատարման համար հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն այն անձանց, ովքեր քրեական վարույթի ընթացքում են հանդիսացել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող:

Քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, ըստ էության, համաձայնելով դատախազության ներկայացրած դիրքորոշումներին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է այն, բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում