Thursday, 06 06 2024
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի

Առաջիկա տարիներին կրիպրոարժույթների քանակը, ամենայն հավանականությամբ, կնվազի

Կրիպտոարժույթների արդյունաբերության մի շարք խաղացողներ CNBC-ին ասել են, որ հազարավոր թվային թոքեններ, ամենայն հավանականությամբ, կփլուզվեն, իսկ գոյություն ունեցող բլոքչեյնների թիվը առաջիկա տարիների ընթացքում կնվազի: Գոյություն ունեն ավելի քան 19 հազար կրիպտոարժույթներ և տասնյակ բլոքչեյն հարթակներ:

Վերջիններս, ինչպիսին Ethereum-ն է, տեխնոլոգիական հիմքեր են, որոնց վրա կառուցված են տարբեր կրիպտոարժույթներից շատերը: Վերջերս, ալգորիթմային terraUSD կրիպտոարժույթի և դրա հետ կապված luna թոքերի փլուզումը, ցնցել է շուկան և ուշադրության արժանացրել գոյություն ունեցող հազարավոր կրիպտոարժույթներն ու հարցը, արդյոք դրանք կգոյատևեն:

Web3 Foundation-ի գործադիր տնօրեն Բերթրան Փերեսը նշել է, որ այժմ գտնվում ենք մի փուլում, երբ չափազանց շատ բլոքչեյններ և թոքերներ կան, և օգտագործման իմաստն անհետանում է: Փերեսը նշել է, որ դա նաև որոշակի ռիսկեր է պարունակում օգտատերերի համար: Անդրսահմանային բլոքչեյն վճարումներ իրականացնող Ripple ընկերության գործադիր տնօրեն Ռեդ Գարլինգհաուսը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, ապագայում կմնան «տասնյակ» կրիպտոարժույթներ:

«Հարցն այն է՝ արդյոք այսօր մեզ անհրաժեշտ է 19000 նոր արժույթ: Ֆիատ աշխարհում կա մոտ 180 արժույթ», – ասել է Գարլինգհաուսը: Նույն ընկերության ներդրումային տնօրեն Սքոթ Միներդն էլ, իր հերթին, նշել է, որ կրիպտոարժույթների մեծ մասը «աղբ» է, սակայն Bitcoin-ը և Ethereum-ը կպահպանվեն:

Հայտնի է, որ կրիպտոարժույթների շուկայում ճնշումը շարունակվում է: Bitcoin-ի արժեքը 50 տոկոսով նվազել է նոյեմբերին գրանցած ամենաբարձր ցուցանիշից: Քանի դեռ մի շարք հարթակներ հավակնում են առաջատար դառնալ, FTX U.S. ընկերության գործադիր տնօրեն Բրեթ Հարիսսոնը կարծում է, որ տաս տարի հետո հարյուրավոր բլոքչեյններ, հավանաբար, գոյություն չեն ունենա եւ կլինեն մի քանի ակնհայտ հաղթողներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում