Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Գերեզմանատը տեղի ունեցած սպանության և սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Գոռավան բնակավայրի գերեզմանատանը շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, հանցագործություն կատարած անձանցից երկուսի, ինչպես նաև` զինված միջադեպին ներկա անձանցից 11-ի ինքնությունը, որոնցից չորսն Արարատ քաղաքի բնակիչներ են, երկուսը` Վեդի քաղաքի, չորսը՝ Գոռավան, ևս մեկը` Նոր Կյանք բնակավայրի: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում անհատականացվել են դեպքին ներկա հիշյալ անձանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ, զինված տարբեր հրազեններով, այդ թվում՝ գնդացրով, ինքնաձիգներով, հրացաններով և ատրճանակով, նախկինում ունեցած անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, պայմանավորվել և Գոռավան համայնքի գերեզմանատանը հանդիպել էին համաքաղաքացիների և վերջիններիս համախոհների հետ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ սկսվել է փոխհրաձգություն և ապօրինի կերպով ձեռք բերված հրազեններից, միմյանց սպանելու դիտավորությամբ, խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի քանի տասնյակ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ. արդյունքում՝ միջադեպի մասնակիցներից մեկին պատճառվել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի առողջությանը՝ ծանր վնաս:

Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էին վերջիններիս հրազենային վնասվածքներ հասցրած անձանց ինքնությունը, ովքեր Արարատ քաղաքի՝ 34 և 39 տարեկան բնակիչներ են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, իսկ վերջինիս 39-ամյա ընկերոջը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս մասն առանձնացվել է, նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը հայտնաբերվել էին բազմաթիվ հրազենային վնասվածքներով տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, 44 հատ 7,62×54մմ, 12 հատ 7,62×39մմ պարկուճներ, 1 հատ 7,62×54մմ տրամաչափի փամփուշտ, որսորդական փամփուշտների՝ 6 հատ պարկուճ, կոտորակ, պլաստմասե մասնիկներ, ինչպես նաև՝ դանակ, արնանման հետքեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ որպես հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու, դրանց ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ փոխրհաձգությանը հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում