Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Երևանը չի հասնի, բայց պետք է ձգտի չմնալ շատ հետ. վրաց-թուրք-ադրբեջանական նոր քայլը

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան մտադիր են ստեղծել խորհրդարանական վեհաժողովի ձևաչափ: Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի խորհրդարանի պատվիրակության Բաքու այցի ընթացքում: Եռակողմ վրաց-թուրք-ադրբեջանական գործակցությունն անկասկած նոր երևույթ չէ և այն դրսևորվում է մի շարք, այդ թվում պաշտպանական գերատեսչությունների գործակցության մակարդակում: Նոր՝ խորհրդարանական Վեհաժողովի ձևաչափի գործարկումը սակայն նշանակելու է եռակողմ գործակցության ընդլայնում և ինստիտուցիոնալացման նոր աստիճան, որը գուցե և ավելի շատ արարողակարգային-խորհրդանշական բնույթի է, առավել ևս, երբ դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կունենա, սակայն այդուհանդերձ իբրև զարգացում անշուշտ պահանջում է ուշադրություն:

Բանն այն է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ընդլայնումը կամ խորացումը Հայաստանի համար ահազանգ կամ ազդակ է հայ-վրացական հարաբերության նվազագույնը համաչափ ընթացք ապահովելու համար: Իհարկե պետք չէ տածել ավելորդ ակնկալիք, թե հնարավոր է հայ-վրացական այնպիսի հարաբերություն, ինչպիսին ունեն Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Անցնող տարիների մի շարք խորքային և տակտիկական իրողությունների բերումով վրաց-թուրք-ադրբեջանական կապակցվածությունը բավականին խորն է և հայ-վրացական առումով Հայաստանի խնդիրը թերևս ոչ թե հասնելը, այլ շատ հետ չմնալն է: Եվ սա մի պարագայում, երբ առանցքային հարց է նաև երկու երկրների այսպես ասած արտաքին քաղաքական-անվտանգության վեկտորների տարբերությունը: Այդ ամենով հանդերձ, սակայն Երևանը թերևս պետք է օգտագործի նաև Թբիլիսիի համար մտահոգություն պարունակող մի շարք հանգամանքների առկայությունը և դրանցից բխող՝ Վրաստանի բնական մոտիվացվածությունը, հայ-վրացական հարաբերության զարգացման որոշակիորեն ինստիտուցիոնալացված օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար: Այդ խնդրում անշուշտ անհնար է շրջանցել հարցերը, որոնք պայմանավորված են վերը բերված ռեգիոնալ և աշխարհակարգային հանգամանքներով և դրանցից բխող տարբերություններով, բայց հայ-վրացական հարաբերության ինստիտուցիոնալ խորացման օրակարգային նպատակներ ձևավորելիս հենց պետք է հաշվի առնել դրանք և մշակել նախաձեռնություններ, գաղափարներ, որոնք չեն բախվի այդ խոչընդոտներին, կլինեն «փափուկ» և «ճկուն», իրենց հերթին նաև դառնալով հենց այդ տարբերությունների ազդեցությունը մեղմելու կամ չեզոքացննելու այլընտրանքային հարթակներ: Եվ, այստեղ անշուշտ կարող է մեծ դեր ունենալ «ժողովրդական դիվանագիտության» հանգամանքը, որպես հայ-վրացական հարաբերության զարգացման այլընտրանքային մեթոդաբանություն: Հարցը կարևոր է, որովհետև աշխարհակարգային վերափոխման, և մեր ռեգիոնի վրա դրա ազդեցության հնարավոր տարբերակների լայն անորոշության պայմաններում, էական անհրաժեշտություն է դառնում տարբեր ուղղություններով հնարավորինս շատ հաղորդակցային կոմունիկացիաներ կառուցելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում