Tuesday, 14 07 2026
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Եթե եվրոպացու աչքերով նայենք, Փաշինյանի ելույթն անտրաբանական էր. եթե խախտում է եղել, ինչու՞ եք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում

ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը կրկին քննադատել է ռազմական դաշինքին՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժմանը պատշաճ չարձագանքելու համար։

«Անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը»,-հայտարարել է ՀՀ վարչաետը։

Կառույցում նախագահող Հայաստանի ղեկավարն այդ մասին խոսել է Կրեմլում ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, այդ թվում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ՝ հավելելով նաև, որ տարիներ շարունակ կազմակերպության անդամ երկրները Բաքվին զենք էին տրամադրում․«Մենք երկար ժամանակ մենք բարձրացնում էինք Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է»:

Փաշինյանը քննադատել է նաև ռազմական դաշինքի արձագանքը 44-օրյա պատերազմին, միաժամանակ, բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի դերը Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցում։

Հայաստանի ղեկավարը նաև կարևորել է ՀԱՊԿ-ի հետագա զարգացումը՝ նշելով, թե կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի և Հայաստանի համար կայունության և անվտանգության ապահովման հարցում։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանում Ռուսաստանի վարկանիշն ընկնում է, 44 օրյա պատերազմի արդյունքում հանրային կարծիքն էապես փոխվել է․ «Հիմա Ուկրաինայում Ռուսաստանի համար անհաջող ռազմական գործողությունները ևս հարված են ռուսական կայսրության այդ կերպարին։ Հարկավոր էր ինչ-որ ձևով օգտագործել այդ հարթակը, որպեսզի հանրությանը մեսիջ ուղարկվեր, որ տեսեք՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարն այնքան կա, որ կարող է Վլադիմիր Պուտինի դիմաց կանգնած նրան քննադատող խոսքեր ասել։ Մինչդեռ ակնհայտ է, որ իշխանության վարկանիշի բարձրացման համար էր այս ամենը։ Ռուսաստանի Դաշնությունն էլ աջակցեց ու այդ հարթակը տրամադրեց նման հայտարարության համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, եթե այդ հայտարարություններին նայենք եվրոպացու աչքերով, ապա այդ ելույթը չափազանց անտրամաբանական է․ «Եթե ՀԱՊԿ անդամ պետությունները մասնավորապես Ռուսաստանն ու Բելառուսը խախտել են ՀԱՊԿ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ, ապա Հայաստանն ինչու՞ է հավատարիմ մնում այդ պայմանագրին, ինչու է շարունակում կանգնել ագրեսոր պետության կողքին՝ ընդդեմ միջազգային հանրության ու քաղաքակիրթ աշխարհին։ Եթե այդ տեսակետից նայենք, ապա ելույթը անհասկանալի է թվում։ Եթե որևէ պայմանագիր խախտված է, ապա այն կողմը որի նկատմամբ դա խախտվել է, տրամաբանորեն չպետք է շարունակի մնալ այդ դաշինքում։ Բայց մարդիկ Հայաստանում այլ կերպ են նայում»։
Ըստ Ղուկասյանի՝ ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածի համաձայն, անդամ պետություններն իրավունք չունեն ուժ գործադրել կամ ուժի գործադրման սպառնալիքով որևէ միջազգային հարցեր լուծեն այլ պետությունների հետ․ «Ակնհայտ է, որ այդ գլխավոր կանոնն այսօր Ռուսաստանի Դաշնությունը կոպտորեն խախտել է։ Եվ այդ ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքն, ըստ էության, այն մասին էր, որ չնայած նրան, որ պայմանագիրն ակնհայտորեն խախտված է, անդամ պետությունները շարունակում են այդ պայմանագրին հավատարիմ մնալ։ Այսինքն չեն համարում, որ Ռուսաստանն ագրեսոր է ու դրանով հակադրվում են ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Եվ մեծ հաշվով Ռուսաստանի համար կարևոր էր ցուց տալ, որ իր մի քանի դաշնակիցները սոլիդար են այն գործողությունների հետ, որը Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում կատարում է։ Բնականաբար դա երբեք չի կարող դիտարկվել արևմուտքի կողմից որպես դրական քայլ կամ քաղաքականություն։ Նման ելույթները, քաղաքական քայլերը ավելի ու ավելի են մեծացնում Հայաստանի ու արևմուտքի միջև քաղաքական անդունդը»։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե ռուսական կողմից հետևանքներ կլինեն, որովհետև ակնհայտ է, որ տեղի ունեցածը բեմադրություն էր հայ ժողովրդի համար, որ մի քիչ հայերի սիրտը «հովանա»․ «Պարզ է, որ Ռուսաստանը շատ դաժան վարվեց իր դաշնակից Հայաստանի հետ ու ըստ էության ամեն ինչ արեց, որ Ադրբեջանն անպատիժ իրականացնի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։ Մարդկանց համար պարզ է, որ առանց Ռուսաստանի Դաշնության «դաբրոյի» այդ պատերազմն առհասարակ տեղի չէր ունենա։ Բայց մի քիչ հայ ժողովրդի սիրտը հովացավ, որ Նիկոլ Փաշինյանը գնաց ու այդ բողոքի խոսքը հասցրեց «մեծն կայսրին»։Մի քանի շաբաթ այդ իրադարձությունը կներկայացվի հայ ժողովրդին։

Միգուցե այդ ամենը ծրագրողների համար այդ ամենը կնպաստի Ռուսաստանի նկատմամբ տրամադրությունների մեղմացմանը»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում