Sunday, 09 06 2024
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է

ԱՀԿ-ն կրկին քննադատել է COVID-19-ի դեմ պայքարելու Չինաստանի մեթոդները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շարունակում է քննադատել Չինաստանի կողմից COVID-19-ի դեմ պայքարը, սակայն ընդունում է, որ բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել, թե ինչպես լավագույնս վարվել հիվանդության հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։

«Այժմ մենք ավելի լավ գիտենք վիրուսը և ունենք ավելի արդյունավետ գործիքներ, ներառյալ պատվաստանյութերը, և հետևաբար վիրուսի դեմ պայքարը պետք է տարբերվի այն ամենից, ինչ անում էինք համաճարակի սկզբում», – ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նա կրկնել է, որ «զրոյական COVID» քաղաքականությունը, որն իրենից ենթադրում է կոշտ միջոցներ վարակն ամբողջությամբ վերացնելու համար, ներկայումս այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ վիրուսը 2019 թվականից ի վեր շատ է փոխվել։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ իրենք բազմիցս խորհուրդ են տվել Չինաստանին վերանայել կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, սակայն «պայքարի մեթոդների ընտրությունը մնում է յուրաքանչյուր երկրի վրա»։

Անցյալ շաբաթ նույնպես Գեբրիեսուսը քննադատել է «զրոյական COVID» քաղաքականությունը։ Չինաստանն անպատասխանատու է անվանել ԱՀԿ ղեկավարի հայտարարությունները՝ վստահեցնելով, որ «Չինաստանի միջոցները (կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման) գիտական են և արդյունավետ»։

Չինաստանը մնում է այն քիչ երկրներից մեկը, որն ունի «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն COVID-19-ի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում