Saturday, 08 06 2024
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը

Կարող է յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վիճելի հարց առաջանա. Հենրիկ Քոչինյան

Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպմանը Բայրամովը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի մեկնարկել սահմանազատման գործընթացը: Նա նշել է, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն՝ հասնելու արդյունքի և լիարժեք իրականացնելու եռակողմ հայտարարությունները:

«Վերջին շրջանում մենք բավականին ինտենսիվ շփումներ ենք ունեցել՝ պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի առումով: Կարծում եմ, որ կան լավ մշակումներ, ըմբռնում՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների կազմի և ներկայացվածության տեսանկյունից, եւ կարծում եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի առնվազն մեկնարկել այդ գործընթացը»,-ասել է Բայրամովը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին, թե առհասարակ որ կետից պետք է սկսել սահմանազատումը, նշեց, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում Վրաստանի հետ որոշակի աշխատանքներ կատարվեցին շուրջ 15 տարի առաջ ու հետո շարունակություն չունեցավ, այն էլ միայն Լոռու մարզում:

«Իսկ Ադրբեջանի հետ, վստահ եմ՝ ոչինչ չի արվել անկախ Հայաստանի օրոք»,-ասաց Քոչինյանը: Հարցին, թե կա՞ որևէ փաստաթուղթ, որտեղ նշված է, որ Հայաստանն սկսվում է այս կետից ու ավարտվում այն կետով և թե արդյոք հստակ չափագրումներ Խորհրդային Հայաստանի տարիներին արվե՞լ են, Քոչինյանը նշեց, որ ժամանակին նման հարցերով զբաղվում էր Խորհրդային Միության Մինիստրների խորհրդին կից կար քարտեզագրման և գիեդեզիայի պետական կոմիտե: Այդ կոմիտեն պարբերաբար զբաղվել է նման հարցերով: Նրանց մոտ այդ արխիվային փաստաթղթերում այդ ամենը ֆիքսված է: Ես նույնիսկ մի փաստաթուղթ եմ գտել իրենց որոշումներից 1962 և 1968 թվականների հետ կապված, երբ Գորիս-Կապան ճանապարհն է կառուցվել: Այսինքն՝ այդ կառույցը զբաղվել է այդպիսի խնդիրներով, բայց կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն ինքնուրույն զբաղվել են դրանով, թե ոչ, ես չեմ կարող ասել»:

Խորհրդային տարիներին, թե քանի անգամ է քարտեզագրում արվել, Քոչինյանը դժվարանում է պատասխանել, արդյոք 1920-ականների և 1970-ականների քարտեզներն են միայն. «Թվային առումով չեմ կարող ասել, բայց լոգիկայում ես մտածում եմ, որ մեր ձեռքին ինչ կա, բոլորը մենք ինքնուրույն մեզ համար պետք է ուսումնասիրենք, և որը մեզ համար շահեկան է և որի տակ, բնականաբար, կնիքներ կան դրված, մենք դա մեզ համար դարձնենք դրոշակ: Որը մեզ համար շահեկան չէ, մենք այդպիսի բան չենք տեսել, չգիտենք: Մոտեցումը դա պետք է լինի: Թե ինչքանով մեզ կլսեն, ինչքանով մեր խոսքը կհարգեն, դա էլ կախված է նրանից, թե մենք ինչքան պինդ կասենք այդ բանը»:

Իսկ թե ինչ տեխնիկական խնդիր կարող է ձգձգվել գործընթացը, նշեց, որ բոլոր դեպքերում, եթե խնդիրը տեխնիկական է, դա միշտ հաղթահարելի է: Եթե խնդրի քաղաքական կողմը կարողանում ես լուծել, մնացածը տեխնիկական է, երկու ժամ կարելի է ավել աշխատել և շուտ անել ամեն ինչ, բայց առաջին հերթին քաղաքական համաձայնության, քաղաքական մոտեցումների հարցերը պետք է լուծել:

Հարցին, թե ինչ կարծիք ունի նախկին նախարարը սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ, նշեց. «Եթե խնդրի լուծողը ես լինեի, լուծումը կհետաձգեի ավելի ուշ ժամանակի, որովհետև երբ սեղանի շուրջ նստում ես, պիտի ուժեղ լինես, որ կարողանաս քո կարծիքը առաջ տանել: Վիճելի բազմաթիվ հարցեր կլինեն, և կարող է յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վիճելի հարց առաջանա: Պետք է ուժեղի դիրքից գնաս բանակցելու: Ես, օրինակ, եթե կարողանայի, կհետաձգեի»,-հավելեց Քոչինյանը:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում