Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ռոբերտ Քոչարյա՞նը խառնեց Սերժ Սարգսյանի ծրագրերը

Այն, ինչ ներքաղաքական պայքարի տեսքով ծավալվում է Հայաստանում, դեռևս 2015 թվականին առավել դիպուկ բնորոշմման արժանացել է հենց Սերժ Սարգսյանի խոսքով՝ կրկես: Ու, թեև 2015-ին Սարգսյանը միանգամայն դիպուկ ու արդարացիորեն նկատեց, որ չունենք կրկեսի վերածելու հայրենիք, այդուհանդերձ հայրենիքի ներքաղաքական պրոցեսները ինչպես դրանից առաջ, այդպես էլ դրանից հետո՝ և գործնականում առ այսօր շարունակում են լինել ավելի շուտ կրկեսային, քան քաղաքական: Ընդ որում, այդ իմաստով կա Սերժ Սարգսյանի «կատարմամբ» մեկ այլ ուշադրության արժանի օրինակ, այս դեպքում հետհեղափոխական: 2018-ի թավշյա հեղափոխխությունից հետո տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, որի ընթացքում խոսվում էր նաև ՀՀԿ հետիշխանական ռեֆորմացիայի մասին: Ավելին, գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ղեկավարի հետ Սերժ  Սարգսյանը Երևանում քննարկել էր ՀՀԿ ռեֆորմացիայի ծրագիր, որը պետք է իրականացվեր հիմնադրամի աջակցությամբ:

Իրականացվում է դա, թե ոչ, պարզ չէ, սակայն, եթե անգամ իրականացվում է ռեֆորմացիա, ապա իրականությանը ավելի մոտ է դրա միայն նախածանցի՝ ՌԵ-ի մասը, որովհետև իրականում, դատելով ՀՀԿ հետագա վարքագծից, շարունակությանը համապատասխանում է ոչ թե «ֆորմացիա», այլ «գրես»՝ մասը, այսինքն՝ ռեգրես: ՀՀԿ ներկայիս վարքագիծը ռեգրես է անգամ այն շրջանի համեմատ, երբ ՀՀԿ բացարձակ իշխանություն էր և աստիճանաբար հասնում էր հանրության բացարձակ անվստահության աստիճանի: Մինչդեռ, հարցը թերևս լոկ ՀՀԿ-ին առնչվող չէ, այլ ընդհանրապես հասարակական-քաղաքական պրոցեսներին:

Բանն այն է, որ անկախ իր իշխանության ընթացքում հասարակության միանգամայն արդարացի և հիմնավոր, մեղմ ասած՝ անվստահության հանգամանքից, 2018-ին իշխանությունը խաղաղ ճանապարհով թողած Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այդուհանդերձ ունեին մնացյալ ուժերի հանդեպ համեմատական մի առավելություն՝ կառավարման կարգավիճակի մեծ կենսափորձ, որն իսկապես՝ հանրության հետ անկեղծ խոսակցության ու նաև արդիականացման, ռեֆորմացիայի ենթարկելու պարագայում, կարող էին ավելի ուշ վերածել քաղաքական թարմացված կապիտալի, այդ կերպ նաև դիտարկելով քաղաքական կյանք մրցունակ վերադարձի հնարավորությունը: Դրա փոխարեն սակայն, ՀՀԿ-ն գնաց մի ճանապարհով, որը Սերժ Սարգսյանի 2015-ի բնորոշմանը համարժեք կարող է դիտարկվել լավագույն դեպքում, մեղմ պարագայում: Մինչդեռ, Հայաստանում հետհեղափոխական քաղաքական բալանսի խնդիրը առանցքային, ընդհուպ ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիրներից մեկն էր, ու շարունակում է լինել այդպիսին:

Ու քանի որ սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքներից ելնելով կային բալանսավորման այլ ներուժի բյուրեղացման ու ինստիտուցիոնալացման խնդիրներ, բացեր, այդ թվում նաև ՀՀԿ կառավարման տարիների հետևանքով, Հանրապետականն ինքը կարող էր իր կուտակած որոշակի ներուժի հիմքով ռեֆորմացիայի ու արդիականացման շնորհիվ աստիճանաբար փակել այդ բալանսի մեծ բացը, օգնելով նաև հեղափոխական ուժերի դաշտում արդիականացման գործընթացներին, որովհետև այդ դաշտում մեծ հաշվով առկա է հետհեղափոխական ստագնացիայի և անգամ լճացման իրողություն: Ինչու՞ գործնականում չզարգացավ ՀՀԿ վերափոխման շուրջ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ երկխոսության և գործակցության մեկնարկը, և արդյո՞ք այդտեղ առանցքային պատճառ էր այն, որ թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց իրադարձությունները կենտրոնացան Ռոբերտ Քոչարյանի վրա, որը 2018-ի հուլիսին հանկարծ ձերբակալվեց մարտիմեկյան հայտնի գործով, որի առիթով հայտարարեց նաև, թե իշխանությունը գնաց այդ քայլին, որովհետև գիտեր իր քաղաքական վերադարձի հնարավորության մասին և իրեն դիտում էր գլխավոր մրցակից: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի գործոնն էր, որ Սերժ Սարգսյանին չթողեց գերմանական հիմնադրամի հետ «ռեֆորմացիայի» ծրագիր իրականացնելու ժամանակ: Այն Գերմանիայի, ուր մեկնել էր Սերժ Սարգսյանն ապրիլյան քառօրյա պատերազմի դադարից անմիջապես  հետո՝ ապրիլի 5-ին, և որտեղ հայտարարել էր, որ Հայաստանը չունի «հզոր դաշնակիցներ», բայց ունի ոգի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում