Friday, 10 07 2026
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Հայաստանի և Արցախի անվտանգության հիմքն ու թիվ մեկ սպառնալիքը

Վերջին օրերին շրջանառվող մտքերից է դարձել այն, որ առաջիկա տասնամյակում պետք է կրկնապատել Արցախի բնակչության թիվը: Ներկայումս, ըստ տարբեր գնահատականների, Արցախում բնակվում է ավելի քան 100 հազար քաղաքացի: Թվաբանական պարզ գործողությամբ, 100 հազարի կրկնապատիկը կկազմի ավելի քան 200 հազար մարդ: Իրատեսակա՞ն է արդյոք այդ խնդիրը: Սա կախված է իհարկե աշխատանքից, ընդ որում առաջին հերթին թե իշխանությունների՝ Հայաստանի ու Արցախի, և թե ընդդիմությունների ու հասարակական-քաղաքական այլ խմբերի կամ թեկուզ խմբակների, որոնց մի զգալի մասն էլ կազմում է հիմնականում այսպես ասած քաղաքական ընդդիմությունների ոչ ֆորմալ շրջանակ:

Երբ 2017 թվականին Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց մինչև 2040  թվական Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու, իսկ 2018-ից հետո էլ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց մինչև 2050 թվական՝ 5 միլիոնի հասցնելու նպատակը, հանրային տարբեր շերտեր ծիծաղեցին կամ ընդդիմախոսեցին: Ընդ որում հետաքրքիր էր, որ Սերժ Սարգսյանի բարձրաձայնած նպատակին ամենայն լրջությամբ վերաբերվողները հեգնեցին Նիկոլ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանի խոսքին լրջությամբ վերաբերվեցին նրանք, ովքեր հեգնել էին Սերժ Սարգսյանին: Իրականում սակայն, այդ ամենի խորքում, անկասկած է մի բան՝ Հայաստանի և Արցախի դեմոգրաֆիական խնդիրը ինչպես եղել է կենսական սրության հարց ընդհուպ ազգային անվտանգության մակարդակում, այդպես էլ կա և թերևս ժամանակի ընթացքում լինելու է առավել կարևոր: Ամբողջ հարցն այն է սակայն, թե ինչպես լուծել այդ խնդիրը: Եվ այստեղ է, օրինակ, որ տարակուսելի է, երբ խնդրի մասին բարձրաձայնող և օրինակ Արցախի բնակչության կրկնապատկման մասին խոսող խմբերը կամ շրջանակները խոսում են խաղաղության օրակարգի դեմ: Մինչդեռ, ոչ խաղաղության օրակարգն ու Հայաստանի և Արցախի դեմոգրաֆիական խնդիրները անհամատեղելի են լուծման իմաստով: Չի կարող չլինել խաղաղության օրակարգի նպատակադրում, բայց լինել բնակչության բազմապատկում:

Եթե կարող է, ապա թերևս դրա կարելիության առաջին օրինակը պետք է ցույց տան այդ հարցի մասին խոսողները, շարունակելով խաղաղության օրակարգի կոշտ քննադատությունը Խրամորթում կամ Կարմիր Շուկայում, այլ ոչ թե Երևանի կենտրոնում: Կամ, գոնե Սյունիքի սահմանամերձ գյուղերում, այլ ոչ թե Երևանի հարմարավետ գրասենյակներում կամ բնակարաններում: Սա նշանակու՞մ է, որ Հայաստանը չպետք է լինի որևէ անվտանգության մարտահրավերի պատրաստ: Իհարկե չի նշանակում: Հայաստանը պետք է պատրաստվի վատթարին, սակայն նպատակադրումը անշեղորեն պետք է լինի խաղաղ միջավայրի հասնելը, խաղաղությունը պետք է լինի Հայաստանի մարտավարական և ռազմավարական վարքագծի առանցք, որպեսզի ստեղծվի դեմոգրաֆիական խնդիրների լուծման նվազագույն միջավայրային հիմք: Երբ Հայաստանը կապահովի հիմնարար զարգացման ժամանակ և տարածություն, այդ ընթացքում փոխելով իր՝ ավելի քան երկու տասնամյակ տորպեդահարված որակները և դառնալով էապես այլ որակի ու բովանդակության, այլ պաշտպանական ինքնաբավության տեր պետություն, այդ դեպքում արդեն կփոխվի նաև դոմոգրաֆիական խնդիրների լուծման բանաձևի հարաբերակցությունը արտաքին ռազմա-քաղաքական խնդիրների և շեշտադրումների համեմատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում