Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Արցախի գազամատակարարման դադարեցման հարցով Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի դատարան. Հիմք կա ապացուցելու, որ նպատակը էթնիկ զտումն է

Մարտի 21-ին Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Հնչում են տեսակետներ, որ Հայաստանը գազատարի հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի արդարադատության դատարան։

Այս առնչությամբ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեսականորեն հնարավոր է դիմել միջազգային դատարան. «Գիտեք, որ դատարանում հիմնական բարդությունը ապացույցներն են: Այսինքն եթե պետք է ներկայացվի ռասայական խտրականության գործ, պետք է հիմնավորել, որ դա արվել է միտումնավոր, էթնիկ զտման նպատակով, որպեսզի արցախցիները լքեն իրենց բնակավայրերը, այսինքն հումանիտար աղետ առաջացնելով, արհեստածին վիճակ ստեղծելով, որ մարդիկ այդ տարածքը լքեն: Իսկ դա էթնիկ զտում է: Մոտավորապես նման բան Ադրբեջանը փորձում էր ընդդեմ Հայաստանի ներկայացնել ականների հետ կապված, բայց մերժվեց, որովհետև չկարողացան ապացուցել: Հիմա տեսականորեն Հայաստանը կարող է և պետք է մտածի այդ ուղղությամբ, բայց խնդիրը ապացույցներն են, ինչպե՞ս հիմնավորել, որ դա ոչ թե տեխնածին դեպք է, այլ միտումնավոր, այն էլ հենց այդ նպատակով: Դա շատ բարդ է: Բայց եթե կրկնվի որոշակի պայմաններում, եթե Ադրբեջանը չկարողանա ներկայացնել օբյեկտիվ պատճառներ, որ դա տեխնածին է, չկարողանա այդպիսի հիմքեր ներկայացնել, հնարավոր կլինի ապացուցել, որ այդ ամբողջն արվում է Արցախի բնակչության էթնիկ զտման նպատակով: Ամեն ինչ կախված կլինի փաստերից ու ապացույցներից: Տեսական հնարավորություն միանշանակ կա»,-ասաց Արա Ղազարյանը:

Նա նկատեց, որ այն, որ Ադրբեջանն իրեն իրավազորություն է վերապահում վերահսկողություն սահմանել գազի հոսքի նկատմամբ, դա իրավական խնդիր չի բարձրացնում. «Ի վերջո, եթե տարածքը արդյունավետ կերպով վերահսկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ուրեմն իրենք իրավունք ունեն գործադիր իշխանություն իրականացնել: Բայց դա չպետք է արվի չարամիտ դիտավորությամբ, չպետք է արվի ռասիզմի նպատակով: Դա չպետք է անել վերածելով պատերազմի գործիքի: Դա կարելի է անել անվտանգության պայմաններից ելնելով, տնտեսական ինչ-ինչ նպատակներից ելնելով: Բայց եթե արվում է կոնկրետ ահաբեկելու նպատակով, նշանակում է՝ արդեն իրավաչափ չէ»,-ընդգծեց Արա Ղազարյանը:

Դիտարկմանը, որ եթե ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները չկարողանան այդ հարցում գալ համաձայնության, այդ դեպքում Հայաստանը էլ ավելի լուրջ հիմնավորումներ կարող է ներկայացնել ՄԱԿ-ի դատարան, նա ասաց, որ բացի ՄԱԿ-ի դատարան դիմելը Արցախի բնակիչները կարող են դիմել Եվրոպական դատարան՝ պահանջելով, որ դատարանը որոշում կայացնի ընդհուպ մինչև անհատական միջոցներ կիրառի. «Արդեն նման փորձ եղել է: Այսինքն նույնիսկ մասնավոր խմբերը մտածում են դա անելու մասին: Այդ դեպքում ոչ միայն ռասայական խտրականության, այլ ընդհուպ մինչև կյանքի իրավունքի կամ անմարդկային վերաբերմունքի հետ կապված անհատական հանգամանքներից:  Ի վերջո, գազի հոսքի ապահովումը կենսունակություն ապահովելու միջոց է:

Այնպես որ տեսական իրավական հիմքեր կան, մնացածը պետք է փաստերի վրա աշխատել: Բայց կարծես թե դա պետք է անել որպես զսպման միջոց, որովհետև եթե զսպում չլինի, Բաքուն շարունակելու է դա անել: Պետք է լայն տեղեկատվական արշավներ կազմակերպել, ամենատարբեր հարթակներում այս հարցը ներկայացնել, այդ թվում նաև իրավական հարթակներում: Իրավական հարթակում ներկայացնելը կարևոր է նրանով, որ դա այդ հարթակում մնում է երկար ժամանակ և անընդհատ իրեն հիշեցնել է տալիս: Քաղաքական հարթակներում դա կարճաժամկետ ազդեցություն ունի: Կարծում եմ՝ եթե սա կրկնվի, առնվազն իրավական գործընթաց կսկսվի: Դա նշանակում է, որ որոշակի միտում կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում