Նախօրեին Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՀ Աժ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղակավար Դավիթ Գալստյանի հետ:
Պատգամավորը գտնում է, որ պետք է Արցախում բնականոն կյանքը շարունակել․ «Մեր հակառակորդը անընդհատ նման խնդիրներ ստեղծելու է: Հումանիտար աղետի առաջ չկանգնելու համար կոմունիկացիները պետք է վերցնել կամ մեր, կամ խաղաղապահների վերահսկողության տակ»: