Monday, 06 05 2024
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Ֆրանսիան պատրաստվում է առանց ՆԱՏՕ կյանքի՞ն

Ֆրանսիան պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը, որպեսզի պատրաստ լինի ինտենսիվ պատերազմների, ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է այդ երկրի նախագահ, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը: Նա նշել է, որ պաշտպանունակությունը պետք է բարձրացնի ամբողջ Եվրոպան: Ըստ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի երկրներից միակ լիարժեք բանակը Ֆրանսիայինն է: Մակրոնի հայտարարությունները անշուշտ թելադրված են երկու հանգամանքով՝ նախընտրական իրավիճակ և դրան զուգահեռ Ուկրաինայի պատերազմ:

Միաժամանակ սակայն, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները բավականին լուրջ եմ լոկ կարճաժամկետ դիտարկման ենթարկելու համար: Ուշադրության է արժանի, որ Էմանուել Մակրոնը խոսում է Ֆրանսիայի պատերազմելու կարողությունը մեծացնելու մասին, ինչպես նաև ակնարկում, որ Ֆրանսիան պատասխանատու է նաև Եվրոպայի համար: Նա խոսում է Եվրոպայի, այլ ոչ թե ՆԱՏՕ պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Պատահակա՞ն է դա արդյոք: Միամիտ կլինի մտածել, թե ասելով Եվրոպայի պաշտպանական կարողությունների ավելացում, Ֆրանսիայի նախագահը նկատի ունի ՆԱՏՕ-ն: Եթե նա նկատի ունենար ՆԱՏՕ-ն, կասեր հենց այդպես: Այդ հանգամանքը հաստատում է նաև այն, որ մոտ երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահը Փարիզում հանդիպում էր նախաձեռնել Գերմանիայի կանցլեր Շոլցի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լյաենի հետ՝ ի դեպ Գերմանիայի պաշտպանության նախկին նախարարը: Այդ հանդիպման թեման էր եվրոպական սուվերենությունը:

Ուկրաինայի պատերազմը, ռուսական ագրեսիան և անվտանգության պահանջները, որ ներկայացվել է ԱՄՆ հետ բանակցությանը, Եվրոպայի սուվերենությունը դնում են կասկածի տակ, առաջացնելով հիմնավոր մտավախություն առ այն, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարզապես «բաժանում» են Եվրոպան: Եվ, եթե Մոսկվային դրանից բաժին հասնի միայն Ուկրաինան՝ անգամ շատ թանկ գնով, դրանից իհարկե Ֆրանսիայի ու Գերմանիայի խնդիրը չի փոխվում, Եվրոպան իր մնացյալ մասով «բաժին» է հասնում ԱՄՆ-ին: Ֆրանսիայի համար սա առանձնահատուկ զգայուն հարց է, որովհետև Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դերն ու հավակնությունները ունեն չափազանց հարուստ և խոսուն պատմական հետագիծ, որից հրաժարվելը գործնականում ֆրանսիացիների համար կարող է լինել պարզապես ինքնության ճգնաժամի հիմք: Ըստ այդմ, Ֆրանսիան չի կարող հրաժարվել աշխարհաքաղաքական սուվերեն դերակատարումից, սուվերեն բևեռի կարգավիճակից, եթե խոսքն անգամ բավականին համեստ դերի մասին է: Թեկուզ համեստ, բայց սուվերեն՝ սա է Ֆրանսիայի խնդիրը, որ փորձում է լուծել եվրոպական օգնությամբ, թերևս նաև պատրաստվելով իրավիճակի, երբ ԱՄՆ-ը հաստատելով իր գերազանցությունը եվրոպական մայրցամաքի վրա, կարող է ձեռնտու լինել դրա անվտանգության համակարգի նոր ճարտարապետության, վերակազմավորման, այդպիսով սկսելով նաև ՆԱՏՕ-ն «պատմության գիրկն» ուղարկելու գործընթաց, դրա փոխարեն նախընտրելով համաշխարհային անվտանգության այսպես ասած լոկալ-բլոկային ճարտարապետությունը, որը կարող է թույլ տալ Միացյալ Նահանգներին լինել առավել մոբիլ, ի տարբերություն խոշոր բլոկի, որտեղ միշտ կարող են գտնվել «հունգարիաներ», «թուրքիաներ», կամ որտեղ կարող են թեկուզ առավել ճկուն լինել Ֆրանսիան ու Գերմանիան: Ի վերջո, Վաշինգտոնի նոր քաղաքականության կամ նոր մոտեցման առաջին անհարմարությունը զգաց հենց Ֆրանսիան՝ ամերիկա-ավստրալիա-բրիտանական բլոկի ձևավորումով, ինչից հետո Ավստրալիան կայացրեց Ֆրանսիայի համար թե քաղաքական, թե տնտեսական բավականին ցավոտ որոշում՝ հրաժարվելով ֆրանսիական սուզանավերի մի քանի միլիարդ դոլարի պատվերից: Այդպիսով, Ֆրանսիայի նախագահը գործնականում ոչ ուղիղ, սակայն բավականին նշանային ձևակերպումներով խոսում է այն մասին, որ Ֆրանսիան պետք է պատրաստվի առանց ՆԱՏՕ կյանքի: Խոսքը իհարկե վաղվա, կամ գուցե անգամ տասը-քսան տարվա հեռանկարի մասին չէ, բայց քաղաքական պրոցեսները սկսված են և դրանք ծավալվում են արդեն Եվրոպայում, ինչը նշանակում է, որ ժամանակն է նաև խիստ արագացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում