Monday, 20 07 2026
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից

Ինչ է սպասվում Հայաստանի 1,6 միլիարդ եվրոյի փաթեթին

Որքան թեժանում է ուկկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքի և ՌԴ միջև տնտեսական պատերազմը, որ ծավալվում է խիստ պատժամիջոցների տեսքով, այնքան թերևս ավելի զգայուն է դառնում հարցը, թե ինչ ճակատագիր կարող է սպասվել Արևելյան գործընկերության ծրագրով անդամ երկրների համար նախատեսված ֆինանսական օժանդակության ծավալին: Հիշենք, որ Հայաստանի համար օրինակ նախատեսված է 1,6 միլիարդ եվրոյի հնգամյա ֆինանսավորում, ինչպես նաև եվրապաշտոնյաները հայտարարել էին, թե կարող է լինել նաև 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկային հատկացում: Արևմուտք-Ռուսաստան այդ տնտեսական պատերազմի ֆոնին Հայաստանի համար ֆինանսական օգնության հարցը ստանում է ավելի մեծ նշանակություն, միևնույն ժամանակ սակայն այդ տնտեսական պատերազմը Ռուսաստանից բացի ամենից թանկ արժենում է թերևս հենց Եվրոպայի համար:

Բանն այն է, որ Ռուսաստանի տնտեսության հետ ինտեգրվածության կամ գործակցության ամենամեծ տեսակարար կշիռն ուներ թերևս հենց եվրոպական տնտեսությունը: Ամերիկյան տնտեսությունն օրինակ այդ առումով իր ահռելի ծավալի և բնույթի համատեքստում Ռուսաստանի հետ գործակցության տեսակարար կշռից կախված էր զգալիորեն փոքր չափով: Մինչդեռ Եվրոպայում խնդիրները ավելի լուրջ են, կա բարձր գնաճ, նկատվում է նույնիսկ ապրանքային որոշակի դեֆիցիտի միտում կամ ռիսկ, միևնույն ժամանակ նաև ընկերությունների խնդիրներ ռուսական շուկայից դուրս գալու կապակցությամբ: Ըստ այդմ, փողը անհրաժեշտ է դառնում հենց Եվրոպային և այս համատեքստում, ավելացնելով քաղաքական խնդիրները, իսկապես սրվում է հարցը, արդյո՞ք Եվրամիությունը կպահպանի հնգամյա ֆինանսավորման իր մտադրությունը, թե՞  կենթարկի այն տնտեսական իր կարիքներին և նաև քաղաքական նպատակահարմարություններին: Օրինակ, կարող են դիտարկվել տարբերակներ, երբ առավել կարևոր ուղղություններով կլինի ֆինանսավորում, իսկ նվազ քաղաքական կարևորությունների առումով՝ ոչ: Այդ իմաստով նկատենք, որ Ադրբեջանին ԱԳ ծրագրով նախատեսված էր քիչ՝ 100 միլիոն եվրոյի ֆինանսավորում, սակայն ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ Եվրոպան Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների կարիքի աճին զուգահեռ հայտարարեց, թե պատրաստ է 2 միլիարդ եվրո ներդնել ադրբեջանական էներգետիկ սեկտորում՝ Եվրոպա մատակարարումների համար: Եվրոպական ֆինանսների հնարավոր վերադասավորման կամ ծրագրերի սառեցման հարցը իսկապես բարդ հարց է, որին պետք է պատասխանի թե ԵՄ ղեկավարությունը, թե իհարկե պատասխանի հարցին պետք է հետամուտ լինի Հայաստանի կառավարությունը, իհարկե Եվրամիության հետ աշխատանքի շնորհիվ, որպեսզի եթե կա շանս, այդ շանսն օգտագործվի առավելագույնս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում