Saturday, 11 07 2026
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել

Հացահատիկի դեֆիցիտի ռիսկը շատ մեծ է ու լուրջ․ ինչ պետք է անի կառավարությունը

Ռուս-ուկրաինական  ռազմական բախման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները,  պարենային  անվտանգության լուրջ  ռիսկեր են ստեղծել, ինչպես շատ երկրների, այնպես էլ Հայաստանի համար։ Այս մարտահրավերների մասին խոսեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ գյուղացիներին կոչ անելով հնարավորինս շատ հողեր մշակել՝ հաղթահարելու  համար այդ մարտահրավերները։ Իր խոսքում նախարարը նշեց նաև, որ գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ, քանի որ սննդամթերքի գներն աճելու են։ Մարտահրավերները հաղթահարելու նպատակով  գյուղատնտեսներին օգնելու  նպատակով  գործադիրը  հաստատեց  ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը,քանի որ պարարտանյութն այս տարի թանկացել է 2-3 անագամ: Ծրագիրը կիրականացվի 2022թ. բոլոր մարզերում։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։

Նշենք, որ ըստ մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին ներմուծվել է 250 հազար տոննա ցորեն: Հայաստան ներմուծվող ցորենի մոտ 90%-ը Ռուսաստանից է, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից ու Վրաստանից: Մյուս կողմից՝ 2020թվականի պատերազմի պատճառով մենք կորցրել ենք հացահատիկի  պահանջի  20-30%-ը։

Արդյո՞ք Կառավարության քայլերն ու գործողությունները բավարար արդյունավետությունը կունենան։  Մեր բանախոս Հարություն Մնացականյանն անձամբ զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ։ Նա այն գործարարներից մեկն է, ով  պատերազմի պատճառով Ադրբեջանին հանձնված  Արցախի  Քաշաթաղի շրջանում 200 հեկտար  օրգանիկ հատիկընդեղենի  ցանքատարածքներ է կորցրել:

Ֆերմեր-գործարար  Հարություն Մնացականյանի  դիտարկմամբ՝  հացահատիկի  դեֆիցիտի հետ կապված ռիսկերը շատ մեծ է ու լուրջ։ «Պետությունն ամեն ինչ պետք է անի` մի կողմից՝ մեզ մոտ հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու,  որի շնորհիվ հնարավոր է մասամբ փակել դեֆիցիտը, մյուս կողմից՝առանց հապաղելու՝ արագ այլընտրանքային շուկաներ ապահովագրելու ուղղությամբ։»,-նկատեց մեր զրուցակիցը։  Խնդրի մեծությունը պատկերացնելու համար  գյուղատնտեսը մեզ փոխանցեց մասնավորապես հացահատիկի   համաշխարհային շուկայում  վերջին տվյալները, ըստ որի՝ 1 տոննա ցորենի գինը հասնում է ռեկորդային 400-445 ԱՄն դոլարի, ինչպիսի գին չի եղել  2008 թվականից սկսած:

Նշենք, որ անգամ խորհրդային ամենալավ  տարիներին մեր սեփական արտադրության ծավալը  մեծ չի եղել. Հայաստանը  հացահատիկի մշակությամբ ինքնաբավության երբեք  չի հասել, և  կարիքները  բավարարելու համար միշտ ներմուծել  է հացահատիկ ու հացամթերք։ Ցավոք,  վերջին տարիներին  այն  շարունակաբար նվազում է։ Այժմ  տարածքներն այնքան են կրճատվել, որ Հայաստանում  հացահատիկային մշակաբույսերի  ցանքատարածությունը համաձայն  ՀՀ ՎԿ  տվյալների՝ կազմելով մոտ 59-60հազար հա ցորեն,  գարին՝ մոտ 50-51հազար հա գարի։ Արդյունքում  ընդհանուր առմամբ  արտադրվել է մոտ 200 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն։ Ըստ այդմ՝ ինքնաբավության մակարդակով ցորենի մշակության մակարդակը իջեել է մինչև 30,7%, իսկ հատիկաընդեղենը  50%-ի։

Նրա համոզմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի և պատժամիջոցների պատճառով դեֆիցիտ և թանկացում սպասվում է ոչ միայն հացահատիկի շուկայում, այլ նաև շատ առաջնային անհրաժեշտության ապրանքների, ինչպես օրինակ՝ բուսական յուղերի,քանի որ այժմ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան էր աշխարհի ամենամեծ արևածաղկի և եգիպտացորենի ձեթի մատակարարներից մեկը։ Սա նշանակում է՝ եթե պատերազմը երկարաձգվի, չեն կարողանա արևածաղիկ և եգիպտացորեն ցանել, ինչի պատճառով միջազգային շուկայում մեծ դեֆիցիտ և գների բարձրացում կլինի։   Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝  պարարտանյութերի սուբսիդավորումը բավականին կթեթևացնի  գյուղացիական մանր տնտեսությունների բեռը ըստ նրա,սակայն, պիտի սուբսիդավորումը տրվեր ոչ միայն մանրերին,  այլև խոշոր ֆերմերային տնտեսություններին, որոնք էական նշանակություն ունեն գյուղատնտեսության  մեջ,որպեսզի ինչ֊որ չափով կարողանային նվազեցնել ստացվող բերքի ինքնարժեքը, հետևաբար և գնաճը: «Այլ աջակցող ծրագրերն էլ անհրաժեշտ են բայց բավարար չեն , որի մասին ակամայից փաստեց կամ խոստովանեց Նիկոլ Փաշինյանը, ասելով,  որ մասամբ են կատարվում։ Պատճառն այն է, որ պետք է համալիր ծրագիր իրականցվի՝ ներառելով նաև գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման հարցը, որակյալ սերմնացուի ներմուծում, հողերի  ցանքաշրջանառության ապահովման և այլ խնդիրներ»,-ընդգծեց ֆերմերը:

Հարցին, թե հաշվի առնելով տարվա կտրվածքով գյուղոլորտի մարտահրավերները, ջրի և բերքի իրացման հնարավոր բարդությունները, ինչպիսի՞ պատկեր է սպասվում, Մնացականյանը նախ նշեց, որ ընդհանուր առմամբ նշմարելի չէ ամբողջական պատկերը, սակայն համաձայն չէ, որ ոռոգման խնդիրը առաջանում է  ջրի սակավության պատճառով,ինչպես այս տարվա դեպքում. «Կրկնում եմ, մենք ոռոգման ջրի խնդիր չունենք,այլ՝ կառավարման խնդիր։ 7 միլիարդ խորանարդ մետր ջրի 70% կորուստը խոսում է համակարգի խայտառակ վատ վիճակի մասին։ Այսինքն, եթե  ջուրը 30 միլիարդ խորանարդ էլ լինի, միևնույն է ունենալու ենք նույն  մեծ կորուստները, վատ համակարգման պատճառով անիմաստ վատնումը»,-ասաց  գործարարը։

Գալով արտահանման հետ կապված խնդիրներին, նա շեշտեց, որ  բազմիցս խոսել է դրա մասին և ընդգծել՝ չի կարելի պարզապես կախված լինել մի շուկայից`այս դեպքում միայն Ռուսաստանից։ «Իմ կարծիքով, օրինակ լոգիստիկ խնդիրների լուծման դեպքում հիանալի շուկա կլիներ նաև Մերձավոր Արևելքը, որտեղ հիմա, ի դեպ,  գնաճի խնդիրն արտահայտված չէ, բացի այդ՝  անհրաժեշտ էր նպաստավոր պայմաններ ստեղծել այլ շուկաներ դուրս գալու համար»,-նշում է գյուղատնտեսը։

Ֆերմեր Մնացականյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության զարգացման համար ամենաառաջնային գործոնը պետք է լինի գյուղացի-պետություն ինտերակտիվ կապը։ «Պետությունը պիտի պատրաստի համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետներ,  որոնց միջոցով ճիշտ ուղղորդումներ կատարի տարբեր տարածաշրջաններում տարբեր ուղղություններով գյուղատնտեսության որևէ ոլորտի զարգացումը` ըստ զոնաների , լավորակ սերմերի և տնկիների ստեղծումը , անասնապահության համար մեր կլիմային հարմարվող ցեղատեսակների բուծումը,  խիստ վերահսկողությունը սպեկուլյացիաների դեմ ու այդպես բազմաթիվ գործառույթներ».-նկատում է մեր զրուցակիցը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում