Նավթի համաշխարհային գները մարտի 9-ի առավոտյան 2 տոկոսով կաճեն Ռուսաստանից շուկա դրա թերամատակարարումների սպասումների կապակցությամբ: Այդ մասին, սակարկությունների տվյալները:
Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Երեւանի ժամանակով 09:24-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կտրուկ բարձրանում Է 2,06 տոկոսով՝ հասնելով 130,62 դոլարի, WTI մակնիշի ապրիլյան ֆյուչերսների գինը՝ 1,63 տոկոսով՝ հասնելով 125,72 դոլարի: ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով նավթի մատակարարումների ընդհատումների առնչությամբ երկյուղները նավթի գնանշումները պահում են 2008 թվականից ի վեր առավելագույն մակարդակների վրա: Ռուսաստանը խոշորագույն նավթարդյունահանողներից մեկն Է աշխարհում:
Մարտի 8-ին ԱՄՆ-ը ռուսաստանյան նավթի, մի շարք նավթամթերքների, հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) եւ ածխի ներմուծման արգելք Է սահմանել: Նրանց հետո Մեծ Բրիտանիան հայտարարել Է, որ մինչեւ տարեվերջ կդադարեցնի նավթի եւ մի շարք նավթամթերքների ներմուծումը Ռուսաստանից: ԱՄՆ-ն անցյալ տարի Ռուսաստանից օրական ներմուծել Է ավելի քան 670 հազար բարել նավթ եւ նավթամթերքներ, վկայում են ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության տվյալները: Ինչպես ուշադրություն են դարձնում ANZ-ի վերլուծաբանները, որոնց խոսքը մեջբերում Է Wall Street Journal թերթը, ԱՄՆ-ը պետք Է այլ երկրների հետ առեւտուր կատարելիս այդ ներմուծումը փոխհատուցող միջոց գտնի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:











































