Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Արցախը քաղաքական պատասխանատու բովանդակության և Հայաստանի դեմ քարոզչության «հենակետի» հեռանկարի հանդիման

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իրականացրել է կադրային հերթական փոփոխությունները, որ սկսել է արդեն մի քանի օր:

Հարությունյանը դրանց մասին ազդարարեց օրեր առաջ, նշելով, որ նշանակվելու են կադրեր, որոնք պետք է ընտրվեն մասնագիտական պատրաստվածության, այլ ոչ թե քաղաքական կամ կուսակցական պատկանելության սկզբունքով: Թե ինչքանով են նոր նշանակվող կադրերը բավարարում մասնագիտական պատրաստվածության սկզբունքը, պետք է գնահատի իհարկե Արցախի հանրությունը՝ այդ պաշտոնյաների աշխատանքի արդյունքով, ու ընդհանրապես գործող իշխանության զուտ արդյունքի, ինչպես նաև նկարագրի չափումով: Ինչպես նշեցի օրեր առաջ հրապարակված հոդվածում, Արցախի համար քաղաքական իշխանության, կառավարման համակարգի ոչ միայն աշխատանքի արդյունքը, այլ նաև նկարագիրը՝ պաշտոնավարումից մինչև կենցաղ, ունի ռազմավարական նշանակություն: Այդպես է եղել միշտ, սակայն անտեսվել և արհամարվել այդ նշանակությունը, և այդպես է առավել ևս պատերազմից հետո, ու Արցախի համար չափազանց ծանր է լինելու, եթե այդ նշանակությունը շարունակի ոտնահարվել կամ արհամարվել նաև այժմ, մնալով լոկ ճառերի կամ կենացների տիրույթում: Իսկ այստեղ կան ռիսկեր, որոնք գալիս են քաղաքական մոտիվներից:

Նկատելի է, որ Արցախում սկսում է ծավալվել իշխանության համար քաղաքական պայքարի նոր գործընթաց: Առայժմ բավականին բարդ է հստակ անցկացնել այդպես ասած դիրքային կամ թիմային բաժանումները, սակայն մի բան առավել քան նկատելի է՝ Արցախում իշխանության համար պայքարի գրեթե բաց հայտ է ներկայացնում Հայաստանի կառավարող նախկին համակարգը, մասնավորապես դրա ներկայիս ամենաակտիվ սեգմենտները, որոնք հավաքվել էին ՀՅԴ 131-ամյակի առիթով տեղի ունեցող միջոցառմանը, որի առանցքային և թերևս միակ թեման էր Արցախը:

Իհարկե, թեման ինչպես ավանդաբար, այդ անգամ էլ առավելապես պաթետիկ ճառերի տրամաբանության դաշտում էր, հեռու քաղաքական առարկայական բովանդակությունից և դրա համար քաղաքական պատասխանատվությունից: Իսկ սա կարևոր խնդիր է: Բանն այն է, որ մեծ հաշվով չի կարող դատապարտելի լինել այն, որ Հայաստանի կառավարող նախկին համակարգի ներկայացուցիչները քաղաքական հավակնություն դրսևորեն Արցախում: Իհարկե, լայն իմաստով, նրանք Հայաստանում վարել են այնպիսի կառավարում, որ այլևս չի թողնում քաղաքական որևէ հավակնության բարոյական տեղ անգամ, սակայն հասարակական-քաղաքական կյանքում կա այն, ինչ կա, հետևաբար պետք է գնահատել առկա իրողություններից, քանի դեռ չեն ձևավորվել այդ իրողությունները իրապես փոխելու ներուժ ունեցող նոր միավորներ: Ընդ որում, այդ խնդիրը նաև մարտահրավեր է Արցախում: Կա՞ն այնտեղ այդ նոր միավորների ներուժ ունեցող խմբեր: Եթե ոչ, ապա անխուսափելի է, որ պայքարը ծավալվելու է հների միջև: Եվ այստեղ է, որ կարևոր է, թե ինչ տրամաբանությամբ ու բովանդակությամբ կարող է լինել պայքարը․ թե նույն պաթետիկ ճառերի, որ իբրև գործ գերակայել է թե Հայաստանում, թե Արցախում անցնող ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, ապա իրավիճակը ոչ միայն տխուր է, այլ նաև վտանգավոր: Եթե այդուհանդերձ քաղաքական հավակնությունները կկապակցվեն և կսպասարկվեն քաղաքական պատասխանատու բովանդակությամբ, ապա այստեղ հնարավոր է Արցախի իշխանության համար պայքարի գործընթացում նշմարել կամ շոշափել շատ, թե քիչ ռացիոնալության սերմեր: Ահա այդ իրողության առաջ են կանգնած Արցախը, Արցախի նախագահ Հարությունյանը, և Արցախում նրա փոխարեն քաղաքական իշխանության հավակնող Հայաստան-Արցախ հայտնի ուժերը, որոնց մի մասը այսօր նաև Արցախի խորհրդարանում է:

Անկասկած է, որ կադրային փոփոխությունների մարտավարությամբ Արայիկ Հարությունյանը փորձում է ամրացնել իր դիրքերը՝ թե Սահմանադրության փոփոխության արդեն մեկնարկած գործընթացին ընդառաջ, և թե քաղաքական իշխանության համար գալիք պայքարում: Հայաստանի նախկին իշխանությունը ներկայացնող ուժերն անկասկած Արցախը դիտարկում են Հայաստանի իշխանության վրա ճնշման միջոց, հետևաբար հաշվարկում, որ Արցախում իշխանություն ունենալու պարագայում այդ ճնշումը կարող է լինել առավել մեծ: Եթե դա է գլխավոր մոտիվը, ապա ավելորդ է սպասել քաղաքական պատասխանատու բովանդակություն: Ավելի հավանական է, որ Արցախը կարող են վերածել Հայաստանի դեմ տեղեկատվական արշավի «հենակետի», ընդ որում այդ արշավում արդեն երկար ժամանակ իրենց գործընկեր ռուսական մեդիաշրջանակների հետ, որոնք հաջողությամբ գործընկերություն են անում նաև Բաքվի հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում