Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

ՀՀ իշխանությունները սփյուռքի առաջարկները չեն ընդունում․  հարց եմ տալիս՝ ի՞նչ է տալու հայ-թուրքական հաշտեցումը Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը։

-Պարոն Քոչարյան, ի՞նչ դիտարկումներ ունեք հայ-թուրքական բանակցությունների մասին։ Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե այս պրոցեսում կարևոր է հայկական սփյուռքի, մասնավորապես ԱՄՆի և Ֆրանսիայի հայության դիրքորոշումը, որոնք, նրա խոսքով, մեծամասամբ չեն աջակցում այս գործընթացին: Ձեր կարծիքով՝ սփյուռքի դերակատարությունն այս հարցում ինչպիսի՞ն կլինի։

Ես կարող եմ  կիսվել իմ դիտարկումներով՝ նկատի ունենալով այն, թե ինչ է տեղի ունենում Գերմանիայում։ Այստեղ կան մոտ 4 միլիոն Թուրքիայից եկածներ, որոնց մեջ  կան  նաև հույներ, հայեր, ասորիներ։ Ես չեմ տեսնում այն պրոցեսը, թե թուրքերը ցանկանում են հայերի հետ հաշտ ու խաղաղ ապրել։ Մենք շատ լավ գիտենք, որ ամենալավ պարագայում Հայաստանը հայտնվելու է մի կետում, որտեղ որ այսօր Վրաստանն է՝ ամեն ինչ թուրքերի ձեռքում, սկսած հյուրանոցներից, բջջային ընկերություններից, վաճառատները։ Այսօր Բաթումը շատ ավելի թուրքական քաղաք է, քան վրացական կամ աջարական; Ես այս ամենին կասկածանքով եմ նայում՝ քանի որ առաջարկը գալիս է Թուրքիայից։

Թուրքիան մեզնից պահանջելու է ավելին, իսկ մենք միջոցներ չունենք, որ Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնենք։ Ամենալավ օրինակը Ադրբեջանի հետ ձեռք բերված նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունն է, երբ մենք տեսնում ենք, որ հակառակորդը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը։

Ես նշեցի, որ այստեղ նվազագույնը 4 միլիոն թուրք է ապրում։ Երբ Ցեղասպանությունը պետք  Բունդեսթագի կողմից ճանաչվեր, Գերմանիայում ապրող մեկ միլիոն յոթ հարյուր հազարի չափով թուրքեր, որոնք  դեռ պահել էին իրենց Թուրքիայի քաղաքացիությունը, ընտրությունների ժամանակ Էրդողանին ընտրեցին։ Այսինքն՝ թուրքերը, որոնք ավելի ժողովրդավար երկրում են ապրում, ընտրում են մի դիկտատորի։ Ուրեմն Ցեղասպանության ճանաչման ընթացքում Գերմանիայում առկա 1500 թուրքական կազմակերպությունները անխտիր բոլոր դեմ էին։ Եթե Գերմանիայում ապրող երկրորդ երրորդ սերնդի թուրքերը այդպիսի մտածելակերպ ունեն ու պաշտպանում են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, կարող եք ենթադրել, թե ինչ վիճակ է  Թուրքիայում։ Ես միանում եմ իմ սփյուռքահայ մյուս բարեկամներին ու նշում, որ դեմ եմ այս գործընթացին։ Թուրքերը փակել են սահմանը, թող իրենք էլ բացեն։

Կա մեկ այլ հարց ևս։ Ի՞նչ է շահելու Հայաստանը։ Ասում են, որ Հայաստանը  այդ տարածքից կօգտվի ու իր ապրանքները կվաճառի Եվրոպայում։ Մենք ի՞նչ ունենք Եվրոպայում ծախելու։ Թուրքական ապրանքը ողողի Հայաստանը ու առկա փոքրիկ տնտեսությունն էլ ձախողի՞։ Էժան բանջարեղենը պատճառ դառնա, որ մենք այդ քայլին գնա՞նք, մեր գյուղացիներն էլ տուժե՞ն։

-Ամեն դեպքում պրոցեսն արդեն մեկնարկել է, գուցե սփյու՞ռքն էլ ներգրավվի ու իր դիրքորոշումը հայտնի, մասնակցություն ունենա։

-Ես միշտ ասել եմ՝ պետք չէ, որ սփյուռքը ՀՀ իշխանության մեջ դերակատարում ունենա։Սփյուռքահայերի ու հայաստանահայերի մեջ սովորությունների ու մտածելակերպի մեծ տարբերություն կա։ Բայց սփյուռքը կարող է խորհրդատու լինել, օգնել, նոր ուղիներ ցույց տալ, բայց  այդ առաջարկները դժբախտաբար չեն ընդունվում։ <<Կալիֆորնիա կյուրիեր>> թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն առաջարկել էր Վաշինգտոնում ՀՀ դեսպանին չփոխել, քանի որ նա շատ լավ դիվանագետ էր, տիրապետում առկա քաղաքական մթնոլորտին։Բայց ինչպես գիտեք՝ փոփոխություն եղավ։Իմ ծանոթենրից մեկը, որն ակադեմիայում է  աշխատում հարցրեցի նրան՝ արդյոք ձեր  աշխատանքները արժևորվում են, գալիս իշխանությունները խորհրդակցու՞մ են ձեզ հետ։ Այսինքն՝ պետությունն այդքան ծախս է անում ակադեմիա պահում, բայց երբեք այդ խորհուրդներից չի օգտվում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում