Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ադրբեջանի վանդալիզմն ու սփյուռքի վրա արված ներքաղաքական խաղադրույքը

ԱՄՆ կրոնական ազատությունների հարցերի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնել 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների վրա եղած հայերեն գրությունները ջնջելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ:

Հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ այդ քայլից: Ադրբեջանի մշակութային վանդալիզմի քաղաքականությունը նորություն չէ բացարձակապես, հետևաբար զարմանալի չէ, որ Բաքուն ձեռնամուխ է եղել պատերազմով օկուպացրած տարածքներում մշակութային վանդալիզմի իրականացմանը, փոձելով ջնջել հայկական հետքը: Այստեղ անկասկած է միջազգային հանրության միջամտության կարևորությունը, քանի որ այլ կերպ հնարավոր չի լինելու կանգնեցնել Ադրբեջանին: Այդ համատեքստում, ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի դիրքորոշումը արժեքավոր է, սակայն անկասկած անբավարար:

Միաժամանակ անկասկած է, որ այդ դիրքորոշումները բավարար աստիճանի բերելու և դրանցով Ադրբեջանի վրա ճնշման ալիք ձևավորելու համար պետք է Հայաստանի մեծ աշխատանքը, որն էլ իր հերթին թերևս պետք է ներգրավի հայկական սփյուռքի, մասնավորապես ամերիկահայ կազմակերպությունների կարողությունը: Աննկասկած է, որ այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը կունենա վճռորոշ ազդեցություն: Կա՞ այդպիսի դիրքորոշում ստանալու հնարավորություն, թե՞ ոչ: Այստեղ կա երկու հանգամանք: Դեռևս 2019 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը միանում է կրոնական ազատությունների դաշինքին, որ նախաձեռնել էր Դոնալդ Թրամփի վարչակազմը: Թրամփի նպատակն իհարկե այդ կերպ Չինաստանի հանդեպ ևս մի գործիք ձևավորելն էր, որով հարկ եղած դեպքում փորձ կարվեր ճնշել Պեկինին ույգուրական հարցով: Մյուս կողմից սակայն, այդ պլատֆորմը ուներ այնպիսի կառուցվածք, որ դրան անդամակցած երկրները կարող էին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: Կա՞ արդյոք այդ հարթակն այժմ և արդյո՞ք դրա վրա ուշադրություն դարձնում է Բայդենի վարչակազմը: Երևանը հիշու՞մ է այդ հարթակի մասին և դիտարկու՞մ այնտեղ գործելու հնարավորություն: Սրանից զատ, սակայն, երկրորդ հանգամանքը հենց այն է, որ կա ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի դիրքորոշումը և պետք է աշխատել դրա ընդլայնման ուղղությամբ:

Կա՞ Միացյալ Նահանգներում այդ աշխատանքի պատրաստակամություն այն կառույցներում, որոնք ունեն լոբբիստական աշխատանքի մեծ փորձ, հատկապես այս օրերին, հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ գնահատականների համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե Հայաստանը «հրաժարվում» է ցեղասպանության ճանաչումից: Իհարկե այդ խոսակցությունը ծավալող ուժերը չեն ներկայացնում Հայաստանի «հրաժարման» որևէ առարկայական փաստարկ, այդուհանդերձ խոսակցությունը ծավալվում է, ակնհայտորեն կառուցված լինելով ոչ թե քաղաքական փաստարկների, այլ քարոզչական զգայական հաշվարկների վրա, հայրենասիրական շահարկումների և խաղարկումների վրա, որոնք միտված են նաև սփյուռքյան շրջանակներին: Իսկ այդ շրջանակներում այդօրինակ թեմայի վերաբերյալ օբյեկտիվ զգայականությունը միանգամայն պարզ է և հայտնի:: Միևնույն ժամանակ, սա հենց պետական, ազգային հարցերի տեսանկյունից ռացիոնալացման կարիք ունեցող խնդիրներից մեկն է, թե ինչպես է բաշխվում սփյուռքյան ներուժը Հայաստանի համար կարևոր օրակարգային հարցերի առնչությամբ: Այդ կապակցությամբ, եթե օրինակ այդ ներուժը անցնող ավելի քան քառորդ դարի ընթացքում առարկայորեն ծառայեցվեր Հայաստանի և Արցախի համար օրակարգային, հրատապ ծավալվող մարտահրավերների առավել հասցեական չեզոքացմանը կամ կառավարելիության բարձրացմանը, ապա Հայաստանի և Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը կարող էր լինել որոշակիորեն այլ և հետևաբար կարող էր նաև իրադարձությունների ընթացքը տանել բոլորովին այլ ուղղությամբ:

Սակայն, դրա փոխարեն, Հայաստանի քաղաքական մեծամասնությունը որդեգրեց ոչ թե այդ հարցում Սփյուռքի կառույցների հետ անկեղծ խոսակցության և նրանց Հայաստանի ու Արցախի համար առավել առարկայական հարցերի դաշտ բերելու քաղաքականություն, այլ Սփյուռքում եղած օբյեկտիվ զգայականությունը ներքին քաղաքական նկատառումներով բավարարելու մոտեցում, ինչի հետևանքը եղավ ճանաչման քաղաքականության վերաբերյալ պաթոսը, ինչն իրականում դույզն իսկ չբարձրացրեց Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Ահա այս իմաստով, հարց է առաջանում, այդ թվում ցեղասպանության ճանաչումից «հրաժարվելու» թեման շահարկող ուժերը, որ սերտ և անմիջական կապ ունեն սփյուռքյան կառույցների հետ, պատրա՞ստ են այդ կապը ծառայեցնել առավել առարկայական, այս պահին առավել հրատապ խնդիրների լուծման գործին, մասնավորապես Ադրբեջանի վարած մշակութային վանդալիզմի կամ մշակութային ցեղասպանության դեմ միջազգային ազդեցիկ ալիք ձևավորելուն, անկախ ներքաղաքական տարաձայնութուններից առաջարկելով իրենց այդ ծառայությունը պետությանն ու այդպիսով պատասխանատվության առաջ դնելով քաղաքական իշխանություններին՝ թե Հայաստանի, թե Արցախի: Թե՞ առավել նախընտրելի է ներքաղաքական նկատառումներով զգայական խաղադրույքը շարունակելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում