Monday, 06 05 2024
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
-
09:28
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներքո վիճակագրության ոլորտին առնչվող մի շարք միջոցառումներ են իրականացվում

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կատարման շրջանակներում վիճակագրության ոլորտին վերաբերող 10 միջոցառում է նախատեսված, որոնցից հինգն արդեն կարող ենք ավարտված համարել: Այդ մասին հայտնեց ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանը՝ ներկայացնելով համաձայնագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

Ըստ բանախոսի՝ Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք կարևոր միջոցառումներ՝ կապված պետական տարբեր գերատեսչությունների և ոլորտների վիճակագրական տվյալների արտադրման, մշակման, ներկայացման մեխանիզմների բարելավման հետ: Միջոցառումներից մեկն, օրինակ, միգրացիայի վիճակագրության արտադրման կատարելագործումն է վարչական աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, մյուսը՝ թափուր աշխատատեղերի վիճակագրության հետազոտման մեթոդաբանության և գործիքակազմի կատարելագործումը և դրանց մոտարկումը եվրոպական չափանիշներին:

Անահիտ Սաֆյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում էլ մեծ աշխատանք է իրականացվում, սակայն քանի որ փորձագիտական օգնության կարիք կա՝ հայկական կողմը խնդրանքով դիմել է եվրոպական կողմին:

«Իսկապես շատ մեծ աշխատանք է իրականացվել, սակայն կա հինգ միջոցառում, որտեղ մենք կարիք ունենք օժանդակության: Մեկը թափուր աշխատատեղերի վիճակագրությունն է, մյուսը՝ կառուցվածքային բիզնես վիճակագրությունը, երրորդը ուսումնասիրությունների և մշակումների վիճակագրությունն է, չորրորդը ֆինանսների վիճակագրությունն է և վերջինը վերապատրաստումն է դասակարգումների վերաբերյալ», – հաղորդեց Անահիտ Սաֆյանը:

Բանախոսն այս համատեքստում ընդգծեց, որ 1992 թվականից ի վեր Հայաստանի վիճակագրական կոմիտեն սերտորեն համագործակցել և համագործակցում է Եվրոստատի՝ Եվրամիության վիճակագրական ծառայության հետ՝ օգտագործելով համագործակցության բոլոր հնարավոր գործիքները: Նախկինում այդ գործիքը եղել է ՏԱՍԻՍ ծրագիրը, այնուհետ՝ Թվինինգ և ԹԱՅԵՔՍ գործիքները: Արմստատի և Եվրոստատի այդ փայլուն համագործակցության արդյունքում, ինչպես Անահիտ Սաֆյանն է բնութագրում, տեղի է ունեցել եվրոպական չափանիշների, նորմերի և մեթոդաբանությունների ներդրումը:

«Արմստատը միակ կառույցն է Հայաստանում, որն իրականացրել է ԵՄ երկու Թվինինգ ծրագիր և ավելի քան 15 միջոցառում ԹԱՅԵՔՍ գործիքի ներքո: Եվրամիության հետ համագործակցությունը իրականացվել է նաև այլ գործիքների ներքո, որոնք կոչվում են «Գնահատումներ»: Մենք միշտ եղել ենք բաց և թափանցիկ տարբեր գնահատումների համար, որոնց նպատակն է եղել բացահայտել մեր ուժեղ և թույլ կողմերը: Յուրաքանչյուր գնահատման արդյունքում ներկայացվում է առաջարկությունների, բարելավման գործողությունների ցանկ, և իրականացնելով այդ բոլոր առաջարկությունները՝ մենք գրանցել ենք այն առաջընթացը, որը ես կներկայացնեմ: Այն է՝ մենք ներդրել ենք եվրոպական չափանիշներ, մեթոդաբանություններ, մենք առաջինն էինք ԱՊՀ երկրների շրջանում և Արևելյան հարևանության մեջ, որը ներդրել է Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը», – հավելեց Արմստատի ներկայացուցիչը:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում հինգ հոդված է հատկացված վիճակագրության ոլորտին: Մասնավորապես, Հոդված 30-ում նշվում է, որ կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն վիճակագրությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով միջազգային մակարդակով համադրելի և արժանահավատ վիճակագրական տվյալներ ժամանակին տրամադրելու երկարաժամկետ նպատակի ապահովմանը: Ըստ համաձայնագրի` ակնկալվում է, որ կայուն, արդյունավետ և մասնագիտական անկախ ազգային վիճակագրական համակարգի միջոցով կտրամադրվեն այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են Եվրամիությունում և Հայաստանում քաղաքացիների, գործարարության և որոշում կայացնողներին՝ նրանց ընձեռելով դրանց հիման վրա տեղեկացված ձևով որոշումներ կայացնելու հնարավորություն:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավական հիմքն է: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում