Thursday, 06 06 2024
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները

Հայաստանն ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

Հայաստանն ուզում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզո՞ւմ ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում՝ այո, և մենք այդ դիրքորոշման մեջ անկեղծ ենք: Այն ժամանակ (խմբ.-2009 թվականին) չստացվեց, հիմա պետք է փորձենք հաշվի առնել նախորդ փորձը»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար կրկին նախապայմաններ առաջադրի, Փաշինյանն ընդգծեց. «Այո, 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններում չկային նախապայմաններ, բայց հետագայում նախապայմաններ ի հայտ եկան: Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Մենք պետք է հասկանանք, թե կողմերը որքանով են շահագրգիռ: Քաղաքական բանակցությունների հենց առաջին իսկ մեկնարկային կետից գործընթացը թափանցիկ է: Նախկինում երբեք այդպես չի եղել»:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք հանրությունից գաղտնիք չունեն: «Մեր քաղաքականությունը հրապարակային հայտարարությունների տիրույթում է լինելու: Բայց աշխատանքային ինֆորմացիաներն անընդհատ արտահոսքի ենթարկել ևս գործընթացին որևէ օգուտ չի տա»:

Անդրադառնալով 2009 թվականի գործընթացի տապալմանը՝ Փաշինյանը նկատեց, որ կան պարամետրեր, որոնք այն ժամանակ այլ էին: «Այն ժամանակ Թուրքիայի կողմից բանակցությունները վարում էր նախագահը, իսկ Հայաստանի կողմից՝ Հայաստանի նախագահը: Բայց այն ժամանակ Թուրքիան խորհրդարանական կառավարման երկիր էր: Ճիշտ է, Թուրքիայի նախագահն իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ էր, բայց այնուամենայնիվ, նա չէր երկրի ղեկավարը, վարչապետն էր: Հիմա երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի տված լիազորությամբ և մանդատով: Այսինքն, սա պարամետրերից մեկն է, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործընթացի վրա, հույս ունենանք՝ դրական»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում