Thursday, 06 06 2024
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

1998-2008-ի արտագաղթին նպաստել են հակաժողովրդավարական քայլերը․ Քոչարյանը և նրա թիմը ցուցանիշները  մանիպուլացնում են

«Առաջին լրատվական»-ը  զրուցել  է ժողովրդագիր, ՄԱՀՀԻ փորձագետ Արտակ Մարկոսյանի հետ

Պարո´ն Մարկոսյան, օրերս Ազգային ժողովի  նիստերին կոշտ բանավեճ  ծավալվեց. թեման արտագաղթն էր։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները  հակասական թվեր ներկայացրին արտագաղթի  մասին։ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ելույթի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց վերջինիս նախագահության տարիներին հարյուր հազարավոր մարդկանց  արտագաղթելու մեջ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հակադարձեց՝ իրենց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, որի ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթի ցուցանիշներին և դա ԱՎԾ-ի արխիվում գրանցված կա։ Ինչպե՞ս  կմեկնաբանեք հակասական ցուցանիշները։ Որո՞նք են հիմնական գործոնները եղել, որ այսքան թվով հայրենակիցներ չեն ցանկացել ապրել, աշխատել, սերունդ տալ իրենց հայրենի  երկրում։

-«Հայաստան» դաշինքի պատգամավորի ներկայացրած տվյալներն ընդամենը ցույց են տալիս Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը (հաշվեկշիռը) տվյալ ժամանակահատվածում՝ սովորաբար մեկ տարվա ընթացքում, բայց երբեք այս տվյալները  չենք կարող համարվել արտագաղթի հիմնական ցուցանիշ։ Սա Քոչարյանի և նրա համակիրների սիրած մանիպուլյացիան է, որ հանրությանը ներկայացվում է իբրև արտագաղթի դրական ցուցանիշ՝ավելի շահեկան դիրքում հայտնվելու համար, հատկապես իշխանության նկատմամբ։ Արտագաղթի իրական ցուցանիշը միայն միգրացիայի մնացորդով  է որոշվում, դա է ճիշտ սկզբունքը։ Գալով արտագաղթի հիմնական ցուցանիշների ներկայացմանը՝  նշեմ, որ մեր անկախության շրջանից ի վեր՝ 92-ից սկսած, միգրացիոն դրական մնացորդ  չենք ունեցել, միշտ միայն բացասական  է այն եղել, բացի 2020 թվականից, երբ ունեցել ենք փակ սահմաններ, տեղաշարժի սահմանափակում և ՌԴ-ում գտնվող  էմիգրանտների մեծ թվով  վերադարձան հայրենիք, և արդյունքում տարվա կտրվածքով 3400 թվով դրական սալդո գրանցեցինք։ Սա է միակ դրական միգրացիոն մնացորդի դեպքը նորանկախ պատմության դեպքերում, մնացած տարիներին միայն բացասական արդյունք է եղել։ Հետևաբար պարզ է պատասխանը։ Այդ տասնամյակի արտագաղթի գործոնները շատ  են։ Պատերազմը, թեև ավարտված էր, համեմատաբար կայուն ու խաղաղ  ժամանակ էր, սակայն վերացված չէին  պատերազմի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները,նաև երկրաշարժի պատճառած վնասները։ Շատ մեծ թիվ էր կազմում գործազրկությունը, աղքատության ցուցանիշը բավականին բարձր էր։

Այնուամենայնիվ,  այս թվականների արտագաղթից խոսելիս չենք կարող չշեշտել, որ  առանցքային իրողությունն այն էր, որ տեղի էր ունենում ամենավատ երևույթներից մեկը. Հայաստանի քաղաքացիների մի զգալի մաս  կորցրել էր հավատը սեփական երկրի, նրա  ապագայի հանդեպ, և դա անմիջական կապ ուներ առաջին հերթին  իշխանությունների կառավարման որակի հետ։ Ինչպես գիտենք,  հենց Քոչարյանի ժամանակ հիմք դրվեց հանցավոր կլանային համակարգին, ավելի շուտ՝ եղած սաղմերը ավելի բյուրեղացվեցին։ Նախ՝ չկար արդարադատություն, փլուզված էր, դատա-իրավական  համակարգը սպասարկում էր միայն  իշխանության շահերը։ Բացի այդ՝ շատ մեծ խնդիր էր, որ  չկար անձնական սեփականության պաշտպանության հնարավորություն։ Ամեն ինչ քվոտավորված էր, տեղի էր ունենում ոլորտային բաժանում, առաջանում  էր  խիստ մենաշնորհ, իսկ  բիզնեսը բացարձակ պաշտպանված չէր։ Մերձիշխանական շրջանակի մարդիկ ստանում էին արտոնություններ՝ ամեն ապօրինություն անելու։ Տնտեսվարողները, առանց որևէ օրինական հիմքի, կարող էին մեկ օրում զրկվել իրենց բիզնեսից, կորցնել ունեցվածքը։ Քաղաքական առումով արտագաղթի վրա բացասական ազդեցություն ունեին այն գործոնները, որ ստեղծվում էր հակաժողովրդավարական, կոշտ ռեժիմ, որը կեղծեց, թե  1998-ի  բոլոր ընտրություները՝ և´ նախագահական, և´ խորհրդարանական, գործադրեց կոշտ բռնաճնշումներ,ապացույցը՝ 2008-ը։ Դրան գումարած՝ բանակում էլ առկա էին մեծ  խնդիրներ։ Հետևանքն այն եղավ, որ մարդիկ, որևէ ելք չտեսնելով, ապագայում որևէ փոփոխության հույս չունենալով, հուսալքված  հեռանում էին։ Ինչ վերաբերում է այդ տարիներին գրանցված տնտեսական զարգացման աճին, ապա պետք է նշել, որ 2000-ականների սկզբի  աճը մեծապես պայմանավորված էր նավթի գների բարձրացմամբ, երբ շատ գումարներ էին շրջանառվում,տրանսֆերն աշխույժ էր, ինչից մենք օգտվում էինք, սակայն փաստացի վերածվել էինք  սպառող  տնտեսությամբ երկրի։ Որոշակի աշխուժություն  նկատվում էր նաև շինարարության ոլորտում, սակայն ամենակարևոր գործոնները  չկային. չկար արտահանման  և արտադրության բավարար  աճ։

Ընդհանրապես  ի՞նչ  բացասական ազդեցություն  և հետևանքներ է ունեցել  ժողովրդագրական զարգացման վրա։

Ինչ վերաբերում է  1998-2008 թվականների արտագաղթին, ապա այն 2008-2017-ի տարիների շատ վատ ցուցանիշների հետ միասին, լրջագույն խաթարում են առաջացրել  ու վնաս պատճառել հատկապես վերարտադրողական ներուժին, ինչը չէր կարող շատ  բացասական հետևանքներ չունենար։ Մյուս կողմից՝ պակաս վնասակար չէր ուղեղների, լավ մասնագետների արտահոսքը, որն այդ տարիներին դարձյալ մեծ թիվ է կազմել։  Ցավոք, 2020-ի պատերազմից հետո առաջացած  անվտանգային լուրջ մարտահրավերների, անկայունության ու անորոշության, մյուս կողմից էլ՝ համավարակի,  տնտեսական խնդիրների պատճառով  դարձյալ առկա  է արտագաղթի բարձր ռիսկ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում