Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

Ադրբեջանի «խաղադրույքը» Վատիկանում. Հայաստանն ավելացնում է ծախսը

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառում է արել Հայաստան եւ Ադրբեջան այցելելու մասին, նշելով, որ անհամբեր սպասում է առաջիկա օրերին այդ այցին: Տոյվո Կլաարը հավանաբար գալիս է դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցածծ Փաշինյան-Ալիեւ հանդիպման օրակարգով: Համենայնդեպս ենթադրվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը պետք է լինի այդ տրամաբանության շրջանակում: Մինչ այդ սակայն, Վատիկանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Բաքուն դիմել է Սուրբ Աթոռին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերության կարգավորման միջնորդության համար: Չներկայացնելով մանրամասներ, Բաքվի դեսպանը հայտարարել է, որ Հռոմի Պապը «հետաքրքրված» է այդ հարցով: Ըստ նրա, Վատիկանը կարող է լինել միջնորդ, որովհետեւ լավ հարաբերություն ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: Բաքուն Վատիկանում դեսպանատուն բացելու մասին հայտարարեց 44-օրյա պատերազմից հետո: Ասել, թե մինչ այդ Ադրբեջանը չէր հետաքրքրված եւ չէր աշխատում Սուրբ Աթոռի ուղղությամբ, կլինի սխալ: Ավելին, Ալիեւները այցելել են Սուրբ Աթոռ, հանդիպել Հռոմի Պապին, անգամ արժանացել պարգեւի: Սակայն Վատիկանում դեսպանության բացման մասին «հետպատերազմյան» որոշումը վկայեց, որ Ադրբեջանը մտադիր է առավել ինտենսիվ օգտագործել վատիկանյան հարթակը: Բաքվի համար այստեղ թերեւս առաջնային նշանակություն է ունենալու իր վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում քրիստոնեական ժառանգության հանդեպ վերաբերմունքի խննդիրը:

Ադրբեջանը թերեւս ակնկալում է Վատիկանի օգնությամբ հասնել իր գործողությունների շուրջ որոշակի լոյալ միջավայրի կամ մթնոլորտի ձեւավորմանը: Չի բացառվում, որ բացելով աշխատանքի նոր, եւ թերեւս կարեւորագույն մի ուղղություն, Ադրբեջանը փորձում է մեծացնել Հայաստանին թելադրվող դիվանագիտական-քաղաքական  պայքարի ճակատը, փորձելով այդ դաշտում իրացնել իր ռեսուրսային առավելությունը: Հատկանշական է, որ հունվարի 20-ին Հայաստանի կառավարությունը կայացրել է դեսպանատների ֆինանսական հատկացումները ավելացնելու որոշում, իսկ վարչապետ Փաշինյանը նշել է, որ անկարեւոր թվացող այդ հարցն իրականում էական նշանակություն ունի դիվանագիտական աշխատանքի արդյունավետության համար: Դա անհերքելի է: Փաշինյանը նշել է, որ նախկինում Հայաստանի որևէ դեսպանատներ ֆինանսավորվել են անգամ անհատների մակարդակով: Այդ շարքում եղել է Վատիկանում Հայաստանի դեսպանատունը, թե ոչ, պարզ չէ, սակայն անկասկած է, որ Սուրբ Աթոռում Հայաստանի դիվանագիտական աշխատանքը նոր իրավիճակում ստանում է առավել մեծ կարեւորություն, քանի որ Ադրբեջանը թելադրում է այդ ուղղությամբ առավել իտենսիվ մրցակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում