Saturday, 08 06 2024
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը շատ լավ աշխատում է. Սրբուհի Գալյան

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում գտնվում է շուրջ 300 պաշտոնատար անձի վերաբերյալ ուսումնասիրություն, որից 11-ի մասով ուսումնասիրությունն ավարտվել է և 3 հայցադիմում ուղարկվել է առաջին ատյանի իրավասության դատարան:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սահմանվել են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է նախաձեռնվել ուսումնասիրություն: Այդ հիմքերից մեկն այն է, որ անձը քննող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասաց նա:

Ըստ Գալյանի` կազմավորումից ի վեր վարչության առջև ծառացած դժվարություններից մեկն այն էր, որ չկար բազա, որի վրա կարելի էր հենվել, և վարչությունը զրոյից մշակել է բոլոր փաստաթղթերի նմուշները:

Ինչ վերաբերվում է դժվարություններին բովանդակային առումով, Գալյանն ասաց, որ որոշակի գործերի պարագայում ապացուցել այս կամ այն գույքի ապօրինությունը բավականին բարդ է, քանի որ Հայաստանում մեծ տարածում ունի այն երևույթը, որ գույքը ձեռք է բերվել ոչ թե իրական սեփականատիրոջ, այլ ուրիշ անձանց անուններով, օրինակ զոքանչների, , օգնականների և այլ շահագրգիռ անձանց:

Վարչությունը կազմավորվել է և սկսել է գործել 5 դատախազի և 3 տնտեսագետի կազմով, այնուհետև լրացուցիչ մրցույթների արդյունքում և՛ դատախազների, և՛ տնտեսագետների թիվը համալրվել է: Գալյանը հայտնեց, որ ներկայումս վարչությունը գործում է 8 դատախազի և 6 տնտեսագետի կազմով:

դատախազի տեղակալը հույս ունի, որ հաստիքները կավելացվեն, քանի որ յուրաքանչյուր դատախազ 30-ից ավել գործ է ուսումնասիրում:

Գալյանի խոսքով` մամուլում շատ է շահարկվել, թե իբր ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը խնդրահարույց է, այդ իսկ պատճառով դատավորները հրաժարվում են կիրառել օրենքը:

Գլխավոր դատախազի տեղակալը վստահեցրեց` նման բան գոյություն չունի, որովհետև եթե օրենքը չկիրառվեր, դատարանը չէր բավարարի 80-ից ավել բանկային գաղտնիքի կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ միջնորդությունները, չէր բավարարի տասնյակից ավել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումները, չէր լինի հաշտեցման բանակցությունների գործընթաց:

Գալյանը ընդգծեց` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը շատ լավ աշխատում է և բավականին լավ տեմպերով:

Գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով արդեն իսկ առաջին դատական նիստը կայացել է, որով անցնում է ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում