Thursday, 06 06 2024
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը

«Ապրելու երկիրը» փաստացի հիմք դրեց ավարտելու դեռ նոր սկսված քաղաքական «ճանապարհը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբեր-նոյեմբերին, ապա և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, կարծես, պետք է որ հիանալի հնարավորություն լինեին հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ դրսևորելու իրենց քաղաքական դաշտում: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ այս առումով բավական ուշագրավ էին հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության ցուցանիշները. այս նորաստեղծ քաղաքական ուժը մի շարք համայնքներում իրոք տպավորիչ արդյունքներ գրանցեց:

Սակայն այն, ինչ արեց «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնավորաբար Փարաքար համայնքում, ըստ էության, կարելի է ասել, ջուրը գցեց այն բոլոր հույսերը, որ իրենց հետ կապում էին նրանց ընտրողները: Երկար ու ձիգ օրերի բոլոլայից հետո, հիշեցնենք, Փարաքարում աննախադեպ որոշման եկան երկու քաղաքական ուժեր՝ 5 տարին բաժանելով երկու հավասար մասի. 2,5 տարի քաղաքապետ կլինի Դավիթ Մինասյանը, մյուս 2,5 տարին՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Ինչ վեաբերում է «Ապրելու երկիր» կուսակցությանը, որն ուներ 10 մանդատ (նշյալ երկու ուժերը միասին՝ 11), ապա որոշեցին պարզապես վայր դնել մանդատները, թեպետ մեկ անգամ ընտրություն արել էին, և իրենց թեկնածուն ընտրվել էր համայնքապետ:

«Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում»,- հայտարարել էր կուսակցությունը, սակայն ընդամենը երկու շաբաթ անց այլ որոշում կայացրեցին: Ճիշտ է, նրանք իրենց քայլը մեկնաբանեցին՝ «հանուն մեր ժողովրդի, հանուն ձեզ, մեզ տված քվեի, որ չլինեն տարաձայնություններ մեկը մյուսի նկատմամբ, մենք սա անում ենք համերաշխության ֆոնը պահպանելու համար», սակայն փաստը մնում է փաստ, որ «Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն, դրական դերակատարություն ունենալ համայնքի զարգացման հարցում:

Դժվար է ասել՝ այս ամենը ներքին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք է, թե քաղաքական կամքի բացակայություն, սակայն, շատերի կարծիքով, այս քայլով «Ապրելու երկիրը» փաստացի հիմք դրեց ավարտելու դեռ նոր սկսված քաղաքական «ճանապարհը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում