Saturday, 11 07 2026
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա

Զասի Հայաստան այցի հակառակ շերտերը

ՀԱՊԿ գլխաբվոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայաստանյան երկօրյա այցը, որի ընթացքում նա հանդիպում է Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ, ունի թերևս առանձնահատուկ մի շերտ: Այցը մի կողմից իհարկե դիտարկելի է այն իրողության շրջանակում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տարեվերջյան այց է կատարում ՀԱՊԿ նախագահությունը իրականացնող երկիր և քննարկում անցնող տարին, անելիքները, և թերևս որոշակիորեն նախապատրաստում տարեվերջյան հնարավոր հավաքը Մոսկվայում:

ՌԴ մայրաքաղաքոււմ տեղի է ունենալու ԱՊՀ պետությունների տարեվերջյան Վեհաժողով և մեծ հավանականությամբ կլինի նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների ձևաչափի հանդիպում, ինչպիսին լինում է ավանդաբար: Այս ամենից դուրս սակայն, առանձնահատուկ իրավիճակ է միջազգային շրջանակում և Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել պայմանագրի նախագիծ, որ առաջարկում է քննարկել և կնքել «ազդեցության գոտիների» անձեռնմխելիության առումով:

Իհարկե պայմանագրում չկա այդպիսի ձևակերպում, սակայն դրա ամբողջ թափանցիկ տողատակը ըստ էության այդ մասին է: Ահա այս առումով չի բացառվում, որ Ռուսաստանը ինտենսիվացնի այն մեխանիզմների աշխատանքը, որոնք դիտարկում է իր ազդեցության գոտիների պահպանման միջոց, որպիսին է նաև ՀԱՊԿ-ը:

Ընդ որում, մասնավորապես այդ թեմային օրերս անդրադարձել էր Կրեմլի խոսնակ Պեսկովը, նշելով, որ պարբերաբար քննարկվում են ՆԱՏՕ-ի հետ ՀԱՊԿ անդամ Հայաստանի և Ղազախստանի գործակցության հարցերը, այդ թվում այն, թե այդ գործակցությունը որ մասով չի հակասում ՀԱՊԿ-ին, և որ մասով արդեն կարող է խնդիրներ ունենալ:

Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ Պեսկովը չէր էլ փորձել խոսել այն մասին, որ Հայաստանն ու Ղազախստանը ինքնիշխան երկրներ են և իրենք են որոշում այս կամ այն միջազգային կառույցի հետ հարաբերության աստիճանը: ԱՄՆ-ին պայմանագիր ներկայացնող Ռուսաստանը ըստ էության պետք է փորձի այդ ընթացքում իր այսպես ասած բանակցային դիրքերը ամրացնելու համար «ձգել» հետխորհրդային գոտիները: Այդ առումով, ներկայիս փուլը Երևանի համար ունի որոշակի մարտահրավերներ և չի բացառվում, որ Զասի այցը պարունակում է նաև հենց այդ շերտը: Մյուս կողմից սակայն, կարող է թվալ աներևակայելի կամ չափազանցություն, այդուհանդերձ առկա իրավիճակը իր մեջ կարող է պարունակել նաև այլ տարրեր և հեռանկարներ, որքան էլ դրանք առերևույթ իրողությունների պարագայում թվան գրեթե անհավանական: Բանն այն է, որ այս պայմաններում տեղի է ունենում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի այց ԱՄՆ, տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահի առանցքային թեկնածուներից մեկի այց ոչ միայն Հայաստան, այլ նաև Արցախ:

Արևմևտքի հետ այսպես ասած «ազդեցության գոտիների» համար պայքարի մտած Ռուսաստանն այդուհանդերձ ինքը ունի որոշակի «ճկունության» անհրաժեշտություն և այդ իմաստով կոշտ դիրքերից խոսող Մոսկվան այդուհանդերձ ունի նաև որոշակի «փափուկ գոտիների» կարիք, որտեղ կարող է և խոսել Արևմուտքի հետ դիմակայության առերևույթ կոշտ ռեժիմից տարբերվող տրամաբանությամբ: Մինչդեռ, ռուսական քաղաքականությունը նաև բախվել է մի իրողության, որ այդպիսի գոտիները ըստ էության ավելի ու ավելի քիչ են և գուցե նույնիսկ Հայաստանը մի շարք առումներով բացառիկ է այդ իմաստով:

Սա իհարկե վարկած է, հնարավոր դիտարկում, որի վերաբերյալ ստույգ եզրահանգումների համար անհրաժեշտ է բավականին հանգամանալից տիրապետել տրամադրությունների և տրամադրվածությունների խոհանոցին: Սակայն, «մեդալի այդ կողմը» իհարկե պետք է դիտարկվի անպայմանորեն, հնարավորության դեպքում այն օգտագործելու առավելագույն կարողության համար: Ի վերջո, այն, որ կա այդօրինակ որոշակի գոտիների փնտրտուք, վկայել է թերևս հանգամանքը, երբ դեկտեմբերի սկզբին համաժամանակ Ինդոնեզիա էին այցելել ԱՄՆ պետքարտռուղարն ու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը, իհարկե ֆորմալ առումով բոլորովին այլ պատճառներով և օրակարգերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում