Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջած գրեթե բոլոր ժամանակավոր միջոցները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Հայաստանը ողջունում է այս որոշումը և անհամբեր սպասում, որ Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաները գործնականում կիրականացնեն այն», – գրել է նա։